For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հովիկ Մուսայելյան.

Հովիկ Մուսայելյան

Հովիկ Մուսայելյան
Ծնվել էհունիսի 3, 1958(1958-06-03) (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
Կայքhovikmusayelyan.com

Հովիկ Զավենի Մուսայելյան (հունիսի 3, 1958(1958-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Զավենի Մուսայելյանը ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Երևանում։ Մինչև 1972 թվականը սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ավարտել է ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1980 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ 1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2008 թվականին ԱՄՆՍտենֆորդի համալսարանում անցել է բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ[1][2][3]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացված ծառատունկ Երևանում:

1980 թվականից աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, ապա կոմբինատի արտադրության պետ։ 1988-1989 թվականներին եղել է «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետ։ 1989-1992 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ։ 1996-1997 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ։ 1998-2003 թվականներին՝ «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն։ 2004 թվականից առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է։ 2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ[1][2][3]։

Գիտական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 2011 թվականին արժանացել է Հայաստանի Եվրոպական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։

Հանրային գործունեություն և Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի հանձնաժողովի նախագահ,
  • ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող,
  • Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ,
  • Երևանի քաղաքապետարանի «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովի նախագահ,
  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
  • Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ,
  • «Հայ Թեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ,
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի հասարակական խորհրդի անդամ,
  • Հայաստանի և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիաների անդամ,
  • Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Հանրային խորհրդի անդամ,
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
  • ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 թվականին ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
  • 2008 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալով։
  • 2008 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Մերկուրի» մրցանակով։
  • 2009 թվականին՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով։
  • 2009 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով։
  • 2011 թվականին՝ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի հուշամեդալով։
  • 2012 թվականին՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի Երախտագիտության շարք անվանակարգով՝ «Ֆրիտյօֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։
  • 2012 թվականին՝ Հայաստանի գործարարների միության ոսկե մեդալով։
  • 2012 թվականին՝ Եվրոպական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի ոսկե մեդալով։
  • 2013 թվականին՝ Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
  • 2014 թվականին՝ Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով։
  • 2014 թվականին՝ ՀՀ անկախության 23-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երախտագիտություն մեդալով։
  • 2015 թվականին՝ Արցախի համալսարանի ոսկե մեդալով։
  • 2017 թվականին՝ Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ոսկե հուշանշանով։

Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է։

Ամուսնացած է ունի 2 որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Հովիկ Զավենի Մուսայելյան -». npua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Հովիկ Մուսայելյան -». epua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Հովիկ Մուսայելյան -». hovikmusayelyan.com. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հովիկ Մուսայելյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?