For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Համազգային թատրոն.

Համազգային թատրոն

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
տնօրենԼուկաս Մադոյան
ՀիմնադիրներՍոս Սարգսյան
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, Հայաստան
Հիմնադրման ամսաթիվ1991
Նախկին անվանումներՀամազգային մշակութային միության Հայաստանի վարչություն
Համազգային թատրոն
Գեղարվեստական ղեկավարՆարինե Գրիգորյան
Կայքsostheatre.am

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, հիմնադրվել է 1991 թվականին, Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն)։

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլք։

2003 թվականին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն։ 2009 թվականից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը։

Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժիսոր՝ Ս. Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր Հ. Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր Երվանդ Ղազանչյան), Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս. Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ. Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ. Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել Հայաստանի վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանը, դերասաններ Գ. Սեդրակյանը, Տ. Ներսիսյանը, Հ. Վանյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ. Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր՝ Հայաստանի արվեստների վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Դ. Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա. Մկրտչյանը, Աննա Էլբակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ա. Գալստյանը, Նարեկ Հայկազյանը, Զոհրակ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994), Իրանում (1997)։

2015 թ. հոկտեմբերի 22-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «թատրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը վերանվանելու եվ Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի n 971-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Համազգային թատրոն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?