For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բերգեն-Բելզեն.

Բերգեն-Բելզեն

Բերգեն-Բելզեն
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ և Համակենտրոնացման ճամբար
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՑելլե
ՎայրBergen? և Ստորին Սաքսոնիա
Ղեկավար կազմակերպությունՍՍ
Սպասարկող«Մեռած գլուխ» ջոկատներ
ՏնօրենՅոզեֆ Կրամեր
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բերգեն-Բելզեն (գերմ.՝ Bergen-Belsen), նացիստական համակենտրոնացման ճամբար, որը գտնվել է Հաննովեր երկրամասում (այսօր Ստորին Սաքսոնիայի տարածքում), Բելզեն գյուղի և Բերգեն քաղաքի միջև[1]։

ՍՍ-ի սպա Ֆրից Քլայնը Բերգեն-Բելզեն մահվան ճամբարի եղբայրական գերեզմանոցում:

Համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1940 թվականի մայիսին՝ Շտալագ 311[2][3] (գերմ.՝ Stalag XI-C) անունով՝ Բելգիայի և Ֆրանսիայի ռազմագերիների համար։ Սկզբից կալանավորների թիվը եղել է 600 մարդ։

1941 թվականի հուլիսին այստեղ է բերվում 20 հազար ռազմագերի ԽՍՀՄ-ից․ 1942 թվականի գարնանը նրանցից 18 հազարը մահանում է սովից, ցրտից և հիվանդություններից (ողջ են մնացել ընդամենը 2 097 մարդ)[4][5]։

1943 թվականի ապրիլին ճամբարը փակվել է ռազմագերիների համար և փոխակերպվել է համակենտրոնացման ճամբարի, որտեղ պահվել են կալանավորներ, որոնք ունեին արտասահմանյան անձնագրեր, որոնց կարելի էր փոխանակել գերմանացի ռազմագերիների հետ։ Համակենտրոնացման ճամբարի կարգավիճակ Բերգեն-Բելզենը ստանում է 1944 թվականի դեկտեմբերի 2-ին։ Հիվանդ կալանավորների, որոնք ի վիճակի չէին այլևս աշխատել, բաժանմունքը ստեղծվել է 1944 թվականի մարտին։

1944-45 թվականներին այստեղ են բերել հարուստ հրեաներին։

Այն բանից հետո, երբ դեպի Գերմանիային էին մոտենում Արևելյան և Արևմտյան ֆրոնտները, Բերգեն-Բելզեն սկսեցին բերել կալանավորներ նաև այլ համակենտրոնացման ճամբարներից՝ չնայած ճամբարը նախատեսված չէր այդքան շատ կալանավորների համար։ Դրա պատճառով նորեկ կալանավորներին տեղավորեցին վրանային թաղամասերում, ինչը, ի վերջո, հանգեցրեց հակասանիտարական իրավիճակի, որի հետևանքով 1944 թվականի ավարտին Բերգեն-Բելզենում բռնկվեց տիֆի զանգվածային համաճարակ։ Դեկտեմբերին մահանում է 350 մարդ, հունվարին՝ 800-1000, փետրվարին՝ 6000-7000, մարտին՝ 18168, ապրիլին՝ 18355։ Մահացողների թվում էին չեխ նկարիչ և գրող Ժոզեֆ Չապեկը (Կարել Չապեկի եղբայրը), Աննա Ֆրանկը և նրա քույր Մարգո Ֆրանկը։ Մարտի 1-ին ճամբարի պարետ Յոզեֆ Կրամերը ՍՍ գրուպենֆյուրեր Ռիխարդ Գլյուկսին խնդրագիր-նամակ է գրում՝ օգնության ակնկալիքով։

Արդյունքում, 1943-45 թվականներին, այս ճամբարում մահանում է մոտավորապես 50 հազար կալանավոր, որից 35 հազարը տիֆից։ Չնայած այն բանին, որ Բերգեն-Բելզենը մահացության բարձր ցուցանիշ ուներ, այն եզակի ճամբարներից էր, որոնք չունեին գազախցիկ (մյուս ճամբարներում հենց գազախցիկներն էին մահվան ամենամեծ պատճառը)։

