For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յուդենբուրգ.

Յուդենբուրգ

Բնակավայր
Յուդենբուրգ
գերմ.՝ Judenburg
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքMurtal District?
Հիմնադրված է1074 թ.
Մակերես64 կմ², 63,69 կմ²
ԲԾՄ737 մետր
Բնակչություն9614 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+2 և UTC+1
Հեռախոսային կոդ03572
Փոստային դասիչ8750
Ավտոմոբիլային կոդMT
Պաշտոնական կայքjudenburg.at
Յուդենբուրգ (Ավստրիա)##
Յուդենբուրգ (Ավստրիա)

Յուդենբուրգ (գերմ.՝ Judenburg, որը նշանակում է «հրեական քաղաք», Jude «հրեա» + burg «քաղաք»)՝ քաղաք Ավստրիայում, Շտիրիա ֆեդերատիվ հողերում։ Քաղաքը հանդիսանում է Մուրտալի շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 9853 մարդ (2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 13,22 կմ² տարածք, գտնվում է ծովի մակարդակից 737 մետր բարձրության վրա[1]։ Յուդենբուրգի պաշտոնական կոդը 6 08 06։

Յուդենբուրգի քաղաքային աշտարակը[2]։ Ծառայել է որպես Սուրբ Նիկոլայի եկեղեցու զանգակատուն, հետագայում հրդեհային դիտանոց։ Ներկայումս հանդիսանում է քաղաքի մշակութային ժառանգություն, որի վերևում կա պլանետարիում[3]։

Քաղաքը առաջացել է հրեական առևտրաարհեստագործական բնակավայրի տեղում, որը հիմնադրվել է 737 թվականին։ Միջին դարում հանդիսանում էր կարևոր առևտրային վայր։ Յուդենբուրգը գրավում էր հրեաների ուշադրությունը, դրա հետևանքով այնտեղ ձևավորվեց խոշոր հրեական համայնք։

Տեղի եկեղեցին ժամանակին եղել է սիանգոգ, նրա քարերից որոշները ծածկված են հրեական գրառումներով։ 15-րդ դարի սկզբներին այստեղ են բնակություն հաստատել հրեական 22 խոշոր վաճառականներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ 100 հազար գուլդեն (գումարի տեսակ հին Ավստրիական կայսրությունում)։ Քաղաքի մնացած 38 հարուստ առևտրականներից շատերը հրեաներ էին։ Երկար «Հրեական փողոցը» (Judengasse), գրեթե ամբողջությամբ զբաղեցված էր հրեաների կողմից, բայց նրանք բնակվում էին նաև քաղաքի մնացած հատվածներում։

1496 թվականին հրեաներին աքսորել են քաղաքից, բայց 19-րդ դարի երկրորդ կեսին, կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի թագավորության ժամանակ հրեաները նորից բնակություն հաստատեցին քաղաքում։ 20-րդ դարի սկզբին քաղաքում գործում էր հրեական միություն և ավանդական գերեզմանատուն։ Քաղաքի գլխավոր հրապարակում գտնվում է նախկին սինագոգի շենքը, որի վրա պատկերված էր հրեական գլխարկը (Judenhut)։

1938 թվականին անշլյուսից հետո քաղաքը մտավ նացիստական Գերմանիայի կազմի մեջ։ Նոր իշխանությունները կոչ էին անում փոխել քաղաքի անունը, որպեսզի ջնջեն քաղաքի անվանումից հրեաների մասին հիշատակումը։ Առաջարկվում էր «Zirbenstadt» (Zirbe — շվեցարական սոճու անվանումը) և «Adolfsburg» անվանումները։ Որոշումը հետաձգվեց մինչև պատերազմի վերջնական հաղթական ավարտը, սակայն Հիտլերի պարտությունից հետո դարձավ ոչ այժմեկանա[4][5]։

Գերմանական ֆաշիստների կողմից իրականացված հոլոքոստի հետևանքով քաղաքի հրեական բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այսօր քաղաքում բնակվում են մի քանի հարյուր բնիկ հրեաներ։

Քաղաքի զինանշանը վահանի վրա

Յուդենբուրգի վահանով զինանշանի վրա պատկերված է մորուքավոր հրեա, որի գլխին կա հրեական գլխարկ։

Քաղաքական իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմուննայի Բուրգոմիստր՝ Հանես Դոնեշհալ (ԱՍԴԿ) 2020 թվականի ընտրությունների արդյունքում։

Կոմուննայի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 25 անդամներից[6]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Judenburg». www.aeiou.at. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Tourismusverband & Stadtmarketing Judenburg | Stadtturm Judenburg». www.judenburg.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Unser Planetarium». Sternenturm (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Vgl. Michael Schiestl: «Zirbitz-», «Adolf-» oder «Jubelburg». Dokumente des «gesunden Volksempfindens». In: Berichte des Museumsvereines Judenburg. 33 (2000), S. 23-32.
  5. Strunz, Gunnar: Steiermark: Das grüne Herz Österreichs, p. 130. (link)
  6. 2020 թվականի հունվարի կայացած ընտրությունների արդյունքներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յուդենբուրգ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?