Լիգա (միավոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիգա (այլ կիրառումներ)
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Leguario_en_Bail%C3%A9n.jpg/250px-Leguario_en_Bail%C3%A9n.jpg)
Լիգան երկարության միավոր էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և այդ երկրների գաղութներում Լատինական Ամերիկայում։ Բառը լատիներենից է տարածվել տարբեր լեզուների մեջ, բայց բուն ծագումը կելտական է։ Հին հռոմեացիները փոխառել են այն գալլիացիներից, և մեկ լիգան Հին Հռոմում հավասար էր մոտավորապես 2 200 մետրի։
Լիգան երբեք չստացավ պաշտոնական կարգավիճակ որևէ երկրում, և նրա արժեքները տարբեր էին տարբեր երկրներում, երբեմն՝ նույնիսկ մեկ երկրում։ Միայն Ֆրանսիայում լիգան (լյո) համեմատաբար կայուն էր և երբեմն օգտագործվում էր որպես չափի պաշտոնական միավոր։ Այժմ լիգան պաշտոնական գործածությունից դուրս է եկել ամենուրեք։
Լիգան ուներ հետևյալ տարբերակները.
- անգլիական լիգա (league) - 4 800 - 5 600 մետր։
- արգենտինական լիգա (legua) - 5 572 մետր։
- գվատեմալական լիգա (legua) - մոտ 4 000 մետր։
- իսպանական լիգա (legua) - 4 200 մետր։
- հռոմեական լիգա (leuga) - 2 200 մետր։
- մեքսիկական լիգա (legua) - չափը անորոշ։
- պորտուգալական լիգա (légua) - 4 444 մետր։
- ֆրանսիական լիգա (lieue) - 3 250 - 4 680 մետր։
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.