1945 թվականի ապրիլի 15-ին ճամբարը ինքնակամ հանձնվել է դաշնակիցներին՝ Բրիտանական զինված ուժերի 11-րդ դիվիզիային[6]։ Ազատագրումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում ճամբարում մահանում է 9000 մարդ, իսկ մայիսի վերջին ևս 4000։

Արդյունքում ճամբարն այրում են, որ համաճարակը չտարածվի[6]։

Ճամբարի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգեն Բելզեն ճամբարը բաղկացած էր ութ առանձին ճամբարից, որից յուրաքանչյուրը առանձնացված էր փշալարով՝ ամբողջովին առանձնացնելով ճամբարները մեկը մյուսից[7]։

Ճամբար կալանավորների համար (Häftlingslager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի ապրիլին, երբ Բերգեն-Բելզենը դառնում է ժամանակավոր կալանավորվածների պահման վայր, բաղկացած էր բարաքներից, որոնք նախկինում զբաղեցրել էին ռազմագերիները։ Հենց սկզբից Häftlingslager ճամբարը նախատեսված էր 500 տղամարդ-կալանավորի համար, որոնք զբաղված էին արտասահմանցի կալանավորների ճամբարը ստեղծելու գործով։ Häftlingslager ճամբարի առաջին բնակիչները բերվել են այստեղ Բուխենվալդից 1943 թվականի ապրիլի 30-ին։ Նույն թվականի մայիսի 18-ին Նացվեյլեր-Շտրուտհոֆ ճամբարից այստեղ են բերվել ֆրանսիացի կալանավորներ։ 1944 թվականի մարտ ամսից սկսած ճամբարում ստեղծվել է հիվանդների և անաշխատունակների բաժանմունք, որը կոչվում էր վերականգնողական բաժանմունք (Erholungslager)։ 1945 թվականին Գերմանիայի ճամբարների բոլոր հիվանդ կալանավորներին բերում են այստեղ, որտեղ մնում են առանց նորմալ բժշկական օգնության, ինչի հետևանքով սկսում են զանգվածային մահանալ։ Այդ բաժանմունքը կոչվել է նաև հիվանդների ճամբար (Krankenlager)։ 1944 թվականի մարտի 27-ին Վերականգնողական ճամբար եկավ առաջին տրանսպորտը՝ բերելով 1000 կալանավորի Դորա-Միտտելբաու ճամբարից։ Բերգեն-Բելզենն ազատագրելու ժամանակ այդտեղ կենդանի էր ընդամենը 57 կալանավոր։ Մոտավորապես 200 կալանավոր Häftlingslager ճամբարում սպանվել են ֆենոլի ներարկումից։

Չեզոք ճամբար (Neutralenlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հարյուր հրեա Գերմանիայի համար չեզոք երկրներից (Իսպանիա, Պորտուգալիա, Արգենտինա և Թուրքիա) ապրել են հենց այս ճամբարում։ Ժամանակի ընթացքում կալանավորները արտաքսվել են իրենց երկրներ։ 1945 թվականի մարտի 4-ին 105 հրեա՝ Թուրքիայից, լքել են ճամբարը։

Հատուկ ճամբար (Sonderlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճամբարում պահվել են 2300-2500 հրեա Լեհաստանից (Վարշավայից, Լվովից (գերմ․ Լեմբերգ) և Կրակովից)։ Նրաք արտաքսվել են այստեղ 1943 թվականի հուլիսի կեսերին։ Հրեաներն ունեին Հարավային Ամերիկայի երկրների ժամանակավոր անձնագրեր (օրինակ՝ Պարագվայ, Հոնդուրաս)։ Այս կալանավորները չպետք է աշխատեին․ նրանք պահվում էին խիստ մեկուսացված պայմաններում, քանի որ տեղյակ էին «ՍՍ-ի ողջ գործունեության» մասին Լեհաստանում։ 1943 թվականի հոկտեմբերի 23-ին 1 700 Լեհաստանի հրեա Sonderlager ճամբարից տեղափոխվում է Օսվենցիմ։ Մյուսները տեղափոխվել են Վիտտել (Ֆրանսիա)՝ Հարավային Ամերիկա արտաքսելու նպատակով։ 1944 թվականին ևս երկու տրանսպորտ տեղափոխվում է Օսվենցիմ։ Ճամբարում մնում են ընդամենը 350 Լեհաստանի հրեա։

