Բակեու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բակեու | |||||
ռումիներեն՝ Bacău | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Համայնք | Բակեու | ||||
Առաջին հիշատակում | 1408 | ||||
Մակերես | 43,100000 կմ² | ||||
ԲԾՄ | 165±1 մետր | ||||
Բնակչություն | ▼136 087 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 0234 | ||||
Փոստային դասիչ | 600001–600408 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BC | ||||
Պաշտոնական կայք | municipiulbacau.ro | ||||
| |||||
Բակեու, Բաքեու (ռումիներեն՝ Bacău), քաղաք Ռումինիայում, համանուն գավառի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է ▼136 087 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]։ Զարգացած է նավթի, անտառամշակման, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Բակեուում հայերը հիշվում են 19-րդ դարից։ 1858-ին քաղաքում եղել է 60 հայ ընտանիք, 1935-ին՝ 50, իսկ 1948-ին՝ ընդամենը 100 հայ։ Նրանք ունեին եկեղեցի, դպրոց, զբաղվում էին առևտրով ու արհեստներով։ 1926-ին Բակեուում հիմնվել է 1915-ի Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օժանդակող կազմակերպության մասնաճյուղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 241)։ |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակեու» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.