For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էմիլ Գաբրիելյան.

Էմիլ Գաբրիելյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 31, 1931(1931-01-31)[1][2]
Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհուլիսի 21, 2010(2010-07-21) (79 տարեկան)
ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղաբան և վիրաբույժ
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Պաշտոն(ներ)պրոռեկտոր, ռեկտոր, առողջապահության նախարար և տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1954)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1971)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Էմիլ Սամսոնի Գաբրիելյան (հունվարի 31, 1931(1931-01-31)[1][2], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 21, 2010(2010-07-21), ԱՄՆ[4]), հայ դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994 թվականին, թղթակից անդամ՝ 1977 թվականից)[5]։ ՀԽՍՀ առողջապահության նախարար (1975-1989)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականին Աշտարակ քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է նույն ինստիտուտի դեղաբանության ամբիոնում։ 1968 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1961-1971 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, 1971-1975 թվականներին՝ ռեկտորը, 1975-1989 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարար[6]։ 1976 թվականին հիմնադրել է ԵԲԻ դեղաբանության ամբիոնի արյան շրջանառության դեղաբանության ԳՀԼ, 1988-1994 թվականներին՝ դեղաբանության ամբիոնի վարիչ։ 1992 թվականից եղել էՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր-տնօրեն, 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ և բնական գիտությունների բաժանմունքի ակադ-քարտուղար (1994-2002)։ 1997 թվականից «Արմենիկում» ծրագրի գիտական ղեկավար, 2001 թվականից՝ Սուրբ Մեծն Ներսես բժշկական կենտրոնի վարչության նախագահ։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Գաբրիելյանի աշխատանքները վերաբերում են սրտամկանի և գլխուղեղի արյան շրջանառության դեղորայքային կարգավորման, գլխուղեղի արյունամատակարարման մեխանիզմում պրոստագլանդինների դերի բացահայտման, ֆիլիոլոգիապես ակտիվ նյութերի որոնման հարցերին, պսակային և ուղեղային արյան շրջանառության, արյան տարրերի և անոթի պատի ֆիզիոլոգիային և ֆարմակոլոգիային[7]։

Էմիլ Գաբրիելյանի հուշատախտակը Երևանում

Էմիլ Գաբրիելյանի ավանդը մեծ է հայտնի «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծման գործում[8]։

Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, 17 գրքերի (մենագրություններ և դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր[9]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անոթաբանների միջազգային քոլեջի գիտխորհրդի անդամ (1992 թվականից)
  • «Դեղեր և բժշկություն» բժշկագիտություն (1993), ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների էլեկտրոնային հանդեսների գլխավոր խմբագիր (2003)
  • ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ (1994 թվականից)
  • ԱՀԿ էսենցիալ դեղերի ղեկավար խորհրդատվական կոմիտեի անդամ (1996-1998)
  • Գիտությունների (1997) և Տեղեկատվայնացման (1997) միջազգային ակադեմիայի անդամ
  • ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
  • ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
  • Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ (2001 թվականից)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Կոպեռնիկոսի անվան մեդալ
  • Սեչենյովի անվան մեդալ
  • Քալինգի մրցանակ
  • Ն. Ի. Պիրոգովի մեդալ (1985)
  • Պ. Ն. Կրավկովի մեդալ (1987)
  • «Մարդասիրության ասպետ» տիտղոս
  • Շևալյե ազնվական տիտղոս|«Շևալյե» ազնվական տիտղոս (1991)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային Կալինգա մրցանակ (1999)
  • Մխիթար Հերացու մեդալ (2000)
  • «Վ. Ի.Վեռնադսկու ոսկե աստղ]]» առաջին աստիճանի շքանշան
  • Պ. Շ. Էռլիխի ոսկե մեդալ (2003)
  • Ռ. Շ. Վիրխովի ոսկե մեդալ (2003)
  • Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ շքանշան (2008)
  • Некоторые аспекты физиологии и фарма-кологии мозгового кровообращения, Е., 1976
  • Физиология и фармакология сосудистой стенки, 1987
  • Клетки крови и кровообращение, 1985
  • Программированная фармакология, т. 1-2, Е. 1991 (համահեղինակ).
  • "Арменикум", экспери ментальные и клинические исследования [Сб.] вып. 2, Е., 2001 (համահեղինակ).
  • Ֆարմակոլոգիա, դասագիրք, Երևան, 1989։
  • Դեղաբանություն, դասագիրք, Երևան, 1992 (համահեղինակ)։
  • Լինել, թե չլինել, գիտահանրամատչելի գիրք, 1987։
  • Փլուզում, գիտահանրամատչելի գիրք, 1993[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. http://www.kalingafoundationtrust.com/website/kalinga-prize-for-the-popularization-of-science.htm
  4. Մահացել է ԱՆ նախկին նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  6. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 58. ISBN 99930-1-001-7. ((cite book)): Check |isbn= value: checksum (օգնություն)
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  8. «Էմիլ Գաբրիելյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  10. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էմիլ Գաբրիելյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Զախարի Նարիմանով
ՀԽՍՀ առողջապահության նախարար
Էմիլ Գաբրիելյան

1975-1989
Հաջորդող
Արտաշես Ազնաուրյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Գաբրիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 635
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էմիլ Գաբրիելյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?