For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրբ Գրաալի կույսը (1874).

Սուրբ Գրաալի կույսը (1874)

Սուրբ Գրաալի կույսը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1874
բարձրություն0,92 մետր
լայնություն0,58 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ
 The Damsel of the Sanct Grael by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Սուրբ Գրաալի կույսը» կամ «Սուրբ Գրաալ» (անգլ.՝ The Damsel of the Sanct Grael), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Գոյություն ունի Ռոսսետտիի համանուն ջրաներկ նկարը՝ ստեղծված 1857 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Էնդրու Լլոյդ Ուեբերի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն վերցված է արթուրյան լեգենդների շարքից։ Նկարի շրջանակի վրա գրված են Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» պոեմից տողեր (XI գիրք)։ Կերպարը, որ Մելորիի ստեղծագործության մեջ էպիզոդիկ է եղել, գեղանկարչության մեջ ստացել է իր բացահայտումը[1]։

Ինչպես նշել է հենց Ռոսսետտին, ինքը 1874 թվականի ձմռանը շատ արագ է ստեղծել «Սուրբ Գրաալի կույսը» կտավը[2]։ Նկարի համար բնորդուհի է դարձել Ալեքսա Ուայլդինգը։ Գոյություն ունի վերարտադրանկար, որի համար կեցվածք է ընդունել Ֆաննի Կորնֆորտը։

«Սուրբ Գրաալի կույսը» կտավը տարբերվում է 1857 թվականի համանուն ջրաներկ փոքր նկարից։ Ավելի վաղ աշխատանքում առկա է ոճի պարզություն և որոշակի պրիմիտիվություն, որոնք գունային կատարման և գլխավոր հերոսուհի սրբապատկերային կատարման հետ նմանություն են ստեղծում Միջնադարի վարպետների աշխատանքների հետ[3]։ Երբ Ռոսսետտին 1874 թվականին վերադարձել է այս սյուժեին, նա ստեղծել է դիմանկար, որում առկա էին իր արվեստի ավելի ուշ շրջանին հատուկ ոճին։ Սուրբ Գրաալի խիստ կույսը փոխակերպվել է ավելի երկրային զգացմունքային գեղեցիկ աղջկա՝ արձակ մազերով, ալ շուրթերով, թախծագորով հայացքով[3]։ Եթե Մելորիի նկարագրությամբ Սուրբ Գրաալի կույսը լրիվ սպիտակ է հագած, ապա Ռոսսետտիի նկարում նա կարմիր է կրում։ Նույնիսկ աղավնու կերպարը, որը գեղանկարչության և պատկերագրության մեջ ավանդաբար զուգորդվում է Սուրբ Հոգու հետ, նրբագեղ կեցվածք է ընդունել և ներդաշնակ է աղջկա հետ, իսկ հենց Սուրբ Գրաալը պատկերված է ժամանակակից գավաթի տեսքով, ոչ թե երկար ոտքով հնատիպ անոթի, ինչպես 1857 թվականի աշխատանքում էր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «The Damsel of the Sanct Grael». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրբ Գրաալի կույսը (1874)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?