For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով.

Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով

Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարիհունվար 1889
բարձրություն60,5 սանտիմետր[1]
լայնություն50 սանտիմետր[1]
ստեղծման վայրԱռլ
ժանրինքնապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՔորթոուլդ պատկերասրահ
հավաքածուՔորթոուլդ պատկերասրահ
հիմնական թեմաՎինսենթ վան Գոգ
մասն էԻնքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով
Ծանոթագրություններ
 Self-Portrait with Bandaged Ear (F527) by Vincent van Gogh Վիքիպահեստում

Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով, հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար։ Նկարը ստեղծվել է 1889 թվականին[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գեյշան բնության մեջ», 1870-ական թվականների ճապոնական փորագրություն, որի մի մասը պատկերված է Վան Գոգի ինքնադիմանկարի հետնաֆոնին:

Ինքնադիմանկարում պատկերված է Վան Գոգը` երկնագույն գլխարկով, կանաչ վերնազգեստով և վիրակապով, որը փակում է ականջը և ձգվում կզակի տակ։ Նկարիչը պատկերված է ավանդական երեք քառորդ դիրքով, իսկ նրա հայացքն ուղղված է կադրից մի փոքր աջ։ Կերպարի հետևում բաց պատուհանն է, որով պետք է օդը ներթափանցի ներս։ Հետին ֆոնում երևում են նաև մոլբերտը` մի քանի ոչ պարզ գրառումներով, ինչպես նաև ճապոնական մի փորագրություն փայտի վրա։ Փորագրությունը նույնացնում են «Գեյշան բնության մեջ» ճապոնական փորագրության հետ, որ տպագրվել է 1870-ական թվականներին։ Դա ցույց է տալիս ճապոնականության ազդեցությունը Վան Գոգի ստեղծագործության վրա. ճապոնական փորագրությունները հանդիպում են նաև նկարչի այլ նկարների ֆոնին[3]։ Նկարը նկարված է իմպաստո ոճով. լուսային էֆեկտն ուժեղացնելու համար կիրառվել են խիտ, գունեղ վրձնահարվածներ, որոնք հիմնականում ուղղահայաց են արված։ Դրա շնորհիվ ստեղծվել է տեքստուրա, որը դուրս է գալիս կտավից` ավելացնելով մակերևույթի հարթությունը։ Մաշկի գույնը կանաչ ու դեղին գույներով է հագեցած։ Նկարչի ականջը փակող վիրակապը մատնանշում է նրա ամենահայտնի կոնֆլիկտը։ Վան Գոգն իր ինքնադիմանկարները նկարելիս կիրառել է հայելի, այդ պատճառով որոշ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ նա աջ ականջի մի մասն է կտրել ձախի փոխարեն[4]։

Վան Գոգը Փարիզից տեղափոխվել է Առլ` հույս ունենալով ստեղծել նկարիչների միություն, որտեղ նկարիչները կսատարեն միմյանց։ Նա հրավիրում է Պոլ Գոգենին` մի նկարչի, ում հետ հետ նա ընկերացել էր Փարիզում։ Սակայն այս զույգն այնքան էլ հաշտ չէր. նկարիչները հաճախ են վիճաբանում, երբեմն` շատ ուժգին։ 1888 թվականի դեկտեմբերի 23-ին վիճաբանության ժամանակ Վան Գոգը նոպայի մեջ է ընկնում, որի ժամանակ Գոգենին սպառնում է ածելիով, սակայն հետո ինքն է տրավմա ստանում` կտրելով ձախ ականջի մի մասը։ Հոգեկան անհավասարակշռության մեջ` նա ականջի կտրած հատվածը տանում է Maison de Tolérance հասարակաց տուն` ցանկանալով նվիրել Ռեյչել անունով մարմնավաճառահուն։ Երբ հաջորդ առավոտ Գոգենը վերադառնում է, տեսնում է, որ տանը ոստիկաններ կան, և ամեն սենյակում արյան հետքեր են։ Վան Գոգը վնասել էր վզի երակը, ինչի հետևանքով շատ արյուն էր կորցրել։ Նրան տարել էին հիվանդանոց, որտեղ նա խոստովանել էր, որ չի հիշում, թե ինչ է կատարվել նոպայի պահին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Վան Գոգը տառապել է նմանատիպ նոպաներից, որոնք երբեմն բնութագրվել են կպչուն մտքերով[3]։

Նկարի ձեռքբերման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգի մահվան ժամանակ նկարը պատկանել է Ժյուլիեն Տանգիին, չնայած պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ։ Տանգին 1887 թվականին մի քանի անգամ որպես բնորդ է ծառայել նկարչին։ Նկարը ցուցադրվել է Փարիզում 1901 և 1905 թվականներին` Վան Գոգի նկարների հետահայաց մեծ ցուցադրության ժամանակ։ 1928 թվականին նկարը ձեռք է բերել Սեմյուել Կուրտոն։ Ներկայումս այն գտնվում է Կուրտոյի պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)[5]։

Որոշ քննադատներ այս նկարը համարում են կրկնօրինակ, սակայն եթե դա ճիշտ լիներ, ապա այն պետք է որ նկարված կլիներ 1890-ական թվականներին, իսկ այդ ժամանակ դա արժեքավոր չէր լինի, քանի որ նկարիչը մահացել էր մի քանի տարի առաջ և իր կենդանության օրոք մեկ-երկու նկար էր միայն վաճառել։ 1889 թվականի հունվարի 17-ին Վինսենթը իր եղբայր Թեոյին գրել է, որ վերջացրել է ևս մեկ ինքնադիմանկար։ Շփոթմունք է առաջանում, թե արդյոք դա եղել է այս նկարը, թե «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը[3]։ Այս նկարներից յուրաքանչյուրում Վան Գոգը պատկերված է նույն հագուստով և նստած է նույն դիրքով, չնայած տարբեր են գունային երանգները, պարագաները և դիրքերը։ «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը ակադեմիական շրջանակներում ավելի լայն ճանաչում ունի որպես Վան Գոգի վրձնին պատկանող նկար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://gallerycollections.courtauld.ac.uk/object-p-1948-sc-175
  2. Jonathan Jones (2000 թ․ սեպտեմբերի 9). «Self-Portrait With a Bandaged Ear, Van Gogh (1889)». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Masterclass: Vincent van Gogh (1853-1890)». Art Review (50). 1998.
  4. «Vincent van Gogh Gallery: Self-Portraits». vangoghgallery.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  5. «Self-portrait with bandaged ear». Courtauld Institute of Art. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?