For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մոխրաբլուր.

Մոխրաբլուր

Մոխրաբլուր, Քյուլթափա, Քյուլթեփե, հնավայր, բլուր, բնակատեղի Հայաստանի Արմավիրի մարզում։ Բարձրություն 852 մ[1][2]։

Վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր-բնակատեղի, Վաղարշապատից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը՝ մոտ 3,5 հա։ Բազմաշերտ հուշարձան է։ Մշակութային շերտի առավելագույն հաստությունը շուրջ 10 մ է։ Բացահայտվել են մեկը մյուսի վրա հիմնված 12 բնակավայրերի ավերակներ։ Մոխրաբլուրի հիմնական, ստորին, ավելի քան 8 մ խորությամբ շերտը ամփոփում է 9 բնակատեղի, հնագույնը՝ մ․թ․ա․ IV հազարամյակի 2-րդ կես, իսկ վերինը՝ լքվել մ․թ․ա․ III հազարամյակի կեսին։ Մոխրաբլուրում բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (մ․թ․ա․ II հազարամյակի վերջ, I-ի սկիզբ), նորից դադարել և կյանքի կոչվել միայն հելլենիստական դարաշրջանում։ Հնագույն բնակատեղին բաղկացած է եղել կլոր հատակագծով, հում աղյուսից կառուցված ոչ մեծ կացարաններից։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսին այն կառուցապատվել է հաստ պատեր ունեցող խոշոր շինություններով և դրսից պարսպապատվել։ Կենտրոնական հրապարակում կառուցվել է տաճարը, կենտրոնում՝ 4,5 մ բարձրությամբ, գագաթի մասում զոհասեղան ունեցող աշտարակով։ Տաճարը մոնումենտալ ճարտարապետության՝ նախկին ԽՍՀՄ տարածքում մինչև օրս հայտնի հնագույն կոթողն է։ Ոռոգելի երկրագործությունը եղել է Մոխրաբլուրի բնակչության հիմնական զբաղմունքը։ Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսով թվագրվող շերտերից հայտնաբերվել են հնոց-ձուլարան, հալոցներ, զենքեր ձուլելու քարե կաղապարներ, բրոնզե իրեր, կավանոթների հազարավոր նմուշներ։ Դրանցից շատերը զարդարվել են բարդ հորինվածքներով։ Պաշտամունքի զանազան իրերը (զոհարաններ, օջախներ, մոգական արձանիկներ և այլն), կերպարվեստի այլ առարկաներն ու տաճարի ճարտարապետությունը պատկերացում են տալիս բնակիչների հոգևոր կյանքի, պաշտամունքների վերաբերյալ։ Պաշտվել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը և այլն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդում Մոխրաբլուրի երկրագործական դրացիական համայնքն էր՝ բաղկացած հիմնականում մեծ ընտանիք գերդաստաններից։ Մոխրաբլուրում 1970 թ.-ից պարբերաբար պեղումներ է կատարում Երևանի համալսարանի արշավախումբը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 88 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 859 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 693
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մոխրաբլուր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?