Հունգարական ճամբար (Ungarnlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճամբարը ստեղծվել է 1944 թվականի հուլիսի 8-ին Հունգարիայի 1 683 հրեայի պահման համար։ Նրանց պահման պայմաններն ավելի լավ էին, քան Աստղային ճամբարում (Sternlager)։ Նրանց թույլատրվում էր հագնել սովորական քաղաքացիական հագուստ՝ Դավթի աստղով, չէին աշխատում և առավել լավ էին սնվում։ Այս կալանավորներին անվանում էին «արտոնյալ հրեաներ» (Vorzugsjuden)։ Հունգարական ճամբարն ուներ հրեական ինքնակառավարում։ 1945 թվականի հունվարի 25-ին նրանց փոխանակել են արտասահմանյան արժույթի և կանաչ սուրճի հետ[8]։

Աստղային ճամբար (Sternlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Նիդերլանդներից 3670 հրեա տեղափոխվել է Վեստերբորկ «տարանցիկ ճամբարից» Բերգեն-Բելզեն։ Կալանավորների պահման պայմանները լավագույնն են եղել, քան Բերգեն-Բելզենի մյուս բոլոր ճամբարներում։ Աստղային ճամբարի կալանավորներն իրենց սեփական հագուստներն են կրել՝ Դավթի աստղով։ Նրանք աշխատել են։ Այստեղ է գտնվել Հաննա Գոսլարը՝ Աննա Ֆրանկի ընկերուհիներից մեկը[9]։ Նիդերլանդներից նացիստների կողմից արտաքսված 110 000 հրեաներից պատերազմից հետո հետ են վերադարձել ընդամենը 6000։

Վրանային ճամբար (Zeltlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճամբարը կառուցվել է 1944 թվականի օգոստոսի սկզբին։ Սկզբնական շրջանում օգտագործվել է որպես տարանցիկ ճամբար Լեհաստանից եկած կանանց համար։ 1944 թվականի հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին շուրջ 3000 կանանց Օսվենցիմից բերել են այստեղ։ Աննա Ֆրանկն ու իր քույր Մարգոն Օսվենցիմից բերվել են Բերգեն-Բելզեն 1944 թվականի հոկտեմբերին և մեծ հավանականությամբ հենց այստեղ էլ պահվել են։ Սովորաբար վատառողջ կալանավորներին պահել են այստեղ և չեն ստիպել աշխատել։

Կանանց փոքր ճամբար (Kleines Frauenlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց փոքր ճամբարը բացվել է 1944 թվականի օգոստոսին։ Այն նախատեսված է եղել Օսվենցիմից տեղափոխված կանանց համար։ 1944 թվականի դեկտեմբերին ընդառաջ Բերգեն-Բելզենում կուտակվել են 15 257 կալանավոր, որից 8 000 կանայք ու աղջիկներ էին Կանանց փոքր ճամբարից։ 1945 թվականի հունվարին այն դարձավ տղամարդկանց երկրորդ ճամբար։ Միևնույն ժամանակ, ճամբարը մեծանալով, կառուցվում էր նոր ճամբար կանանց համար։

