For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայֆիլհարմոնիա.

Հայֆիլհարմոնիա

Հայֆիլհարմոնիա, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական ֆիլհարմոնիա, երաժշտական համերգային կազմակերպություն։ Ստեղծվել է 1932 թվականին, Երևանում։ Նպատակն է ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից երաժշտական ստեղծագործության և կատարողական արվեստի պրոպագանդումը։

Հիմնադրման սկզբում Հայֆիլհարմոնիայի գործունեությունն ընթացել է գլխավորապես դրսից հրավիրված անվանի երաժիշտների ու երաժշտական կոլեկտիվների համերգների կազմակերպումով (հանդես են եկել Հ. Նեյգաուզը, Վ. Բարսովան, Ցա. Ֆլիերը, Դ. Օյստրախը, Լ. Օբորինը, Ս. Ռիխտերը, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանը և ուրիշներ)։ 1930-ական թթ. վերջերին ստեղծվել են Հայֆիլհարմոնիայի կատարողական կոլեկտիվները՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգեցիկ խումբը (այժմ՝ Հայաստանի պետական երգչախումբ), Հայկական ժողովրդական գործիքների նվագախումբը, Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ջազ նվագախումբը (այժմ՝ Հայաստանի էստրադային նվագախումբ), Կոմիտասի անվան կվարտետը, Սպենդիարյանի անվան լարային կվարտետը, Վ. Սահակյանի ղեկավարած գուսանական երգի անսամբլը, նաև ժողովրդական երաժշտության փոքր անսամբլներ՝ Շ. Մկրտչյանի, Ա. Բաղդասարյանի, Ս. Կամարի ղեկավարությամբ։ Նշված կոլեկտիվների գործունեությունը նշանավորվեց հիմնականում ազգային երաժշտության կատարմամբ ու տարածմամբ։ Այդ տարիներին համերգները կազմակերպվում էին Հայֆիլհարմոնիայի ներկայիս փոքր դահլիճում (հիմնադրվել է՝ 1921, Երևանի մշակույթի տուն)։

Հայֆիլհարմոնիայի երաժշտական կոլեկտիվների՝ Հայաստանից դուրս նշանավոր ելույթները տեղի ունեցան 1939 թ.-ին Մոսկվայում, Հայաստանի արվեստի և գրականության առաջին տասնօրյակի օրերին։ Պատերազմի տարիներին ռազմաճակատում ելույթներ են ունեցել Հայֆիլհարմոնիայի երաժշտական խմբեր (երգի- պարի անսամբլը, ջազ նվագախումբը), մենակատարներ (Շարա Տալյան, Ա. Բաղդասարյան, Ա. Ավդալբեկյան, Հ. Ասլանյան և ուրիշներ)։

Ետպատերազմյան տարիներին Հայֆիլհարմոնիայ֊ի երաժշտական կոլեկտիվները վերակազմավորվեցին. 1958 թվականին կազմակերպվեց Հայաստանի Պարի պետական անսամբլը, 1962 թվականին՝ Հայաստանի կամերային անսամբլը (մինչ այդ գործում էին կամերային փոքր անսամբլներ՝ պետական դաշնամուրային տրիոն, երիտասարդական լարային քառյակը և այլն)։ 1960-1970-ական թթ. Հայֆիլհարմոնիային կից ստեղծվեցին ժողովրդական և էստրադային երաժշտության երիտասարդական մի շարք անսամբլներ։

