For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նորչյոպինգ.

Նորչյոպինգ

Բնակավայր
Նորչյոպինգ
շվեդ.՝ Norrköping[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքՆորչյոպինգ[2]
Մակերես3755±0,5 հեկտար
ԲԾՄ0 մետր
Բնակչություն97 854 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքnorrkoping.se
Նորչյոպինգ (Շվեդիա)##
Նորչյոպինգ (Շվեդիա)

Նորչյոպինգ[4][5][6][7] (շվեդ. Norrköping) քաղաք Շվեդիայում, խոշոր արդյունաբերական կենտրոն Ստոկհոլմից 170 կմ դեպի հարավ։ Քաղաքը զարգացել է XIX դարի ինդուստրիացման ժամանակահատվածում, ինչի համար էլ Նորչյոպինգը ստացել է «շվեդական Մանչեսթեր» մականունը։

Քաղաքը տեղակայված է Մուտալա գետի վրա (Motala ström):

Բնակչությունը կազմում է 83 561 մարդ, արվարձանների հետ միասին՝ 128 060 բնակիչ ( ըստ 2009 թվի մարդահամարի)։ Ամբողջ Շվեդիույում բնակչության թվաքանակով յոթերորդն է։

Պատնեշ Մուտալա գետի վրա Նորչյոպինգի կենտրոնում

Քաղաքում բնակչությունը հայտնվել է միջնադարում։ Հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն XII դարում այստեղ հիշատակվում է եկեղեցի ՝ նվիրված Սուրբ Օլաֆին։ Քաղաքի անվան առաջին հետքերը հայտնաբերվել են 1283 թվականին։ Նորչյոպինգը քաղաքի իրավունք է ստացել XIV դարի սկզբին, բայց կարգավիճակը հաստատող փաստաթուղթը թվագրվել է 1384թվին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորչյոպինգի Աշխատանքի Թանգարանը (շվեդ. Arbetets Museum)

XIX դարում Նորչյոպինգը շվեդական տեքստիլ արդյունաբերության կարևորագույն կենտրոններից մեկն էր, շվեդական երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքը։ Քաղաքի ամբողջ արդյունաբերական կենտրոնը՝ շենքեր, գործարաններ և պահեստներ, տեղակայված է Մուտալա գետի երկայնքով։

Լուիս դե Գիրուի հուշարձանը Նորչյոպինգում

Գործվածքի արտադրման կոմպլեքսը համարվում է Եվրոպայում առավել պահպանված արդյունաբերական ճարտարապետության հուշարձաններից մեկը։ Այժմ նրա տարածքում բացվել է քաղաքային թանգարան (Stads Museum): Մոտակայքում կան ևս երկու թանգարաններ կապված քաղաքի արդյունաբերական պատմության հետ՝ Ալրաղացի թանգարան (Holmens Museum) գործող ալրաղացով և Աշխատանքի թանգարանը (Arbetets Museum): XIX դարում Նորչյոպինգում ապրում էր Շվեդիայի խոշորագույն հրեական համայնքներից մեկը։ Նաև հատուկ ուշադրության է արժանի «ժամանակակից արվեստի թանգարանը»։ Քաղաքի համայնապատկերը կարելի է տեսնել դիտահարթակից, որը գտնվում է 50 մ բարձրության վրա 68 մետր բարձրությամբ աշտարակի քաղաքային դահլիճից։ Քաղաքի հյուսիսում գտնվում է Սկանդինավիայի ամենախոշոր կենդանաբանական այգին[8]։ Քաղաքում գործում է Նորչյոպինգի սիմֆոնիկ նվագախումբը։

Քաղաքի միջով են անցնում Е4 եւ Е22 մայրուղիները, Södra stambanan երկաթուղային ճանապարհը (Malmö — Կատրինեհոլմ)։

Նորչյոպինգում 1904թվից գործում է տրամվայի ցանց[9]։ Ամռան ամիսներին շաբաթական երկու անգամ կանոնավոր գիծ են դուրս գալիս հին տրամվայներ։

Քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր դեպի արևելք գտնվում է Նորչյոպինգի օդանավակայանը։

Քաղաքում գործում են ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբներ, ինչպես նաև Նորչյոպինգ Դոլֆինս բասկետբոլային ակումբը։ Իդրոտսպարկեն մարզադաշտում անցել են ֆուտբոլի աշխարհի առաջնության (1958) և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (1992) հանդիպումները։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տուրե Ներման (1886-1969) կոմունիստ, բանաստեղծ.
  • Հաննես Ալֆվեն (1908-1995) — ֆիզիկոս։
  • Slagsmålsklubben — երաժշտական կոլեկտիվ
  • Դայմոնդ Էմի— շվեդ երգչուհի։
  • Ջեֆֆերի Թեյլոր (ծն.1989) — բասկետբոլիստ ("Charlotte Hornets"):

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Tätorter 2010Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
  3. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  4. Բառարան աշխարհագրական անվանումների արտասահմանյան երկրների / հնարել. խմբ. Ա. Մ. Lumps. — 3-րդ խմբ., ստերեոտիպ հրատ.: — Մ. : Ընդերքը, 1986. — Ս. 257.
  5. Աշխարհագրական հանրագիտարանը բառարան։ աշխարհագրական անվանումները / Տակ խմբ. Ա. Ֆ. Трешникова. 2— րդ խմբ., լր.. — Մ.: Սովետական հանրագիտարան, 1989. — Ս. 351. — 210 000 экз.
  6. «Топокарты Գլխավոր Շտաբի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Норчёпинг». bse2.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Հայերեն — Kolmården — känns i hela kroppen!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  9. http://www.urbanrail.net/eu/norrk/norrkoeping.htm Արխիվացված 2010-03-02 Wayback Machine Norrköping tram
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորչյոպինգ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նորչյոպինգ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?