Կանանց մեծ ճամբար (Großes Frauenlager)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճամբարում պահվել են 9 735 տղամարդ և 8 730 կին կալանավոր (1945 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Հունվարի 15-ի դրությամբ այստեղ արդեն կար 16 475 կին և նրանց համար նոր ճամբար ստեղծելու կարիք կար։ Հոսպիտալային ճամբարը, որը ռազմագերիների ճամբարի տարածքում էր, Բերգեն-Բելզենի հետ միավորվեց և թվով 37 բարաք տրվեց այդ կանանց տեղավորվելու համար։ Մարտի 1-ի դրությամբ կին կալանավորների թիվը հասավ մինչև 30 387 մարդու։

Ռազմամարզական կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ժամանակահատվածում (1940 թվական) ռազմագերիների ճամբարը գտնվում էր ռազմամարզական ճամբարի բարաքներում։ Հետո մեծացավ ռազմագերիների ճամբարը և վերածվեց առանձին ճամբարի։ Բերգեն-Բելզենի գլխավոր մուտքը գտնվում էր Ռազմամարզական կենտրոնի ճամբարից 1,5 կմ հեռավորության վրա։

Ճամբարի հանձնումը Բրիտանական բանակին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարը ինքնակամ հանձնվել է Բրիտանական բանակին 1945 թվականի ապրիլի 15-ին[10]՝ Հիմլերի հրամանով[11]։ Պատճառն այն էր, որ ճամբարը գտնվում էր ռազմական գործողությունների կենտրոնում, իսկ ճամբարում տիֆի համաճարակ էր, որը կարող էր տարածվել Բրիտանական և Գերմանական զորքերում[10], բայցի այդ, Հիմլերը չէր ցանկանում, որ ճամբարը հանձնվի ԽՍՀՄ զորքերին։

1945 թվականի ապրիլի 8-ի դրությամբ ճամբար բերվեց մոտավորապես 25 000-30 000 կալանավոր այլ ճամբարներից, որոնք գտնվում էին Նոյենգամմերում (Neuengamme)։ Այդ պահին ճամբարում արդեն 60 հազար կալանավոր կար, որոնց մի մասը տեղավորվել էր Ռազմամարզական կենտրոն ճամբարում։ Ժնևյան կոնֆերանսի համաձայն քաղաքացիական կալանավորները պետք է ռազմական գործողություններից հեռու պահվեին, ուստի ճամբարը պետք է կամ տարհանվեր, կամ լքվեր։ Սական ճամբարում մոլեգնող տիֆի համաճարակը թույլ չտվեց այն իրականացնել։ Այնուամենայնիվ, ապրիլի 6-ից 11-ը, Հիմլերի հրամանով, օտարեկրյա անձնագրերով հրեաներին (մոտավորապես 7 000 մարդ) տարհանեցին չեզոք ճամբարներ։

Բերգեն-Բելզենը Բրիտանական զորքին հանձնելու բանակցությունները տևել են մի քանի օր։ Գերմանացի երկու սպա է ուղարկվել բրիտանացիների մոտ, որ ներկայացնեն դրությունը․ այն է 9 000 հիվանդ կալանավոր ճամբարում են, որտեղ չկա ջուր, քանի որ ջրհան պոմպը վնասվել է ռմբակոծումից։ Գերմանացիները առաջարկել են անհապաղ հանձնել ճամբարը, որ չտարածվի համաճարակը, դրա փոխարեն գերմանացիները նաև պատրաստ են եղել Ալլեր գետի վրայի կամուրջները հանձնել նրանց։ Սկզբից Բրիտանական զորքերը հրաժարվել են այդպիսի պայմաններից, սակայն հետո գնացել են կոմպրոմիսի։ Ապրիլի 12-ի գիշերը փոխհրաձգության դադարեցման համաձայնությունը ստորագրվում է։ Բերգեն-Բելզենի հարակից 48 կմ2 տարածքը՝ 8 կմ երկարությամբ և 6 կմ լայնությամբ հայտարարվել է չեզոք գոտի։