1950-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1950-ական թթ. համերգային մեծ դահլիճում (հիմն.՝ 1953, 1979 թվականից Արամ Խաչատրյանի անվ.) նոր սերնդի գեղագիտական դաստիարակության նպատակով կազմակերպվում են համերգ-դասախոսություններ։ 1964 թվականին կազմակերպվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիա», որը տարբեր տարիքի դպրոցականների համար անց է կացնում թեմատիկ համերգ-դասախոսություններ։ 1950-ական թթ. ընդարձակվեցին փոխադարձ կապերը ԽՍՀՄ-ի և արտասահմանյան երկրների ֆիլհարմոնիկ կազմակերպությունների հետ։ Հայաստանի երգի-պարի անսամբլը, սիմֆոնիկ նվագախումբը, էստրադային նվագախումբը և կամերային անսամբլը, մի շարք մենակատարներ (Հ. Վարդանյան, Մ. Աբրահամյան, Յու. Հայրապետյան, Ժ. Տեր-Մերկերյան, Ռ. Ահարոնյան, Ս. Նավասարդյան, Մ. Աբովյան և ուրիշներ) ելույթներ են ունեցել արտասահմանյան երկրներում (Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, ԳՖՀ, Արգենտինա և այլն)։ Հայաստանում հյուրախաղերով հանդես են եկել Կ. Ցեկկին, Հ. Կլայբեռնը, Ա. Ֆիշերը, Ի. Ստեռնը, Ի. Սումակը, Մ. Ռոբենը, Լ. Ամարան, Լ. Չուքասզյանը, Ժ. Բրելը, Պ. ժամկոչյանը, Շ. Ազնավուրը, երաժշտական կոլեկտիվներից՝ Կլիվլենուփ փողային նվագախումբը, Միչիգանի համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը։ 1977 թ.-ին վերաստեղծվեց ժողովրդական գործիքների նվագախումբ։ Հայֆիլհարմոնիայի աշխատանքների կազմակերպման գործում մեծ ներդրում ունեն Դ. Դոմբաևը, Գ. Ասատրյանը, Ն. Մակեդոնսկին, կոմպոզիտորներ Մարտին Մազմանյանը, Ալեքսադր Հարությունյանը, էդգար Հովհաննիսյանը, դիրիժորներ Արամ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Մալունցյանը, Արտեմի Այվազյանը, Կոնստանտին Օրբելյանը, Զարեհ Սահակյանցը, մենակատար- երաժիշտներ Մեդեա Աբրահամյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Զոյա Պետրոսյանը, Յուրի Հայրապետյանը, Անահիտ Ցիցիկյանը, Գուրգեն Ադամյանը, երգիչներ Պավել Լիսիցյանը, Զարուհի Դոլուխանյանը, Լուսինե Զաքարյանը, ասմունքողներ Սուրեն Քոչարյանը, Թամարա Դեմուրյանը և ուրիշներ։ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում երգեհոնի տեղադրումից (1971) հետո ավանդական դարձան Վահագն Ստամբոլցյանի և այլ՝ հրավիրված երգեհոնահարների համերգները։ Իր գործունեության մեջ Հայֆիլհարմոնիան կարևոր տեղ է հատկացնում հանրապետության քաղաքների և շրջանների երաժշտական-համերգային կյանքի կազմակերպմանը։ Հայֆիլհարմոնիան իրացրել է երաժշտական-հասարակական խոշոր միջոցառումներ՝ միութենական և հանրապետական փառատոներ («Անդրկովկասի երաժշտական գարուն», 1957, «Խորհրդային կամերային ու սիմֆոնիկ երաժշտություն», 1977), ԽՍՀՄ ու սոցիալիստական մյուս երկրների տարրեր ժողովուրդների երաժշտության տասնօրյակներ, ստուգատեսներ, մրցույթներ և այլն։

1960-1970 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թթ. Հայֆիլհարմոնիայից առանձնացան Հայաստանի պետական երգչախումբը, Էստրադային նվագախումբը, որոնք անցան ՀԽՍՀ կուլտուրայի նախարարության տնօրինությանը։ 1976 թ.-ին Հայաստանի ԿԿ-ի և Հայկ, ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց հանրապետական համերգային-հյուրախաղային միավորում՝ «Հայհամերգ» (գլխավոր տնօրեն և գլխավոր ռեժիսոր՝ Գ. Ասատրյան)։ Միավորման մեջ մտան բոլոր վերոհիշյալ կոլեկտիվներն ու մենակատարները, նաև հանրապետության մյուս երաժշտական կոլեկտիվները՝ Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերով։

1956 թ.-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի և գրականության 2-րդ տասնօրյակի կապակցությամբ, Հայֆիլհարմոնիան պարգևատրվել Է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 215
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայֆիլհարմոնիա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?