For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հաննա Գոսլար.

Հաննա Գոսլար

Հաննա Գոսլար
գերմ.՝ Hannah Goslar
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1928(1928-11-12)
ԾննդավայրՄիտտե, Բեռլին, Գերմանական ռայխ կամ Բեռլին, Գերմանական ռայխ[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3] (93 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրթություն6th Montessori School Anne Frank?
Մասնագիտությունբուժքույր
Ծնողներհայր՝ Hans Goslar?
Պարգևներ և
մրցանակներ
Order of Merit of Brandenburg
 Hannah Pick-Goslar Վիքիպահեստում

Հաննա Գոսլար (հոլ.՝ Hannah Elisabeth (Hanneli) Pick-Goslar,նոյեմբերի 12, 1928(1928-11-12), Միտտե, Բեռլին, Գերմանական ռայխ և Բեռլին, Գերմանական ռայխ[1] - հոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3], Երուսաղեմ[4]) Հոլոքոստը վերապրած հրեական ծագմամբ գերմանաբնակ բուժքույր։ Նա առավել հայտնի է Աննա Ֆրանկի հետ իր սերտ մտերմությամբ։ Նրանք միասին սովորել են Մոնտեսորիի 6-րդ դպրոցում և Ամստերդամի հրեական լիցեյում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Էլիզաբեթ Գոսլարը ծնվել է Բեռլինում, 1928 թվականի նոյեմբերի 12-ին։ Նրա հայրը՝ Հանս Գոսլարը, եղել է Պրուսիայի ներքին գործերի փոխնախարար, մայրը՝ Ռութ Ջուդիթ Կլեին՝ ուսուցչուհի, մահացել է երրորդ երեխային լույս աշխարհ բերելիս։

1933 թվականին Հանս Գոսլարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը եկել է իշխանության և նրա ղեկավարած Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը հաղթանակ է տարել Մայնի Ֆրանկֆուրտ ընտրություններում[5]։ Անգլիա տեղափոխվելու անհաջող փորձից հետո Հանս Գոսլարի ընտանիքը հաստատվել է Հոլանդիայում։

Հաննան սկսել է հաճախել Ամստերդամի Մոնտեսորիի 6-րդ դպրոցը և այնտեղ ընկերացել Աննա Ֆրանկի հետ[6]։

Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հունիսին Գոսլարների ընտանիքը ձերբակալվել է ուղարկվել Վեստերբորկ համակենտրոնացման ճամբար, որից հետո՝ 1944 թվականի փետրվարին՝ Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար։ Քանի որ նրանց ընտանիքն ունեցել է պաղեստինյան անձնագրեր, Հաննան հայտնվել է ճամբարի արտոնյալ հատվածում։ Ճամբարում նա երբեն հանդիպել է Աննա Ֆրանկի հետ։ Վերջինս պահվում էր ճամբարի ոչ արտոնյալ հատվածում։ Ցանկապատի վրայով Հաննան Աննային նետել է հաց և գուլպաներ[7]։

Հաննան և նրա կրտսեր քույրը՝ Գաբին, 14 ամիս մնացել են ճամբարում և ողջ են մնացել Կորած գնացքում։ Հյուծված աղջիկները ժամանակավոր ապաստանել են Շիլդայի քաղաքապետի տանը։ Նրանց հայրը, մորական տատն ու պապը մահացել են ճամբարում[8]։ Հաննան Աննային վերջին անգամ տեսել է ճամբարում։

1945 թվականի հունիսի վերջին ռուսական իշխանությունները օգնել են քույրերին և նրանք վերադարձել են Ամստերդամ։ Հաննան հոսպիտալացվել է մինչև սեպտեմբերի վերջ, իսկ դեկտեմբերին ուղարկվել է Շվեյցարիա՝ ապաքինվելու։ Նա ավարտել է դպրոցը Բազելում։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Հաննան և Գաբին ներգաղթել են Երուսաղեմ, Հաննան ամուսնացել է Վալտեր Պինչաս Պիքի հետ, ունեցել է երեք երեխա, 11 թոռ և ավելի քան 31 ծոռ[9]։

Հաննա Գոսլար մահացել է Երուսաղեմում, 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, 93 տարեկան հասակում[10]։

Հաննան նկարահանվել է Աննա Ֆրանկի հետ կապված մի քանի վավերագրական ֆիլմերում․ առաջինը 1988 թվականին Վիլի Լինդվերի «Աննա Ֆրանկի վերջին յոթ ամիսները» ֆիլմում[11]։ Հաննան նաև տեղեկություններ է տրամադրել 1995 թվականին նկարանահանված «Աննա Ֆրանկը հիշում է» և 2008 թվականին նկարահանված «Աննա Ֆրանկի դասընկերները» վավերագրական ֆիլմերին։

Աննայի և Հաննայի մտերմության մասին է պատմում 2021 թվականին նկարահանված է «Իմ լավագույն ընկերուհին» ֆիլմը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Beste vriendin van Anne Frank, Hannah Pick-Goslar, overleden — 2022.
  3. 3,0 3,1 3,2 staff T. J. P. The Jerusalem Post, Jerusalem Post / Z. KleinIsrael: MSN, 2022. — ISSN 0792-822X
  4. 4,0 4,1 4,2 https://www.telegraaf.nl/nieuws/394962669/beste-vriendin-van-anne-frank-hannah-pick-goslar-overleden
  5. Lindwer, Willy (1992 թ․ հուլիսի 1). The Last Seven Months of Anne Frank (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-42360-1.
  6. Frank, Anne (1995 թ․ փետրվարի 1). The Diary of a Young Girl: The Definitive Edition (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-47378-1.
  7. Alison Leslie Gold Hannah Goslar Remembers: A Childhood Friend of Anne Frank. — США: Bloomsbury, 1998. — С. 80. — 135 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  8. «Die Opfer vom Verlorenen Zug in Tröbitz/Brandenburg». www.hagalil.com. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  9. «Holocaust survivor Hanna Pick-Goslar passes away at 93».
  10. Holocaust-Überlebende Pick-Goslar gestorben
  11. The Last Seven Months of Anne Frank(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. My Best Friend Anne Frank

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Գոսլար» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հաննա Գոսլար
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?