For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հրաչյա Ռուխկյան.

Հրաչյա Ռուխկյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռուխկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ռուխկյան
Ծնվել է1915
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 28, 1992(1992-11-28)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1935) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ

Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան (1915, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1992(1992-11-28), Երևան, Հայաստան, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։

Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1941 թվականին չորս ամիս սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում։ 1942 թվականի նոյեմբերի 2-ին Կիզելում Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի որոշ գումարտակների հետ նահանջելիս թշնամու ռմբակոծության ժամանակ վիրավորվել է, և գերի ընկել։ Նրան տարել են Մալսկի աղյուսի գործարան, որը ֆաշիստները վերածել էին համակենտրոնացման ճամբարի։ Հրաչյան կարողանում է փախչել և կառչելով Կրասնոդար սլացող գնացքից, ներկայացել է տեղի զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվել է Դոնի Ռոստով՝ Հյուսիս-կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ։ 1943 թվականի գարնանը Ռուխկյանը լրիվ չապաքինված, ուղարկվել է ռազմաճակատային գիծ։ Մասնակցել է Պրոխլադնիի, Կազբեկի և Մինվոդիի ահեղ մարտերին։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ, որտեղից էլ 1944 թվականին զորացրվել է։ Պատերազմի և աշխատանքի վետերան Ռուխկյանը պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով[1]։

Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ։

1983 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ։

Գործերից պահվում են ԱՊՀ երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։

Հրաչյա Ռուխկյանի հուշատախտակը Երևանում

2006 թվականին Անահիտ Ռուխկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հրաչյա Ռուխկյան» պատկերագիրքը։ 2009 թվականին կազմվել է օրացույց՝ հայ հանճարների դիմանկարներով։ 2011 թվականին լույս է տեսել Ռուխկյանի եկեղեցիներով պատկերած օրացույցը, 2012 թվականին՝ Ռուխկյանի Սայաթ-նովյան նկարաշարով օրացույցը։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ Ժյուրիի կազմում են եղել Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, ով պատգամել է նկարչին շարունակել ազգանվեր գործը և ստեղծել հայ հանճարների դիմանկարները.

Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»։
- Մարտիրոս Սարյան

Հրաչյա Ռուխկյանը ստեղծել է «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ։ Ստեղծել է նաև Վռամշապուհ արքայի դիմանկարը, որը զորավիգ է եղել Մաշտոցի այբուբենի ստեղծմանը։

Տեսնելով Նարեկացու դիմանկարը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն բարձրաձայնել է.

Սա շեդեվր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով։
- Ժան Պիեռ Մահե

Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948, կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969, խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980, կավճաներկ) և այլն։ Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983) պատկերի և «Ինքնանկարի» (1984, երկուսն էլ՝ կավճաներկ)։ Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975) հուշապատումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով (1975)։

Նկարել է 120 եկեղեցի։ Սահմանի մոտ նկարել է Անիի ավերակները, նկարը վերնագրել «Անփարատ վիշտ» (ստեղծագործությունը այսօր պահպանվում է Հուշարձանների պահպանության վարչությունում, Սայաթ-Նովան՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին Ռուխկյանը վրձնել է «Հայրենի ծուխ 1915 թ. ապրիլ» գրաֆիկական աշխատանքը։

  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Ռուխկյանը 1961 թվականին եղել է Եգիպտոսում։ Վերադառնալուն պես ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձավոր Արևելքում» ազդագրով անհատական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Ունեցել է 30 անհատական ցուցահանդես[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրաչյա Ռուխկյան, ալբոմ, Ե., 1974, 1990, 2006։
  • Անահիտ Ռուխկյան (2006). «Հրաչյա Ռուխկյան» ալբոմ. Երևան: «Անահիտ» հրատարակչություն. ISBN 9993063215.
  • Արմեն Առուստամյան. «Նրա հոգու կանչով երկնած հայ մեծերի վերածնունդը» («Գարուն» ամսագիր, հ . 4, էջ 71 - 75, 2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 15
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հրաչյա Ռուխկյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?