For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նարայանգանջ.

Նարայանգանջ

Բնակավայր
Նարայանգանջ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՀամայնքNarayanganj District?
Մակերես33,57 կմ²
ԲԾՄ3 մետր
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ1400
Պաշտոնական կայքncc.org.bd
Նարայանգանջ (Բանգլադեշ)##
Նարայանգանջ (Բանգլադեշ)

Նարայանգանջ (բենգալերեն՝ নারায়ণগঞ্জ Naraeongônj), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքքայից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շիթալաքշյա գետի ափին, ծովի մակերևույթից 3 մետր բարձրության վրա[1]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի գետային նավահանգիստ, որն ամենահներից մեկն է Բանգլադեշում։ Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի. այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է զբաղեցնում երկրում [2]: Արդյունաբերության ու գործարարության կենտրոն է, աչքի է ընկնում հատկապես տեքստիլի և ջուտի արտադրությամբ։ Ընդ որում՝ ջուտի վերամշակման ձեռնարկություններն այնքան շատ են քաղաքում, որ նրան տվել են «Բանգլադեշի Դանդի» մականունը (շոտլանդական Դանդի քաղաքը աշխարհով մեկ համբավվել է որպես ջուտի արտադրության կենտրոն և կոչվել է Ջուտոպոլիս[3]):

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարայանգանջի բնակչության թվաքանակի փոփոխությունները.[4]:

1991 2001 2010
817 133 1 133 191 1 490 131

Քաղաքի անվանումն առնչվում է 18-րդ դարի հինդուիստական կրոնական առաջնորդ Լաքշմի Նարայան Թաքուրին, ով Պլեսսիի ճակատամարտից հետո՝ 1766 թվականին Շիթալաքշյա գետի ափին տարածքներ է վարձակալել Բրիտանական արևելահնդկական ընկերությունից և հողամասեր, շուկաներ, գումարներ նվիրաբերել Նարայանա (Վիշնու) աստծու պաշտամունքը տարածելու և պատշաճ մակարդակով իրականացնելու համար[5][6]։

1876 թվականի սեպտեմբերի 8-ին հիմնվել է Նարայանգանջի համայնքը, որտեղ Հարականտա Բաներջիի ընծայաբերած գումարներով կառուցվել և 1885 թվականին բացվել է տարածաշրջանի առաջին հիվանդանոցը։

2011 թվականի մայիսի 5-ին, նախկին երեք համայնքների (Նարայանգանջի, Սիդհիրգանջի և Քադամ Ռասուլի) միավորման արդյունքում, ստեղծվել է Նարայանգանջի քաղաքային ընկերակցություն (Narayanganj City Corporation) անվանումը կրող վարչական նոր միավորը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Narayanganj, Bangladesh Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  2. «Narayanganj». Banglapedia.
  3. «Jute Industry in Dundee and India». Dundee (UK). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Nārāyanganj» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  5. «Narayanganj». Banglapedia.
  6. «Narayanganj». banglapedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «History & Facts - Narayanganj City Corporation». ncc.org.bd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայանգանջ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նարայանգանջ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?