For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for ArtReview.

ArtReview

ArtReview
անգլ.՝ ArtReview և անգլ.՝ Art review[1]
Տեսակհանդես
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1949[2]
ISSN1745-9303 և 2514-331X
Կայքartreview.com(անգլ.) և login.exacteditions.com/login

«ArtReview», միջազգային ամսագիր ժամանակակից արվեստի մասին։ Թողարկվում է տարեկան 9 անգամ։

«ArtReview» ամսագիրը հիմնադրվել է 1949 թվականին Լոնդոնում[3] Ռիչարդ Գեյնսբորոյի կողմից։ Ամսագրի առաջին թողարկման դիզայնը կատարվել է իր կնոջ՝ նկարիչ Էյլին Մեյոյի կողմից[4]։ Ավելի քան 60 տարի անդադար թողարկվելուց հետո ամսագիրը փոփոխության է ենթարկվել՝ 2 շաբաթը մեկ թողարկվող ութ էջանոց սև-սպիտակ թերթից վերածվելով տարեկան 9 անգամ թողարկվող ամսագրի[5]։ Այն տարածվում է 28 երկրում[3]։

1949 թվականից ամսագիրը թողարկվել է հետևյալ անվանումների ներքո՝ «Art News and Review» (Արվեստի նորություններ և ակնարկներ) (1949-1961), «The Arts Review» (1962-1969), «Arts Review» (1970-1992), «Art Review» (1992-2000) և «ArtReview» (2000 թվականից մինչ օրս)։

Իրենց հրատարակումներում ակնարկների հավաքածուի, միջազգային ցուցահանդեսների, նկարիչների մասին ակնարկների, քաղաքներում գեղարվեստական շրջագայությունների և գեղարվեստական պատվերների (այդ թվում՝ հատուկ ծրագրեր, որոնք հանդիսանում են սովորոկան ամսագրի լրացումներ) օգնությամբ «ArtReview»-ն ընդգրկում է ինչպես հայտնի և հեղինակավոր, այնպես էլ երիտասարդ արվեստագետների։

Ամսագրի գլխավոր խմբագիրը Մարկ Ռապոլտն է։

Նոյեմբերի համարում «ArtReview» ամսագիրը հրատարակել է ժամանակակից արվեստում 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը՝ Power 100-ը, մարտի համարում հրատարակվել է Future Greats-ը՝ երիտասարդ խոստումնալից նկարիչների ցանկը։

Power 100 վարկանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին ամսագիրը քննադատության է ենթարկվել Չինաստանի կառավարության կողմից, քանի որ Power 100 վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է չինացի հայտնի նկարիչ և այլախոհ Այ Վեյվեյը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լյու Վեյմինը ասել է․ «Չինաստանում շատ են ընդունակ արվեստագետները։ Մենք կարծում ենք, որ ընտրությունը, որը կատարվել է բացառապես քաղաքական նախապաշարմունքներից և հակումներից ելնելով, հակասում է ամսագրի նպատակներին»[6]։ Ռուսներից 2011 թվականի ցուցակում եղել են միայն «Գարաժ» ժամանակակից մշակույթի կենտրոնի հիմնադիր Դարյա Ժուկովան և V-A-C հիմնադրամի հիմնադիր Լեոնիդ Միխելսոնը։

2012 թվականին Power 100 վարկանիշում ներառվել է ռուսական Pussy Riot խումբը, որը 2012 թվականի սկզբին Քրիստոսի Փրկչի տաճարում կատարել է պանկ-աղոթքներ։ Խումբը վարկանիշում զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը[7]։

www.artreview.com կայքը մեկնարկել է 2007 թվականին։ Այն բաղկացած է նորություններից, բլոգներից, գեղարվեստական պատվերներից, 2006 թվականից սկսած՝ ամսագրի արխիվից և օգտատերերի համար նախատեսված սոցիալական ցանցից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1745-9303
  2. https://artreview.com/about/
  3. 3,0 3,1 «Editor's Note - ArtReview». The Wall Street Journal Magazine. 2006 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  4. Gainsborough, John (1994 թ․ հունվարի 5). «Obituary: Dame Eileen Mayo». The Independent. London. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  5. «Art Review:Digital». Artreviewdigital.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «China slams art magazine for honoring Ai Weiwei». Reuters. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  7. «Pussy Riot вошли в список самых влиятельных людей в искусстве». Коммерсантъ. 18-10-2012. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  8. «Сайт журнала ArtReview» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
ArtReview
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?