For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ջանփոլադյան թատրոն.

Ջանփոլադյան թատրոն

Ջանփոլադյան թատրոն, թատերական շենք Երևանում, պատկանել է Եսայի Ջանփոլադյանին։ Սկզբում եղել է քաղաքային ակումբ։

Թատերական գործիչ է․ Տեր-Գրիգորյանի ջանքերով 1906-1907 թվականներին շենքը վերակառուցվել է թատրոնի (ինժեներ Վ․ Միրզոն, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա․ Կոնդրաշեի նախագծով՝ Արքունական թատրոնի դեկորատոր Ա․ Նովակի ղեկավարությամբ)։ Ընդարձակել են բեմն ու դահլիճը։ Ջանփոլադյան թատրոնը բացվել է 1907 թվականի փետրվարի 20-ին։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն եղել է Երևանի կենտրոնական թատերաշենքը, ուր տեղի խմբերից բացի ներկայացումներ են տվել նաև Թիֆլիսի, Բաքվի հայ դերասանները, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես և Եվրոպայից եկած դերասաններն ու թատերախմբերը։ 1913 թվականին առաջին անգամ ներկայացվել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Հ․ Ջարիֆյանի, Հ․ Արաբլինսկու և այլոց թատերախմբերը։ 1924-1925 թվականներին Ջանփոլադյան թատրոնում ներկայացումներ են տվել Երևանի Հեղափոխության, 1929-1938 թվականներին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնները, հետագայում՝ Գորկու անվան բանվորական թատրոնը և Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններից կազմված խըմբերը։ ԽՍՀ տարիներին՝ մինչև 1991թ եղել է Գայի անվան սպայի տուն։ 2007թ ՀՀ Պաշտպանության և ՀՀ Մշակույթի նախարարությունների կողմից վաճառվել է իտալական «Renco Armestate» կազմակերպությանը, որն իր հերթին քանդել է պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, փոխարենը կառուցելով «Piazza Grande» բիզնես կենտրոնը:[1]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. «Есай Джанполадян и первый театр Еревана | Наша Среда online» (ռուսերեն). 2015-07-23. Վերցված է 2024-09-12-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ջանփոլադյան թատրոն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?