For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սանտ Ալեսիո.

Սանտ Ալեսիո

Սանտ Ալեսիո
Basilica dei Santi Bonifacio e Alessio
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza di S. Alessio, 23 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1860
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ԱնվանվածՍուրբ Բոնիֆացիուս
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված1860
23մ
Երկարություն50մ
Լայնություն23մ
Քարտեզ
Քարտեզ
 Santi Bonifacio e Alessio (Rome) Վիքիպահեստում
santalessiocrs.it

Սանտ Ալեսիո (իտալ.՝ Basilica dei Santi Bonifacio e Alessio), բազիլիկ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Ավենտին բլրի վրա, Սանտա Ալեսիո հրապարակում, Սանտա Սաբինա և Սանտ Ալեսիո փողոցների հատման տեղում։ Լիովին վերանորոգվել է 18-րդ դարում, բարոկկո ոճով, թեև պահպանվել են 12-13-րդ դարերի ռոմանական նկուղը և զանգակատունը։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Բոնիֆացիուսին և Սուրբ Ալեսիոյին։ Եկեղեցու Ավագ խորանում են գտնվում վերջիններիս մասունքները, ինչպես նաև Աստվածամոր սրբապատկերը։

Սանտ Ալեսիո բազիլիկի զանգակատունը

Ներկայիս բազիլիկը կառուցվել է սկզբնական եկեղեցու տեղում 5-րդ դարի վերջին։ Սուրբ Բոնիֆացիուս նահատակի պաշտամունքի մասին վկայությունները վերագրվում են 7-րդ դարի սկզբին։ Ըստ ավանդույթի եկեղեցին կառուցվել է Ալեսիոյի հայրական տան տեղում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները։

Սանտ Ալեսիո եկեղեցու ինտերիերը

10-րդ դարում Ավենտին բլրի վրա առաջանում է հունական գաղութ, որի առանցքը կազմում էին ուղղափառները։ Վերջիններս փախել էին 8-9-րդ դարի պատկերամարտության հետապնդումներից։ Եկեղեցական ծառայությունները իրականացվում էին մոտակա Սանտա Մարիա ին Կոսմեդին և Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցիներում հունական ծիսակարգով։ 977 թվականին Բենեդիկտոս VII Պապը Սուրբ Բոնիֆացիուսի վանքը տալիս է մետրոպոլիտ Սերգիուս Դամասկոսցուն։ Վերջինս այստեղ հիմնում է վանք, որտեղ սկսում են ապրել հույն և լատինական վարդապետները։ Նրանց ժամանումը կապվում է Սուրբ Ալեսիոյի պաշտամունքի հետ, որի անունը հայտնվել է եկեղեցական օրացույցներում 10-րդ դարում։ 986 թվականին վանքը անվանակոչվում է երկու սրբերի՝ Բոնիֆացիուսի և Ալեսիոյի անուններով։

Սերգիուս Դամասկոսցու հիմնած վանքը, որը հայտնի էր որպես "Սրբերի կացարան", հետագա դարերի ընթացքում դառնում է Իտալիայի հոգևոր կենտրոններից մեկը։ Նրա վանականները միսիոներական աշխատանք էին իրականացնում արևելյան Եվրոպայում։ Եվ նրանց շնորհիվ Եվրոպայի կաթոլիկների շրջանում արագորեն տարածվում է Սուրբ Ալեսիոյի պաշտամունքը։

Ոնորիոս III Պապը (1216—1227), որը սերում էր հայտնի Սավելլի ընտանիքից, վերակառուցում է եկեղեցին՝ դարձնելով եռանավ բազիլիկ։ Կողմնային նավերը գլխավորից առանձնացվում են կամարակապ սրահներով, որոնք յուրաքանչյուր կողմից հիմնված են 8 սյուների վրա։ 1216 թվականի վերակառուցման ժամանակ Սուրբ Ալեսիոյի մասունքները հայտնաբերվում և տեղադրվում են բազիլիկի Ավագ խորանում։ Ոնորիոս III-ի օրոք եկեղեցու հատակը ևս ձևափոխվում է և հարդարվում «կոսմատեսկո» ոճով։ Սավելլի ընտանիքի Ոնորիոս IV Պապը (1285—1287) նույնպես հովանավորել է Սանտ Ալեսիո եկեղեցին։

Ներկայիս տեսքը Սանտ Ալեսիո եկեղեցին ձեռք է բերել լիովին վերանորոգման արդյունքում (1750-1755)։ Աշխատանքներն ընթանում էին Ջովանի Բատիստա Նոլլիի (1701—1756) (Կոմոյից) նախագծով, իսկ նրա մահից հետո հռոմեացի ճարտարապետ Տոմազո դե Մարկին (1693—1759) ավարտի հասցրեց այն։ Վերակառուցման համար միջոցներ էին հատկացրել եկեղեցու տիտղոսակիր կարդինալ քահանա Անջելո Մարիա Կվերինին (1680—1755) և Բրեշիայի եպիսկոպոսը։ Արդյունքում եկեղեցին ստանում է իր ներկայիս տեսքը՝ բարոկկո ոճով, որի երկարությունը 50մ է, լայնությունը՝ 23մ, և բարձրությունը՝ 19մ։ Նախկին եկեղեցուց պահպանվել են ռոմանական նկուղն ու զանգակատունը, ինչպես նաև 10-րդ դարի բյուզանդական թագադրման խաչը։

1846 թվականին Պիոս IX Պապը (1846—1878) բազիլիկը հանձնում է Սոմասկի կղերական միաբանությանը։ Նրանց օրոք ավարտվել է հիմնական նավի հարդարման աշխատանքները, որը գլխավորում էր Միկելե Օտտավիանին, և աբսիդի, որի աշխատանքները գլխավորում էր Կառլո Գավարդինին (1811—1869) Պեզարո քաղաքից։

Տիտղոսակիր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտ Ալեսսիոն տիտղոսակիր եկեղեցի է։ 2003 թվականի հոկտեմբերի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան բրազիլիացի Էուզեբիու Օսկար Շեյդն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Ալեսիո» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սանտ Ալեսիո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?