For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դիեգո Դեմե.

Դիեգո Դեմե

Դիեգո Դեմե
Diego Demme
Դեմեն 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]
Հասակ 172 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 4
Պատանեկան կարիերա
2008-2010 Գերմանիա Արմինիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Գերմանիա Արմինիա 20 (0)
2012-2014 Գերմանիա Պադերբորն 07 58 (0)
2014-2020 Գերմանիա ՌԲ Լայպցիգ 179 (1)
2020-ներկա Իտալիա Նապոլի 1 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Դիեգո Դեմե (գերմ.՝ Diego Demme, նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1][2], Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինիա Բիլեֆելդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան Դեմեն սկսել է Արմինիայում։ Առաջին պայմանագիրը ակումբի հետ կնքել է 2008 թվականին[4]։

Իր դեբյուտը Արմինիայի կազմում նշել է 2010 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[5]։ Դեմեի խաղը բարձր գնահատվեց[6], և նա սկսեց ավելի հաճախ խաղալ թիմի հիմնական կազմում, սակայն կիսապաշտպանությունում մրցակցության[7] պատճառով գերմանացին անցկացրեց ընդամենը 10 հանդիպում 2010-11 մրցաշրջանում[8]։ Մրցաշրջանի ավարտին Դեմեն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։

2011-12 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը Դեմեն անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 8-ին՝ Աալենի դեմ խաղում[9]։ Այս մրցաշրջանում նա սկսեց ստանալ շատ վնասվածքներ և հաճախ մնում էր պահեստայինների նստարանին[10][11]։

Արմինիայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Դեմեն անցկացրեց 23 հանդիպում բոլոր մրցաշարերում։

2012 թվականի հունվարի 9-ին Դեմեն տեղափոխվեց Պադերբորն՝ կնքելով 2 տարվա պայմանագիր և ստանալով 4 համարի մարզաշապիկը[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 25,000 եվրո[14]։ Իր դեբյուտը Պադերբորնի կազմում Դեմեն նշեց 2012 թվականի փետրվարի 3-ին՝ Ունիոն Բեռլինի դեմ խաղում[15]։ Այս մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ խաղալով աջ և ձախ պաշտպանների դիրքում, և անցկացրեց 12 հանդիպում բոլոր մրցաշարերում[16][17]։

2012-13 մրցաշրջանում Դեմեն սկսեց խաղալ կիսապաշտպանությունում[18][19]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Էրցգեբիրգեի դեմ խաղում գերմանացին ստացավ կարմիր քարտ և որակազրկվեց 3 խաղով[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում Դեմեն վերադարձավ որակազրկումից[21], սակայն նոյեմբերի սկզբին ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 2 շաբաթով[22]։ Դեկտեմբերի սկզբում Յենս Վեմերի վնասվածքի պատճառով գերմանացին սկսեց խաղալ աջ պաշտպանի դիրքում[23][24], սակայն մարտին նա նորից վերադարձավ կիսապաշտպանություն[25][26]։ Այս մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 30 խաղ բոլոր մրցաշարերում։

2013-14 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 19 հանդիպում Պադերբորնի կազմում[27]։ Դեմեի հեռանալուց հետո Պադերբորնը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում և տեղափոխվեց Բունդեսլիգա։

2014 թվականի հունվարի 7-ին Դեմեն տեղափոխվեց 3-րդ դիվիզիոնում հանդես եկող ՌԲ Լայպցիգ՝ կնքելով պայմանագիր նախատեսված մինչև 2018 թվականը[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 350,000 եվրո[30]։

Իր դեբյուտը Լայպցիգի կազմում Դեմեն նշեց 2014 թվականի հունվարի 25-ին՝ Վակեր Բուրգհաուզենի դեմ խաղում[31]։ Շուտով գերմանացին դարձավ թիմի հիմնական կազմi խաղացող[32][33]՝ անցկացնելով 16 հանդիպում, իսկ ՌԲ Լայպցիգը տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա[34]։

2014-15 մրցաշրջանում Դեմեն հաստատվեց Լայպցիգի հիմնական կազում[35][36][37] և անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում։

2015-16 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ օգնելով Լայպցիգին տեղափոխվել Բունդեսլիգա[38][39]։

2016-17 մրցաշրջանը Դեմեն սկսեց Լայպցիգի հիմնական կազմում[40][41]։ Դեկտեմբերին նա երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը[42]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Դոմինիկ Կայզերի վնասվածքի պատճառով Դեմեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով[43][44][45]։ 2017 թվականի ապրիլի 15-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում գերմանացին խփեց իր առաջին գոլը Լայպցիգի կազմում[46][47]։ Մրցաշրջանի մնացած 4 խաղերում Դեմեն խաղադաշտ դուրս եկավ որպես Լայպցիգի ավագ[48][49]։ 2016-17 մրցաշրջանում Դեմեն անցկացրեց 33 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Դեմեն և Վիլի Օրբանը Կայզերից հետո թիմի երկրորդ ավագ դառնալու հավակնորդներն էին[49]։ Թիմի ավագ դարձավ Օրբանը[50]։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Դեմեն նշեց իր դեբյուտը եվրոպական առաջնություններում[51]։ Օրբանի բացակայելու պատճառով 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Հանովերի դեմ խաղում Դեմեն իր առաջին խաղը անցկացրեց ավագի թևկապով այդ մրցաշրջանում[52]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[53]։ ՌԲ Լայպցիգի կազմում Դեմեն անցկացրեց 214 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[54][55][56]։