Հազարավոր դիակներ կային կուտակված ճամբարի տարածքում։ ՍՍ-ի զինվորները, նախքան ճամբարի հանձնելը, սկսեցին կարգավորել այն ու թաղել դիակները։ Ապրիլի 11-ից 14-ը բոլոր այն կալանավորները, որոնք դեռևս ունակ էին աշխատելու, լծվել են այդ գործին։ Երկու նվագախմբի նվագակցության ուղեկցությամբ (բաղկացած կալանավորներից) 2 000 կալանավոր տեղափոխել են դիակները՝ օգտագործելով հագուստի կտորեղեն և կաշվե գոտիներ։ Այդ զարհուրելի տեսարանը շարունակվել է 4 օր՝ առավոտյան վեցից մինչև մութն ընկնելը։ Այդուհանդերձ, շուրջ 10 000 քայքայված դիակ այդպես էլ չեն թաղում։

Հիվանդ կալանավորներին տեղափոխում են հոսպիտալ, որը գտնվում էր Ռազմամարզական կենտրոնում[12]։

1945 թվականի ապրիլի 15-ին -ամբարը հանձնվում է։ Չնայած բրիտանական ռազմական բժիշկների ջանքերին, մոտավորապես 13 000 կալանավոր մահանում է ճամբարը հանձնելուց հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zahlen nach Eberhard Kolb: Bergen-Belsen 1943–1945…, S. 43 f.
  2. Stalag XI C. www.relikte.com.
  3. Արխիվացված (Date missing) ak-regionalgeschichte.de (Error: unknown archive URL).
  4. Siehe auch die Grundlagenwerke zum Thema Kriegsgefangene von Rolf Keller u. a.: Արխիվացված (Date missing) bergen-belsen.stiftung-ng.de (Error: unknown archive URL)
  5. Keller, Rolf (2011-11-18). «Sowjetische Kriegsgefangene im Deutschen Reich 1941/42». Wallstein Verlag.
  6. 6,0 6,1 Արխիվացված (Date missing) bergen-belsen.stiftung-ng.de (Error: unknown archive URL)
  7. Eberhard Kolb: Bergen-Belsen 1943–1945. Dokument S. 131.
  8. Alexandra-Eileen Wenck: Zwischen Menschenhandel und Endlösung… Paderborn 2000, ISBN 3-506-77511-1, S. 335.
  9. Alexandra-Eileen Wenck: Zwischen Menschenhandel…, S. 346.
  10. 10,0 10,1 Eberhard Kolb: Bergen-Belsen…, S. 51.
  11. «The 11th Armoured Division (Great Britain)». encyclopedia.ushmm.org.
  12. «Konzentrationslager (1943-1945)». bergen-belsen.stiftung-ng.de.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bergen-Belsen. Historischer Ort und Gedenkstätte. Hrsg.: Stiftung niedersächsische Gedenkstätten / Gedenkstätte Bergen-Belsen, Celle 2009, ISBN 978-3-9811617-8-6.
  • Bergen-Belsen: Kriegsgefangenenlager 1940–1945, Konzentrationslager 1943–1945, Displaced Persons Camp 1945–1950. Katalog der Dauerausstellung. Stiftung Niedersächsische Gedenkstätten, Wallstein-Verlag, Göttingen 2009, ISBN 978-3-8353-0612-7.
  • Die Topografie des Lagers Bergen-Belsen: sechs Karten. Stiftung Niedersächsische Gedenkstätten, Gedenkstätte Bergen-Belsen, 2008, ISBN 978-3-9811617-5-5.
  • Gedenkbuch: Häftlinge des Konzentrationslagers Bergen-Belsen. Stiftung Niedersächsische Gedenkstätten, Gedenkstätte Bergen-Belsen 2005.
  • Konzentrationslager Bergen-Belsen. Berichte und Dokumente. Ausgewählt und kommentiert von Rolf Keller, Wolfgang Marienfeld, Herbert Obenaus, Thomas Rahe, Hans-Dieter Schmid, Wilhelm Sommer, Wilfried Wiedemann. Vandenhoeck und Ruprecht, Göttingen 1995, ISBN 3-525-35488-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բերգեն-Բելզեն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?