For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պարետային ժամ.

Պարետային ժամ

Պարետային ժամին՝ Լենինգրադի շրջափակումից դուրս գալու անցագիր: 1943թ.

Պարետային ժամը (արգելված ժամանակ) արգելք է՝ այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամին (ինչպես կանոն՝ գիշերը) գտնվել փողոցում, հասարակական վայրերում։ Նպատակ է հետապնդում՝ պահպանել կարգը, արտակարգ իրավիճակներում նվազեցնել զոհերի թիվը։ Արգելքի պահպանմանը հետևում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ։

Չիլիում՝ Աուգուստո Պինոչետի նախագահության ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիում պարետային ժամ է հայտարարվել այն ժամանակ, երբ իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը։

Իրադարձություններ՝ կապված 1991 թվականի Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԱԴՊԿ) հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի օգոստոսի 20-ին՝ Մոսկվայում, ԽՍՀՄ կուսակցական ու զինվորական վերնախավը՝ երկրում սկսված ժողովրդավարական զարգացումները ճնշելու և խորը ճգնաժամում հայտնված հասարակարգի փլուզումը ռազմական ուժով և բռնաճնշումների միջոցով կանխելու նպատակով, Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԱԴՊԿ) հայտարարեց պարետային ժամ, որը նույն օրն էլ չեղյալ հայտարարվեց։

Տաջիկստան, 1992 թ.

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մայիսին, Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի սկզբին, Տաջիկստանում հայտարարվեց պարետային ժամ, որը տևեց մի քանի տարի[1]։ Երեկոյան և գիշերը, առանց անձնագրի, չէր թույլատրվում դուրս գալ փողոց։

1993թ-ի հոկտեմբերի իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված 1993 թվականի իրադարձությունների հետ, պարետային ժամը Մոսկվայում շարունակվեց մի քանի օր ( Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը։ Ըստ մի խումբ հայրենասերների, պարետային ժամ հայտարարվել էր նրա համար, որ Մոսկվայից, գաղտնի, հեռացնեն հազարավոր զոհվածների մարմիններ)։

2008-2009 թվականների «Պարետային ժամ»-ը երեխաների և դեռահասների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունում պարետային ժամ է հայտարարվել անչափահասների համար[2]։ Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ մինչև 7 տարեկան երեխաները, առանց ծնողների կամ պաշտոնական ներկայացուցչի, չեն կարող լինել հանրային վայրերում, նաև կարող են դուրս գալ փողոց միայն չափահաս, հարազատ քրոջ կամ եղբոր ուղեկցությամբ։ Սահմանափակվում է՝ անչափահասների մուտքը խաղատներ։ Օրենքի ընդունումն ուղեկցվեց՝ բնակչության կողմից, մասսայական քննադատություններով ու դժգոհություններով[3][4]։ Կա կարծիք, որ այս օրենքը խախտում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հիմնական իրավունքները՝ երաշխավորված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։ Նմանատիպ գործելաոճ (juvenile curfew) գոյություն ունի նաև ԱՄՆ-ում (որպես կանոն սահմանվում է տեղական իշխանությունների կողմից), ինչը նույնպես՝ հանրային դժգոհության առարկա է։ Նման գործելաոճ եղել է նաև ԽՍՀՄ-ում։

Պարետային ժամը Ֆրանսիայում 2015 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանագրով, մի շարք ահաբեկչություններից հետո, երկրում հայտարարվեց պարետային ժամ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эдуард Хруцкий. «Комендантский час» (1975)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сайт "Конфликтолог". Гражданская война в Таджикистане - самый кровавый конфликт на территории бывшего СССР.
  2. Детский закон заработал по-взрослому // За нарушивших комендантский ча… >>> webkrasnodar.ru — краснодарский интернет. Городской портал Краснодара и края
  3. На Кубани прошли пикеты против «детского закона» — ЮГА.ру
  4. «ГТРК Кубань / «Детский» закон продолжают нарушать». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.

Ռազմական դրություն

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պարետային ժամ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?