For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սիլիվրի.

Սիլիվրի

Քաղաք
Սիլիվրի
թուրքերեն՝ Silivri
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՍտամբուլի մարզ
ՀամայնքՍտամբուլի մարզ[1]
ՔաղաքապետՕզջան Իշըքլար
Մակերես893.95 կմ²
ԲԾՄ367 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն137 861 մարդ
Ազգային կազմթուրքեր,հույներ, հայեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքս34570
Փոստային դասիչ34570
Ավտոմոբիլային կոդ34
Պաշտոնական կայքsilivri.bel.tr silivri.gov.tr
Սիլիվրի (Թուրքիա)##
Սիլիվրի (Թուրքիա)

Սիլիվրի (թուրքերեն՝ Silivri), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի մարզում։ Շրջանը գտնվում է Մարմարա ծովի ափին։ Սահմանակից է Ստամբուլի Բույուքչեքմեջե, Չաթալջա շրջանների և Թեքիրդաղի մարզի հետ։

Սելիմբրիան (հին հունարեն՝ Σηλυ(μ)βρία) հիմնվել է մ.թ.ա. 675 թվականին Մեգարայից Թրակիա գաղթած դորիացիների կողմից[2] և կառուցվել է թրակիական նախկին բնակավայրի հիմքում։ Մ.թ.ա. 6-րդ դարում քաղաքը նվաճվել է պարսիկների կողմից[3]։ Ստրաբոնը գտնում է, որ անվան մեջ առկա է brias արմատը, որը նրա կարծիքով թրակիերեն նշանակում է քաղաք[4]։ Նիկոլայ Դամասկոսացին Սելիմբրիա բառը մեկնաբանում է որպես «Սելիայի քաղաք»[5]։ Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ քաղաքը նենգաբար գրավվել է Ալքիբիադեսի կողմից[6]։

Ֆլավիոս Արկադիոսը քաղաքը վերանվանել է Եվդոկսիոպոլիս՝ իր կնոջ Էլիա Եվդոքսիացու պատվին։ Պահպանվել են Անաստասիոս I-ի և Միքայել III-ի ժամանակների պաշտպանական ամրոցների հետքեր։

1399 թվականին Սիլիվրիան նվաճել են օսմանները, չնայած որ չորս տարի անց Բյուզանդական կայսրությունը վերականգնեց քաղաքի նկատմամբ իր իրավունքները։ Թուրքական կարողացան նվաճել քաղաքը միայն Կոստանդնուպոլսի անկումից հետո։ 1562 թվականին Միմար Սինանի գլխավորությամբ Սիլիվրիում կառուցվել է կամուրջ։

Սևրի պայմանագրով Սիլիվրին պետք է անցներ Հունաստանին, սակայն 1922 թվականին այնտեղ մտան թուրքական զորքերը և այդ ժամանակվանից սկսած Սիլիվրին ներառվեց Ստամբուլի մարզի մեջ։

Սիլիվրի բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական հատկացումներից և տուրիստական եկամուտներից։ Շրջանում լայնորեն տարածված է գյուղատնտեսությունը։ Աճեցվում է ցորեն, արևածաղիկ և գարի։ 2008 թվականին Սիլիվրիում է բացվել Եվրոպայի ամենամեծ բանտը։

2014 թվականի հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության Սուրբ Սինոդի որոշմամբ վերականգնվել է Սիլիվրիի թեմը[7].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիվրի» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սիլիվրի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?