2020 թվականի հունվարի 11-ին Դեմեն 12 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[57][58][59][60]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ փոխարինելով Ֆաբիան Ռուիսին Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[61]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հունվարի 18-ին՝ փոխարինելով Ալանին Ֆիորենտինայի դեմ խաղում[62][63]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմեն իրավասություն ուներ խաղալ Գերմանիայի և Իտալիայի ազգային հավաքականների կազմում, և նա հայտարարեց, որ կընդունի այն թիմի հրավերը, որն առաջինը առաջարկի իրեն խաղալ հավաքականում[64]։

Դեմեն առաջին անգամ Գերմանիայի ազգային հավաքական հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Դանիայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում[65]։ Դեմեն հայտավորվեց 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[66], սակայն չկարողացավ մասնակցել առաջնությանը վնասվածքի պատճառով[67]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արմինիա 2010–11 Բունդեսլիգա 2 10 0 0 0 0 0 10 0
2011–12 3. Լիգա 10 0 1 0 2 0 13 0
Ընդհանուր 20 0 1 0 0 0 2 0 23 0
Պադերբորն 2011–12 Բունդեսլիգա 2 12 0 0 0 12 0
2012–13 29 0 1 0 30 0
2013–14 17 0 2 0 19 0
Ընդհանուր 58 0 3 0 0 0 0 0 61 0
ՌԲ Լայպցիգ 2013–14 3. Լիգա 16 0 0 0 16 0
2014–15 Բունդեսլիգա 2 30 0 3 0 33 0
2015–16 28 0 0 0 28 0
2016–17 Բունդեսլիգա 32 1 1 0 33 1
2017–18 30 0 1 0 10 0 41 0
2018–19 26 0 5 0 8 0 39 0
2019–20 17 0 2 0 5 1 24 1
Ընդհանուր 179 1 12 0 23 1 0 0 214 2
Նապոլի 2019–20 Սերիա A 1 0 1 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 258 1 17 0 23 1 2 0 300 2

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[68]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

