For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հոսպիտալ.

Հոսպիտալ

Զինվորական հոսպիտալ Առաջին աշխարհամարտի տարիներին

Զինվորական հոսպիտալ (որոշ երկրներում՝ նաև քաղաքացիական) հիվանդանոց։ Հայաստանում և Արցախում նախատեսված է զինծառայողների ստացիոնար բուժման համար։

Հոսպիտալների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մշտական և ժամանակավոր (կազմակերպվում են պատերազմական պայմաններում) հոսպիտալներներ։ Պատերազմի ժամանակ գործող բանակում ստեղծվում են ռազմադաշտային շարժական (վիրաբուժական, թերապևտիկ, թեթև վիրավորների, վարակիչ հիվանդությունների և այլն) և տարհանման հոսպիտալներ։ Ռազմարտային շարժական հոսպիտալն ունի ավտոտրանսպորտ և դաշտային սարքավորումներ, վրաններ, բժշկական գույքի լրակազմ։ Այն հետևում է զորքին, իրագործում բուժօգնությունը դաշտային պայմաններում։

Առաջին հոսպիտալների ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում առաջին հոսպիտալները ստեղծվել են 1990 թվականի սկզբին, Ստեփանակերտում՝ մարզգործկոմի և ախտորոշման կենտրոնի նկուղային հարկերում։ Ռազմաճակատի առաջին գծում գործել են նաև ռազմադաշտային շարժական հոսպիտալներ։ ՊԲ-ի կազմավորումից և ռազմաբժշկական ծառայության հիմնադրումից հետո ստեղծվել են կենտրոնական (Ստեփանակերտ), կայազորային (Մարտունի և այլն) հոսպիտալներ, որտեղ աշխատանքի ճիշտ կազմակերպումը, համալիր բուժումը, զուգակցված ներհոսպիտալային տեսակավորման հետ, նպաստել են բուժական բաժիններում վիրավորների միատեսակ կազմի տեղաբաշխմանը, ապահովել մասնագիտական բուժման որակի բարձոսցում։ Հոսպիտալում վիրավորների համալիր բուժման գործընթացում առաջատար դեր ունեն վիրաբուժական, վնասվածքաբանական բաժինները։ Հայաստանի և Արցախի հոսպիտալներում կիրառվում են վիրավորների բուժման ռազմադաշտային վիրաբուժության դասական մեթոդները՝ զուգակցված ժամանակակից բժշկության նվաճումների հետ, մասնավորապես՝ վերքերի առաջնային (վաղ և ուշ) մշակում, բարդությունների (կոտրվածք, բացվածք, օտար մարմինների հեռացում, անդամահատություն) դեմ պայքար, վերքերի արագ լավացմանն ու օրգանների ֆունկցիաների վերականգնմանը նպաստող գործողություններ։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո հոսպիտալներում ստեղծված բուժական համակարգը դիմակայել է պատերազմի և առօրյա փորձություններին, նվազեցրել ծանր վիրավոր զինվորականների հաշմանդամությունը և ավելացրել ԶՈՒ-ի շարքեր վերադարձողների թիվը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 549
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հոսպիտալ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?