For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զվորնիկ.

Զվորնիկ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զվորնիկ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Զվորնիկ
բոս․՝ Zvornik
սերբ.՝ Зворник / Zvornik
խորվ.՝ Zvornik
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքԶվորնիկ (համայնք)
Առաջին հիշատակում1412
Մակերես376,14 կմ²
ԲԾՄ146±1 մետր
Բնակչություն63 686 մարդ (2013)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ56
Փոստային դասիչ74500
Պաշտոնական կայքopstina-zvornik.org
Զվորնիկ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Զվորնիկ (Բոսնիա և Հերցեգովինա)

Զվորնիկ (բոս․՝ Zvornik, սերբ.՝ Зворник / Zvornik, խորվ.՝ Zvornik), քաղաք Բոսնիա և Հերցոգովինայում։ Տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում, Դրինա գետի վրա, Սերիբիայի սահմանից ոչ հեռու, Բիելինայից հարավ, Զվորնիկ համայնքի վարչական կենտրոնն է։ Պատկանում է Սերբական Հանրապետությանը։

Նախկին անվանումը՝ (մինչև 1519 թվականը[2]) Զվոնիկ (Звоньникъ), որը ծագել է սերբախորվաթ․՝ zvono, zvoniti՝ զանգակ, զանգել»[3]։ Նախկինում նաև Իզվորնիկ[4]։

Տեսարան Զվորնիկի ամրոցից

Զվորնիկի մոտ պահպանվել են 1-5-րդ դարերի հռոմեական քարհատների հետքեր, ամենախոշորը Բալկաններում։ Զվորնիկը առաջին անգամ հիշատակվել է 1410 թվականին կամ 1412 թվականին։ 1433-1459- ական թվականներին գտնվել է Սերբիայի կազմում։ Դարի կեսին այս քաղաքը համարվում էր Դրինա գետի «բանալին». այն պաշտպանում էր Սերեբրանիցան և երկրի խորքեր տանող ճանապարհները։ Քաղաքը հանդիսանում էր Բոսնիայի խոշոր առևտրական կենտրոններից մեկ[5]։ Այնտեղ, ինչպես Բոսնիայի այլ քաղաքներում գտնվում էր դուբրովնիկների գաղութ[6]։ Զվորնիկի ենթակառուցվածքը հիմնական աշտարակի հետ կապված էր ամուր պատով, որը գտնվում էր Վելավնիկ սարի վրա։ 1463 թվականին, Բոսնիայի նվաճման ժամանակ, քաղաքը գրավվել է թուրքերի կողմից։ 1464 թվականի հոկտեմբերի 8-ին պաշարվել է հունգարացի թագավոր Մատյաշ Հունյադի կողմից, 26-30 հազարանոց զորքով։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին, թնդանոթներից անարդյունք կրակելուց հետո, հունգարացիները նահանջել են։ Թուրքերը քաղաքը բաժանել են Վերին և Ստորին հատվածների, ենթաբաժնում նոր քաղաք է ձևավորվել։ Թուրք ճանապարհորդ Էվլի Չելեբի տվյալներով երկու քաղաքներն էլ կառավարվում էին նույն դիդալի կողմից, իսկ պահակախումբը կազմված էր 150 մարդուց։ 16-17-րդ դարերում Զվորնիկը ժամանակավորապես կորցրել էր ռազմավարական նշանակությունը։ 1688 թվականին Մեծ թուրքական պատերազմի ժամանակ, քաղաքը նվաճվվել էր ավստրիացիների կողմից. չորս հազար քաղաքացիներ փախել են Սարաևո։ Ավստրիական զորքի նահանջից հետո փախստականները վերադրձել են հայրենի քաղաք։ Կարլովցիի հաշտությունից հետո քաղաքը վերակառուցվել է։ Հետագայում ևս երկու պաշարում է կատարվել, սակայն անհաջող։ 18-րդ դարի վերջին Զվորնիկը վերածվել է Բոսնիայի ամենահզոր քաղաքի։ 1838 թվականին Զվորնիկը պաշտպանում էր 70 թնդանոթ։ Թուրքական կայազորը գոյություն է ունեցել մինչև Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի օկուպացումը 1878 թվականին, որից հետո նրանց փոխարինել է ավստրիական կայազորը, որը Ավստո-Հունգարիայի բաժանումից հետո լքել է քաղաքը 1918 թվականին[7]։

Հին կամուրջ, որը միավորում է Զվորնիկն ու Մալի Զվորնիկը

1943 թվականին տեղի է ունեցել Զվորնիկի ճակատամարտը, արդյունքում թշնամին 400 զինվոր է կորցրել[8]։ Զվորնիկում բոսնիական պատերազմը սկսել է 1992 թվականի ապրիլի 8-ին, երբ քաղաքում և շրջակայքում մարտեր էին ընթանում սերբերի և մուսուլմանների միջև[9]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամար տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 12 674 մարդ, իսկ համայնքինը՝ 63 686 մարդ[10].

