For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յոակիմ Մելե.

Յոակիմ Մելե

Յոակիմ Մելե
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1997(1997-05-20)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Østervrå, Sæby Municipality, North Jutland County, Դանիա
Հասակ 1,86 մետր
Դիրք եզրային պաշտպան

Յոակիմ Մելե Պեդերսեն (դան․՝ Joakim Mæhle Pedersen, մայիսի 20, 1997(1997-05-20)[1][2], Østervrå, Sæby Municipality, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի և Դանիայի հավաքականի պաշտպան։ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելեն «Օլբորգի» սան է։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է հիմնական թիմ[3]։ 2016 թվականի օգոստոսի 7-ին իր նորամուտը նշել է Դանիայի առաջնությունում «Նորշելանի» դեմ խաղում՝ Թոմաս Էնևոլդսենի փոխարեն փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին[4]։

2017 թվականի մայիսի 9-ին «Օլբորգի» ներկայացուցիչները հաստատել են, որ Մելային վաճառել են բելգիական «Գենկ»: Նրան ձեռք են բերել «Ատալանտա» մեկնած Տիմոտի Կաստանին փոխարինելու համար[5]։ Մելեն «Գենկի» կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 29-ին «Վասլանդ-Բևերենի» դեմ առաջնության Առաջին խաղում՝ փոխարինելով Ամինե Համասին։ Իր առաջին մրցաշրջանում Մելեն ավելի շատ ռոտացիոն խաղացող էր, քան հիմնական՝ փոխարինելով հիմնականում Քլինթոն Մատային: Հաջորդ մրցաշրջանում Մատայի՝ «Բրյուգեում» հեռանալուց հետո Մելեն դարձավ մեկնարկային կազմի արդեն կայուն խաղացող: Մրցաշրջանի արդյունքներով «Գենկը» հաղթել է Բելգիայի առաջնությունում: 2019 թվականի սեպտեմբերի 11-ին Մելեն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսը։

2020 թվականի դեկտեմբերի 22-ին «Գենկը» հայտարարել է, որ Մելեն «Ատալանտայի» հետ կնքել է 10 միլիոն եվրոյի հնգամյա պայմանագիր՝ հաշվի առնելով բոնուսները[6]։ Մելեն իր առաջին գնդակը խփել է «Ատալանտայի» կազմում 2022 թվականի հունվարի 9-ին՝ «Ուդինեզեի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթական խաղում[7]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ամռանը Յոակիմը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։ Խմբում Ավստրիայի դեմ երկրորդ խաղում նա աչքի ընկավ երկու գոլով 33-րդ և 77-րդ րոպեներին և իր թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Մելեն Դանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 5-ին Բելգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մարտին Բրեյտուեյտին։ Ազգային հավաքականում իր առաջին գնդակը նա խփել է Ֆարերյան կղզիների դեմ ընկերական խաղում 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։

2021 թվականի հունիսին նա ընդգրկվել է Եվրո-2020-ի ազգային հավաքականի հայտացուցակում, որտեղ նրա թիմը հասել է կիսաեզրափակիչ։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին Մելեն խփել է միակ գնդակը ընտրական խաղում, որում Դանիան հաղթեց Ավստրիային և ապահովեց իր տեղը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում[8]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելեի հանդիպումները Դանիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 43 խաղ / 11 գոլ, 28 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 12 պարտություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «AaB rykker seks talenter op på førsteholdet» (անգլերեն) — bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Nordsjalland - Aalborg» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-23-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «AaB med forventet stort overskud i første kvartal». aabsport.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-03-ին. Վերցված է 2023-07-16-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. ««Аталанта» купила защитника сборной Дании Мэле у «Генка» за 10 млн евро». Sports.ru. 2020-12-22. Արխիվացված է օրիգինալից 2021-03-24-ին. Վերցված է 2023-07-13-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Udinese 2-6 Atalanta – Atalanta». www.atalanta.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-24-ին. Վերցված է 2023-07-16-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Perfect Denmark qualify for Qatar». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-24-ին. Վերցված է 2023-07-16-ին. ((cite web)): Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յոակիմ Մելե
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?