For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սանտա Մարիա դեյ Միրակոլի.

Սանտա Մարիա դեյ Միրակոլի

Սանտա Մարիա դեյ Միրակոլի
Santa Maria dei Miracoli
Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza del Popolo - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1675
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԿառլո Ռայնալդի
ՀիմնադիրAlexander VII?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1675 թ․
Կառուցման ավարտ1681 թ․
Հիմնադրված1675
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria dei Miracoli (Rome) Վիքիպահեստում

Սանտա Մարիա դեյ Միրակոլի (իտալ.՝ Santa Maria dei Miracoli, լատին․՝ Sanctae Mariae Miracolorum), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Պիացցա դել Պոպոլո հրապարակում, Ավրելիանոսի պատի հյուսիսային դարբասների դիմաց, Վիա դել Կորսո փողոցի վրա։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի և կից Սանտա Մարիա դի Մոնտեսանտոն «երկվորյակ» եկեղեցիները կառուցվել են 1662-1679 թվականներին ճարտարապետներ Կառլո Ռեյնալդիի, Կառլո Ֆոնտանայի և Լորենցո Բերնինիի կողմից։ Եկեղեցիների կառուցումը նախաձեռնել է Ալեքսանդր VII Պապը, որը հանձնարարում է Կառլո Ռեյնալդիին երկու եկեղեցիներով ձևավորել Վիա դել Կորսո փողոցի մուտքը։ Երկու շինությունների կառուցումը ֆինանսավորում է կարդինալ Ջիրոլամո Գաստալդին։

Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու ինտերիերը

Թեև այս կառույցներին արտաքին տեսքի նմանության համար անվանում են «երկվորյակ» եկեղեցիներ, սակայն թե՛ նախագծով, թե՛ արտաքին ձևավորմամբ, նրանք ունեն որոշակի տարբերություններ։

Սանտա Մարիա դի Մոնտեսանտո եկեղեցին ունի օվալաձև ուրվագծեր, իսկ Սանտա Մարիա դեյ Միրակոլին շրջանաձև կառույց է՝ ութանկյուն գմբեթով և զանգակատնով։ Վերջինս կառուցվել է 18-րդ դարում։ Սանտա Մարիա դեյ Միրակոլի եկեղեցու կառուցումը սկսվել է 1675 թվականին և ավարտվել է 1681 թվականին։ Եկեղեցու ինտերիերը զարդարված է Բերնինիի աշակերտ Անտոնիո Ռաջիի ֆրեսկոներով։ Բենեդետտո և Գաստալդի կարդինալների արձանները Կառլո Ֆոնտանայի աշխատանքներն են։ Ինտերիերի ձևավորումը ևս պատկանում է Կառլո Ֆոնտանային։ Բարձր բեմի վրա Մարիամ Աստվածածնի պատկերն է, որի անունն է կրում եկեղեցին։ Նրան է նվիրված նաև բեմի աջ կողմում գտնվող առաջին աղոթարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  • Herbert Rosendorfer Kirchenführer Rom. Edition Leipzig 1999, ISBN 3-361-00485-3, Стр. 171. (գերմ.)
  • M. Armellini, Le chiese di Roma dal secolo IV al XIX, Roma 1891, p. 323(իտալ.)
  • C. Hülsen, Le chiese di Roma nel Medio Evo, Firenze 1927, pp. 537–538(իտալ.)
  • C. Rendina, Le Chiese di Roma, Newton & Compton Editori, Milano 2000, p. 203-204(իտալ.)
  • M. Quercioli, Rione IV Campo Marzio, in AA.VV, I rioni di Roma, Newton & Compton Editori, Milano 2000, Vol. I, pp. 264–334(իտալ.)
  • R. Luciani, Santa Maria dei Miracoli e Santa Maria di Montesanto, Fratelli Palombi Editori, Roma 1990, pp. 22–46(իտալ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դեյ Միրակոլի» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սանտա Մարիա դեյ Միրակոլի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?