For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Շերեմետևո.

Շերեմետևո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերեմետևո (այլ կիրառումներ)
Միջազգային օդանավակայան Շերեմետևո

IATA: УУЕЕ (UUEE) – ԻԿԱՕ: SVO
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Ծառայում է Մոսկվա
Տեղագրություն Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մակերես 192 մ
Տեղական ժամանակ UTC +3
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք www.svo.aero
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
07R/25L 3700х60 Ցեմենտ, բետոն
07L/25R 3550x60 Ցեմենտ, բետոն
Վիճակագրություն (2014)
Ուղևորներ-
(մարդ/տարեթիվ)
31,568,000
Վիճակագրություն[1]։
Շերեմետևո միջազգային օդանավակայան

«Շերեմետևո» միջազգային օդանավակայան (IATA: SVO, ICAO: UUEE) (ռուս.՝ Международный аэропорт Шереме́тьево), միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երկրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից հետո), ինչպես նաև մտնում է Եվրոպայի 20 խոշորագույն օդանավակայանների մեջ։ Պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Շերեմետևո)»[2]։ Օդանավակայանի գլխավոր օպերատորի անվանումն է՝ ԲԲԸ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո»։

Գտնվում է Մոսկվայից հյուսիս-արևմուտք, Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքային օկրուգի տարածքում, Խիմկի և Լոբնյա քաղաքների միջև[3][4]։ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից Լենինգրադյան մայրուղով մինչև A, B, C տերմինալները հեռավորությունը կազմում է 13 կմ, մինչև D, E և F տերմինալները՝ 9 կմ։ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է Միխայիլ Վասիլենկոն (2005 թվականի մայիսի 12-ից)։

Ի սկզբանե օդանավակայանը կառուցվել է որպես Խորհրդային բանակի Ռազմա-օդային ուժերի գլխավոր օդանավակայան։ 1953 թվականի սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը կարգադրել է Չաշնիկովո բնակավայրի տարածքում կառուցել Ռազմա-օդային ուժերի Կենտրոնական օդանավակայան։

Օդանավակայանը ի սկզբանե անվանվել է «Շերեմետևսկի» ոչ հեռու գտնվող երկու օբյեկտների՝ Շերեմետևսկի բնակավայրի և Սավյոլովսկու երկաթուղային գծի համանուն կայարանի ուղղությամբ։

1957 թվականին շահագործման է հանձնվել թռիչքուղին, հիմնական և կապող վազքուղիները, երեք պլատֆորմ ինքնաթիռների կայանման համար, կառավարման Կենտրոնական կետի շենքը։

1959 թվականին օդանավակայանը ԽՍՀՄ Պաշտպանության նախարարությունից փոխանցվել է քաղաքացիական ավիացիային։ Միջազգային օդանավակայան Շերեմետևի բացման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1959 թվականի օգոստոսի 11-ը։ Այդ օրը հիմնարկության ծառայությունները առաջին անգամ սպասարկում էին Ту-104 ինքնաթիռները, որոնք ուղևորներին տեղափոխեցին Լենինգրադ քաղաքից։

Տեխնիկական տվյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերեմետևո օդանավակայանը առաջին կարգի է և ունակ է ընդունել ցանկացած տիպի օդանավեր՝ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության։ 2011 թվականին Շերեմետևոյում բացվել է Օդանավակայանի կառավարման կենտրոն[5]։ Օդանավակայանի կառավարման կենտրոնը՝ ռազմավարական նախագիծ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնես-գործընթացները, օպերատիվորեն համակարգել օդանավերը սպասարկող բոլոր մասնակիցների համատեղ աշխատանքը, ինչպես նաև վերահսկել և վերլուծել իրավիճակը Շերեմետևի տարածքում իրական ժամանակի ռեժիմում։

