For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Խանասորի Վարդան.

Խանասորի Վարդան

Խանասորի Վարդան
1870 - 1943
ԾննդավայրԾաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀայկական կորպուս
Կոչումգեներալ
Հրամանատարն էր5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի
Պաշտոնխմբապետ, հայդուկապետ
Մարտեր/
պատերազմներ
Շատախի ինքնապաշտպանություն
Խանասորի արշավանք
Հայ-թաթարական ընդհարումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, (1870, Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատագրական, ռազմական, քաղաքական գործիչ։ 1870, Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականի օգոստոսի 10-ին` Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։ 1885 թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը։ Պատանեկան հասակից ընդգրկվել է հայրենասիրական տարբեր գաղտնի խմբակներում։ Դպրոցն ավարտելուց հետո անցնում է Բաքու, որտեղ եղբայրն աշխատում էր Ռոտշիլդ եղբայրներին պատկանող նավթահանքում որպես բանվոր:Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թ. մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավախմբին։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թվականին Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թվականի մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան։ 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թվականին որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թվականներին Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ 1904թ նոյեմեբերից մինչև 1905 թ. մարտը կուսակցության հանձնարարությամբ եղել է Կիլիկիայում։ 1905 թվականի հուլիսից մինչև 1906 թ. դեկտեմբերը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թվականին մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մանիսա (Մագնեսիա) քաղաքում, ուր մնում է մինչև 1914 թվականը։ Համաշխարհային պատերազմը սկսելուց հետո վերադառնում է Կովկաս։ Մասնակցում է կամավորական շարժմանը գլխավորելով Հայկական կամավորական 5-րդ պահեստային խումբը։ 1915 թվականի ապրլի 1-ին նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ Վանի հուլիսյան նահանջից հետո Վարդանին հանձնարարվում է կազմել նոր խումբ, սակայն տեղեկանալով հայ կամավորական ջոկատների լուծարման մասին, հրաժարական է տալիս:1917 թվականին դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թվականներ) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո ապրել է Երևանում, ապա Մոսկվայում լինելով օրինապահ քաղաքացի։ Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Մոսկվայում:

Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում՝ (1941-1945 թվականներին)։

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։
  • Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ։
  • Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002:
  • Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ։
  • Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992:
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
  • Վարդանի հիշատակարանը, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 402, ցուցակ 2, գործ 1-12։
  • Մեհրաբյան Սարգիս, Խանասորի Վարդանի հիշատակարանը, հրատարակության պատրաստեց՝ Ռ․ Սահակյանը, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2022, 260 էջ։
  • Սահակյան Ռ., Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան), Պատմաբանասիրական հանդես, 2022, № 3, էջ 3-29։
  • Ruben Sahakyan. The Female figures and oarticipants of the Armenian liberation movment in the memoirs of Vardan Khanasor, Fundamental Armenology, No. 1 (17), pp. 36–54, https://fundamentalarmenology.am/datas/pdfs/903.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Խանասորի Վարդան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?