ՌԲ Լայպցիգ

  • 3. Լիգա. 2013–14

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Germany - D. Demme - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  4. 4,0 4,1 Westfälische, Neue. «Demme muss vorerst Armine bleiben». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  5. «Arminia Bielefeld vs. Greuther Fürth - 4 December 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  6. FRITZ, VON JÖRG. «Arminias Youngster sollen Kohlen aus dem Feuer holen». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  7. Germany, kicker online, Nürnberg,. «Buchner macht dem FCI Hoffnung: FC Ingolstadt 04 - Arminia Bielefeld 1:0 (1:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Westfälische, Neue. «Frink und Lauritzen neu im Arminia-Aufsichtsrat». DSC Arminia Bielefeld (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  9. Germany, kicker online, Nürnberg,. «Lechleiter untermauert Arminias Fehlstart: Arminia Bielefeld - VfR Aalen 0:1 (0:1)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. Germany, kicker online, Nürnberg,. «Schönfeld in guter Form». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Germany, kicker online, Nürnberg,. «Schuler wünscht sich Ruhe». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. «Sofortiger Wechsel - Aktuelles - SC Paderborn 07». www.scp07.de. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  13. Germany, kicker online, Nürnberg,. «Demme zieht in die Nachbarschaft». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. Westfälische, Neue. «SC Paderborn zahlt 25.000 Euro für Ex-Arminen Diego Demme». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  15. «Paderborn vs. Union Berlin - 3 February 2012 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  16. Germany, kicker online, Nürnberg,. «Proschwitz & Co mischen Frankfurt auf: SC Paderborn 07 - Eintracht Frankfurt 4:2 (2:2)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. Germany, kicker online, Nürnberg,. «Krebs und Groß nähren die Hoffnung: Karlsruher SC - SC Paderborn 07 2:0 (1:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  18. Germany, kicker online, Nürnberg,. «Allagui beendet ein verrücktes Fußballspiel: Hertha BSC - SC Paderborn 07 2:2 (0:1)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Germany, kicker online, Nürnberg,. «Schmidts Ideen werden umgesetzt». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. «Erzgebirge vs Paderborn». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  21. «FSV Frankfurt vs Paderborn». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  22. Germany, kicker online, Nürnberg,. «Schmidt strebt nächsten Auswärtsdreier an». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  23. Germany, kicker online, Nürnberg,. «Kern behält die Nerven und trifft vom Punkt: SC Paderborn 07 - MSV Duisburg 0:2 (0:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. SCHULTE, VON WERNER. «Experimente in Paderborns Abwehr sind passé». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  25. Westfälische, Neue. «Kaltschnäuzige Kölner schlagen kampfstarke Paderborner». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  26. BEINEKE, VON FRANK. «SC Paderborn kämpft gegen die Ladehemmung». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  27. KLEIMANN, VON HARTMUT. «SC Paderborns Demme sieht 13. Einsatz als Chance». SC Paderborn 07 (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  28. Germany, kicker online, Nürnberg,. «Demme zu RB - Bakalorz schließt die Lücke». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  29. «Als Ersatz für Bastian Schulz: Bullen holen Demme aus Paderborn». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  30. «Blitz-Transfer: Diego Demme wechselt vom SC Paderborn zu RB Leipzig». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  31. LiveScore, SofaScore.com. «RB Leipzig SV Wacker Burghausen live score, video stream and H2H results - SofaScore.com». www.sofascore.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  32. «RB Leipzig: Demme ist Balljäger statt Ballzauberer». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  33. Germany, kicker online, Nürnberg,. «Bullen-Abwehr bleibt sattelfest - Lauf geht weiter». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  34. Germany, kicker online, Nürnberg,. «Aufstieg! Kaiser setzt Leipzig die Krone auf: RB Leipzig - 1. FC Saarbrücken 5:1 (4:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  35. LVZ-Online. «RB Leipzig: Notstand in der Kreativabteilung – Zorniger pariert Neururers Giftpfeile». www.lvz.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  36. Germany, kicker online, Nürnberg,. «Leipzig: Ohne Demme in den Abnutzungskampf?». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  37. «Teigl gegen Heidenheim gesperrt, Heidinger verletzt: Neuer Job für Demme». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  38. Germany, kicker online, Nürnberg,. «Forsberg legt den Grundstein für den Aufstieg: RB Leipzig - Karlsruher SC 2:0 (0:0)». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  39. «RB Leipzig seal promotion to Bundesliga for first time in club's six-year history». Eurosport. 2016 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  40. Germany, kicker online, Nürnberg,. «Demme und Ilsanker sind Hasenhüttls Herzstück». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  41. Germany, kicker online, Nürnberg,. «Hasenhüttls Vorfreude: Es war eine Ewigkeit». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  42. Germany, kicker online, Nürnberg,. «Leipzig überzeugt - Demme verlängert». kicker online (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.((cite news)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  43. «Borussia M'gladbach v RB Leipzig Match Report, 19/02/2017, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  44. LVZ-Online. «Erster Auswärtssieg des Jahres – RB Leipzig zähmt die Gladbacher Fohlen und beendet Mini-Krise». www.lvz.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  45. «Demme hofft auf Jogi-Anruf - „Habe Stärken, die nicht so viele haben"». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  46. «RB Leipzig v Freiburg Match Report, 15/04/2017, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  47. Tenbusch, Ronald (2017 թ․ ապրիլի 15). «RB Leipzig: Diego Demme bezahlt historisches Tor mit einem Zahn». DIE WELT. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  48. «RB Leipzig: Orban und Compper fehlen gegen Ingolstadt». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  49. 49,0 49,1 «Orban oder Demme - Wer ist der bessere Bullen-Kapitän?». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  50. «Und Gulacsi bleibt die Nr.1 - Orban beerbt Kaiser als Kapitän». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  51. UEFA.com. «UEFA Champions League - Leipzig-Monaco». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  52. «RB Leipzig vs Hannover». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  53. «Zenit St. Petersburg - RB Leipzig, Nov 5, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  54. «RasenBallsport Leipzig - Demme to Napoli». redbulls (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  55. «Official: Diego Demme leaves RB Leipzig». Bulinews (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  56. admin. «Officially: Napoli signed Diego Demme from RB Leipzig | En24 News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  57. «Official: Demme joins Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  58. «Demme signs for Napoli». BeSoccer (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  59. «Diego Demme completes Napoli move». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  60. Maric, Nedim (2020 թ․ հունվարի 11). «Official: Napoli sign Diego Demme». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  61. «SSC Napoli - AC Perugia Calcio, Jan 14, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  62. «SSC Napoli - ACF Fiorentina, Jan 18, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  63. «Serie A: Napoli-Fiorentina 0-2 FT, as Chiesa and Vlahovic scored for Iachini's team». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  64. «Leipzigs Demme träumt von der Nationalmannschaft». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  65. uefa.com. «FIFA World Cup 2018 - Germany-San Marino – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  66. «Leipzig's Demme, Hoffenheim's Demirbay and Wagner, Hertha's Plattenhardt and Gladbach's Stindl all included in Germany squad for Confederations Cup | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  67. «RB Leipzig's Diego Demme out of Confederations Cup with Germany | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  68. 68,0 68,1 «Diego Demme | Stats, Career information and Matches | World Football». www.worldfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Դեմե» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դիեգո Դեմե
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?