2015 թվականի մարտի դրությամբ Շերեմետևոյում գործում են հինգ մարդատար տերմինալներ՝ Տերմինալ A (SVO-A), Տերմինալ B (SVO-В) դադարեցրել է իր աշխատանքը և պատրաստվում է քանդման, Տերմինալ C (SVO-С), Տերմինալ D (SVO-D), Տերմինալ E (SVO-E) և Տերմինալ F (SVO-F)։

Ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Շերեմետևո միջազգային օդանավակայանը չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում[6]՝

Ավիաընկերություններ Ուղղություններ Տերմինալ
Սլովակիա Adria Airways Լյուբլյանա F
Ալժիր Air Algerie Վիեննա C
Ղազախստան Air Astana Աստանա E
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Air China Պեկին F
Ֆրանսիա Air France Փարիզ E
Մալթա Air Malta Մալթա F
Մոլդովա Air Moldova Քիշնև E
Սերբիա Air Serbia Բելգրադ F
Լատվիա air Baltic Ռիգա E
Իտալիա ԱլԻտալիա Միլան D
Բուլղարիա Բուլղարական ավիաուղիներ Սոֆիա C
Չեխիա Czech Airlines Պրահա F
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Delta Air Lines Նյու Յորք F
Էստոնիա Estonian Air Տալլին D
Նիդերլանդներ KLM Ամստերդամ F
Իրան Iran Air Թեհրան D
Հյուսիսային Կորեա Korean Air Սեուլ E
Լեհաստան LOT Airlines Վարշավա D
Ռուսաստան Nordwind Airlines Անկարա E
Հայաստան Armavia Երևան E
Վրաստան Աերոֆլոտ Թբիլիսի F
Թուրքիա Onur Air Ստամբուլ D
Ռուսաստան Royal Flight Բարսելոնա E
Ռուսաստան Աերոֆլոտ Վորոնեժ F
Ռուսաստան Աերոֆլոտ Անապա C
Ռուսաստան Աերոֆլոտ Սոչի E
Ռուսաստան Աերոֆլոտ Կրասնոդար E
Ռուսաստան Աերոֆլոտ Դոնի Ռոստով F
Ռուսաստան Աերոֆլոտ Եկատերինբուրգ F
Ռուսաստան Աերոֆլոտ Սամարա E

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանի ցուցանիշները։
տարի 1990 2008 2009 2010 2011 2012 2013 2014
Ուղևորները, մլն ուղևոր. 11[7] 15,066[8] 14,764[9] 19,330[10] 22,555[11] 26,188[12] 29,256 31,561[13]

Գործում է օդային բեռնափոխադրումների «Շերեմետևո-Կարգո» համալիրը, ավիացիոն բեռների և փոստի սպասարկմամբ զբաղվող ձեռնարկություն «Օդանավակայան Մոսկվա», «Ռուսպորտ» բեռնափոխադրումների համալիրի օպերատորը և այլն[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Шереметьево в 2013 году — признания и достижения: высокое качество, комфорт для всех, безбарьерная среда и лидер страны по международным перевозкам». SVO.aero. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
  3. Аэропорт «Шереметьево» включили в состав Московской области
  4. Почтовый адрес аэропорта на официальном сайте
  5. Открылся Центр управления Шереметьево // «Российская газета», 27.12.2011
  6. «Сезонное расписание». SVO.aero. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года.
  8. 30 крупнейших аэропортов России 2008
  9. 30 крупнейших аэропортов России 2009
  10. Шереметьево стал лидером в Европе по росту пассажиропотока
  11. Шереметьево обслужил 22 млн пассажиров
  12. Шереметьево обслужил 26 188 000 пассажиров при 90 % пунктуальности вылетов в 2012 году
  13. Пассажиропоток "Шереметьево" в 2014 году превысил 31,5 млн человек | РИА Новости
  14. РЕКОМЕНДАЦИИ ПО ПРОЕКТИРОВАНИЮ ВОКЗАЛОВ: «Рис. 16. Аэровокзал Москва-Домодедово (архитекторы Г. Елькин, Г. Крюков, В. Локшин)»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Շերեմետևո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?