For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լորենցո Ինսինյե.

Լորենցո Ինսինյե

Լորենցո Ինսինյե
իտալ.՝ Lorenzo Insigne
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լորենցո Ինսինյե
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 4, 1991(1991-06-04)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Նեապոլ, Իտալիա
Հասակ 163
Քաշ 59
Դիրք հարձակվող, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 24
Պատանեկան կարիերա
2006-2009 Իտալիա Նապոլի

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-այժմ Իտալիա Նապոլի 131 (22)
2010  Իտալիա Կավեզե 10 (0)
2010-2011  Իտալիա Ֆոջա 31 (19)
2011-2012  Իտալիա Պեսկարա 37 (18)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա (մինչև 20) 5 (1)
2011-2013 Իտալիա Իտալիա (մինչև 21) 15 (7)
2013-այժմ Իտալիա Իտալիա 12 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3, 2016

Լորենցո Ինսինյե (իտալ.՝ Lorenzo Insigne, հունիսի 4, 1991(1991-06-04)[1][2], Ֆրատամաջորե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Նապոլի» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող։ Աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2016 թվականի առաջնության մասնակից։

Լորենցո Ինսինյեն ծնվել է 1991 թվականի հունիսի 4-ին Նեապոլում։ Հաճախել է «Նապոլի» ֆուտբոլային ակումբի պատանեկան դպրոցը, որից հետո ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2010 թվականի հունվարին հարձակվողը վարձավճարով հանձնվեց Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնի «Կավեզե» ֆուտբոլային ակումբին։ Կես տարի անց ֆուտբոլիստը վերադարձավ Նեապոլ, որպեսզի նորից հանձնվեր վարձավճարով այս անգամ «Ֆոջա» ակումբին։ Այդ թիմում Ինսինյեն իսկապես փայլեց Զդենեկա Զեմանայի գլխավորությամբ և շատ մոտ էր ակումբի հետ Սերիա B դուրս գալուն։

Մեկ տարի անց Ինսինյեն կրկին վարձավճարով տեղափոխվեց «Պեսկարա»։ Զեմանի գլխավորությամբ երիտասարդ նեապոլիտացին հաղթեց Սերիա B-ն և թիմի հետ դուրս եկավ Սերիա A: Բացի այդ, 2011-12 մրցաշրջանի արդյունքներով Ինսինյեն ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ Իր բոլոր հարցազրույցների ժամանակ Լորենցոն չի թաքցնում սերը հարազատ «Նապոլիի» հանդեպ՝ նշելով, որ չի փոխի այդ ակումբը ոչ մի ուրիշ թոփ ակումբի հետ[4]։

2014 թվականի մայիսի 3-ին Իտալիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած «Ֆիորենտինայի» դեմ խաղի ժամանակ Ինսինյեն 2 գոլ խփեց և նեապոլիտացիներին օգնեց նվաճել ազգային տիտղոս[5]։ Առաջնության արդյունքներով նա իր թիմակից Խոսե Կալյեխոնի հետ 3-ական գնդակով դարձավ լավագույն ռմբարկու։ 2014 թվականի նոյեմբերի 9-ին 11-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում Լորենցոն խաչաձև կապանների պատռվածք ստացավ։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսինյեն Իտալիայի պատանեկան հավաքականում իր նորամուտը նշեց 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի ազգային թիմի դեմ խաղում (7:2)՝ աչքի ընկնելով երկու գոլով։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղի ժամանակ Լորենցոն Իտալիայի հավաքականում նշեց իր նորամուտը՝ փոխարինելով Կլաուդիո Մարկիզիոյին[6]։ Այդ հանդիպման ժամանակ ազգային թիմի կազմում խփեց իր առաջին գոլը։

2014 թվականին Լորենցոն հայտավորվեց Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհ առաջնությանը։ Առաջնությունում նա խաղաց Կոստա Ռիկայի հավաքականի դեմ՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Կանդրևուին[7]։

2016 թվականի ամռանը մասնակցեց Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց Իռլանդիայի[8], Իսպանիայի[9] և Գերմանիայի հավաքականների դեմ[10]։

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ Չեմպիոնատ Գավաթներ[11] Եվրոգավաթներ[12] Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտալիա Նապոլի Սերիա A 2009-2010 1 0 0 0 0 0 0 0 1 0
2012-2013 37 5 1 0 5 0 0 0 43 5
2013-2014 36 3 5 3 10 3 0 0 51 9
2014-2015 20 2 1 0 7 0 0 0 28 2
2015-2016 37 12 0 0 5 1 0 0 42 13
Ընդհանուր 131
Իտալիա Կավեզե (վարձավճար) Սերիա C1 2009-2010 10 0 0 0 0 0 0 0 10 0
Ընդհանուր 10
Իտալիա Ֆոջա (վարձավճար) Սերիա C1 2010-2011 33 19 0 0 0 0 0 0 33 19
Ընդհանուր 33
Իտալիա Պեսկարա (վարձավճար) Սերիա B 2011-2012 37 18 1 2 0 0 0 0 38 20
Ընդհանուր 37
Ամբողջ կարիերա 211 59 8 5 27 4 0 0 246 68

2016 թվականի մայիսի 20-ի դրությամբ

Հավաքականի ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր։ 12 խաղ / 2 գոլ; 4 հաղթանակ, 4 ոչ ոքի, 4 պարտություն.

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Իտալիա «Նապոլի»

  • Իտալիայի գավաթի հաղթող. 2013-14
  • Իտալիայի սուպերգավաթի հաղթող. 2014

Իտալիա «Պեսկարա»

  • Սերիա B-ի չեմպիոն. 2011-12
  • Սերիա B-ի լավագույն երիտասարդ խաղացող. 2011-12

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.quirinale.it/elementi/59113
  4. «Инсинье — меня не интересуют топ-клубы, я мечтаю играть только за Наполи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Фиорентина VS. Наполи 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 3.
  6. «Италия VS. Аргентина 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.
  7. «Италия VS. Коста-Рика 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 20.
  8. «Италия VS. Ирландия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22.
  9. «Италия VS. Испания 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 27.
  10. «Герамния VS. Италия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 2.
  11. Իտալիայի գավաթ:
  12. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Ինսինյե» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լորենցո Ինսինյե
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?