For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեխակավան).

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեխակավան)

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին 2017 թվականին և Ադրբեջանի օկուպացիայից հետո
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն Մեխակավան
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակավերված
Հիմնական ամսաթվերը2017
Ներկա վիճակավերված
Հիմնադրված2017
Փակված է2021 թվական (հիմնահատակ ավերված ադրբեջանցիների կողմից)
Քարտեզ
Քարտեզ
39°23'10"N 47°2'17"E

Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, 2017 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում, որն Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է 2021 թվականին[1][2]։ Եկեղեցին գտնվել է Մեխակավանի զորամասի հարակից տարածքում, բլրի վրա[3]։

Եկեղեցին կառուցվել է գնդերեց Սարգիս սարկավագ Աբյանի ջանքերով և բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով, օծվել է 2017 թվականի հոկտեմբեր 1-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Մեխակավանը, որից հետո տեսանյութեր հրապարակվեցին ադրբեջանցի զինվորների կողմից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պղծման մասին։ Այդ տեսանյութերում եկեղեցին կանգուն էր, իսկ վրայի խաչը ադրբեջանցի զինվորները կոտրում են հենց տեսանյութում[4]։

2021 թվականի մարտ ամսին BBC-ի հրապարակած ռեպորտաժում եկեղեցին հիմնահատակ ավերված է[2]։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ, մինչդեռ կան հակառակը ապացուցող տեսանյութեր։ BBC-ի լրագրող Ջոնահ Ֆիշերն փաստում է, որ եկեղեցին չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, որ երբ այստեղ եկան ադրբեջանցիներ, եկեղեցին կանգուն էր[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին. Վերցված է 2021-03-25-ին.
  2. 2,0 2,1 «Nagorno-Karabakh: The mystery of the missing church».
  3. «ԱՐՑԱԽԻ ՄԵԽԱԿԱՎԱՆՈՒՄ (ՋԵԲՐԱՅԻԼ) ՕԾՎԵՑ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ».
  4. «Ադրբեջանցիները պղծել են Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցին».
  5. «Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին․ BBC-ի ռեպորտաժը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեխակավան)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?