For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կումի (քաղաք).

Կումի (քաղաք)

Բնակավայր
Կումի
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀյուսիսային Գյոնգսանգ[1]
Ներքին բաժանումSeonsan?
Մակերես617,28 կմ²
Բնակչություն421 075 մարդ (2015)[2]
Պաշտոնական կայքgumi.go.kr
Կումի (քաղաք) (Հարավային Կորեա)##
Կումի (քաղաք) (Հարավային Կորեա)

Կումի (կոր.՝ 구미시, 龜尾市, Gumi-si), քաղաք, Հյուսիսային Գյոնգսանգ գավառ, Հարավային Կորեա։ Արդյունաբերական մեծ կենտրոն։ Տեղակայված է երկրի գլխավոր ավտոճանապարհի վրա՝ Սեուլ-Պուսան։

Սիլլա պետության ժամանակ այժմյան Կումիի փոխարեն տեղակայված էր Իլսոնգուն։ 614 թվականին կոմսությունը հասել է «չու» կարգավիճակի։ Չոսոն թագավորության դարաշրջանում Իլսոնը մի քանի անգամ փոխել է իր անվանումը, 1413 թվականին այստեղ տեղակայված էր Սոնջու կոմսությունը, հետո, 1896 թվականին տարածքն անցավ Սոնսան կոմսությանը։ Կումին կոմսության շրջաններից մեկն էր (1914 թվական)։ 1963 թվականին կումին հասել է Հարավային Կորեայի վարչական բաժանման, իսկ 1978 թվականին դարձել է քաղաք։ 1960 և 1970 թվականներին Կումին զարգացավ և դարձավ երկրի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Սոնսան կոմսությունը միացվել է Կումիին 1995 թվականին[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումին տեղակայված է Կյոնսան-Պուկտո գավառի կենտրոնական մասում։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Սանջու և Կիմչխոն քաղաքների հետ, հարավում Չխիլգոկ կոմսության հետ, արևելքում Կունվի կոմսության հետ, հյուսիսում և հյուսիս-արևելքում Իյսոն կոմսության հետ։

Տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XX դարի 60-ական թվականները Կումիի արդյունաբերությունը զարգացած չէր։ Սակայն 60-ական թվականներին որոշվեց, որ այստեղ պետք է հիմնադրվի արդյունաբերական կենտրոն։ Այդ ժամանակից սկսված Կումիի տնտեսությունը սերտորեն կապված է արդյունաբերական արտադրության հետ։ Այստեղ տեղակայված են կորեական խոշորագույն ընկերությունների գործարանները. LG, Սամսունգ, Daewoo և այլն։ Հիմնական արտադրանքը սպառողական էլեկտրոնիկան է և տեքստիլ արդյունաբերությունը[4]։

Զբոսաշրջությունը և տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիլլա և Չոսոն դարաշրջանի բուդդայական տաճարների շարք. Յակսա, Տեդոնսա, Տորիսա։
  • Կոնֆուցիականության դպրոց Կիմո Սովոն։ Այժմ նրա փոխարեն տեղակայված է թանգարան բաց երկնքի տակ։
  • Տոսոն քարանձավ։ Այս պահին տուրիստների համար բաց է։
  • Ռազմական ամրոց Կիմոսան լեռան վրա։

Երկվորյակ քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումին համարվում է երկվորյակ հետևյալ քաղաքներին.[5]

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառ. Ձելկովա
  • Ծաղիկ. Ոսկեզանգ
  • Թռչուն. Սովորական կաչաղակ
  • Թալիսման. Տոմի կրիա (Tomi, Tortoise Of Millennium Intelligence)[6] (քաղաքի անվանում Կումին նշանակում է «Կրիայի պոչ»)

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումիում ծնվել են մի քանի հայտնի անձնավորություններ, ովքեր մեծ ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում.[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. http://kosis.kr/eng/
  3. История Куми Արխիվացված 2008-05-18 Wayback Machine(անգլ.)
  4. Industrial complex of Gumi Արխիվացված 2008-07-05 Wayback Machine(անգլ.)
  5. Города-побратимы Куми Արխիվացված 2008-07-05 Wayback Machine(անգլ.)
  6. «Symbol/Emplem». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Исторические личности Куми Արխիվացված 2008-05-18 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կումի (քաղաք)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?