Բնակչություն 1971[11] 1981[12] 1991[13]
Ամբողջը 8538 (100 %) 12 147 (100 %) 14 584 (100 %)
Սերբեր 2424 (28,39 %) 3491 (28,74 %) 4235 (29,04 %)
Բոսնիացիներ 5736 (67,18 %) 6686 (55,04 %) 8854 (60,71 %)

Տնտեսություն և տրանպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվորնիկի և շրջակայքի արդյունաբերական արտադրությունը կազմված է սննդի և կոշկեղենի արդյունաբերությունից, ծառա-մետաղամշակումից, ալյումինի գործարանից։ Քաղաքի մոտ գտնվում է Զվորնիցկոե լիճը, Զվորնիցկոյի հիդրոէլեկտրակայանով, որը կառուցվել է 1955 թվականին[14]։ Զվորնիկով է անցնում գլխավոր գազամուղը, որը Բոսնիան և Հերցոգովինան միացնում է Եվրոպայի և Ռուսաստանի գազատրանսպորտային համակարգի հետ[15]։ 2012 թվականին Զվորնիկ համայնք է այցելել շուրջ չորս հազար զբոսաշրջիկ, շուրջ 6 հազարը մնացել են գիշերելու[16]։

Դրինա գետ

Քաղաքի տարածքում Հին կամուրջ կա՝ սահմանային անցուղի, որը Զվորնիկը կապում է Դրինա գետի հակառակ ափին գտնվող սերբիական Մալի-Զվորնիկ քաղաքի հետ։ Քաղաքով է անցնում գլխավոր ավտոմոբիլային ճանապարհը՝ M19, որը կապում է Զվորնիկը Սարաևի հետ։ Բոսնիայի և Սերբիայի հյուսիսային շրջանների հետ իրականացվում է հյուսիսային արվարձան Կարակայի միջոցով։ Կարակայում գտնվում է Զվորնիկ երկաթուղային կայանը, որը կապված է Տուզլայի և Սերբիայի երկաթուղային ճանապարհների հետ։ Մոտակա միջազգային օդանավակայանը՝«Տուզլա» գտնվում է 47 կմ հեռավորության, իսկ «Սարաևո» օդանավակայանը՝ 140 կմ հեռավորության վրա։

Մշակույթ և սպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվորնիկում ամեն տարի օգոստոսի 2-8-ը անցկացվում է «Զվորնիկյան ամառ» մշակութային միջոցառումը, որի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում քաղաքային լողափին։

Քաղաքում հիմնվել է «Դրինա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Սերբական Հանրապետության ֆուտբոլի առաջին լիգայում։ Ինչպես նաև գոյություն ունի «Դրինա» բասկետբոլի ակումբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20181123135507/http://www.bhas.ba/obavjestenja/Preliminarni_rezultati_bos.pdf
  2. Erdeljanović, Jovan и др. Trgovački centri i putevi po Srpskoj zemlji. — 1899. — С. 43.
  3. «Zvornik». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  4. «Зворник, Изворник: Брокгауз и Евфрон, энциклопедический словарь». // slovar.cc. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  5. Бромлей, Ю. В. и др. История Югославии. — М.: Издательство АН СССР, 1963. — Т. I. — С. 131.
  6. Славяне и их соседи. — Институт, 1999. — Т. 7. — С. 22.
  7. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 13—14.
  8. Большевик. — 2. — Красная новь, 1943. — Т. 20. — С. 36.
  9. Филиминова, А. И. Двойные стандарты в защите прав человека: казус профессора Шешеля. — Фонд исторической перспективы, 2009. — С. 364.
  10. Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Արխիվացված 2014-01-24 Wayback Machine
  11. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  12. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  13. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991» (PDF). // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  14. «Zvornik». // enciklopedija.hr. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  15. Процjена угрожености Федерациjе Босне и Хецеговине од природних и других несрећа. — Сараево: Федерална управа цивилне заштите, 2014. — С. 96.(սերբ.)
  16. «Investirajte u Zvornik» (PDF). // investsrpska.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զվորնիկ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?