For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արճեշ.

Արճեշ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արճեշ (այլ կիրառումներ)
Քաղաք
Արճեշ
թուրքերեն՝ Erciş
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևելյան Անատոլիա
ՄարզՎան
ՀամայնքԱրճեշ
Մակերես2.115 կմ2 կմ²
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 165․953
քաղաք 81,212
գյուղեր 84,741 մարդ (2012)
Ազգային կազմԹուրքեր, Քրդեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 432
Փոստային ինդեքս65400
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքercis.bel.tr
Արճեշ (Թուրքիա)##
Արճեշ (Թուրքիա)

Արճեշ (թուրքերեն՝ Erciş), հայկական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին։ Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ Արծրունիներին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։ Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։ Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը, XV դարի պատմագիր Թովմա Մեծոբեցու կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի, Ստեփանոսի, Սիմեոն Արճիշեցու, Գրիգոր Տաուշեցու և ուրիշների գործունեությունը։ Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում փառաբանված գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Ներկայում քաղաքը գտնվում է Թոուրքիայում, Վանի մարզի Էրջիշ շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 81,212 մարդ, հիմնականում քրդեր։

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
  • Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Եր. Հայաստան 1987, 256 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 87
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արճեշ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?