For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արագածի շրջան.

Արագածի շրջան

Արագածի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԽՍՀՄ շրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԾաղկահովիտ
Տարածք382,4 կմ²
Հիմնադրված է1972 թ.

Արագածի շրջան, վարչական շրջան Հայկական ԽՍՀ-ում։ Կազմվել է 1972-ի մարտի 15-ին՝ ՀԽՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից առանձնացված բնակավայրերից։ Տարածությունը 382,4 կմ² էր։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն էր։ Գտնվում է Արագածի լեռնազանգվածի և Փամբակի լեռնաշղթայի միջև։

Արագածի շրջանի սխեմատիկ քարտեզ

Ռելիեֆ և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի կենտրոնական մասը հարթավայրային է, տեղ–տեղ խախտված հրաբխային կոների մնացորդներով, հվ. և հս. մասերը Արագածի և Փամբակի լեռնաշղթաների ձորակներով կտրտված լանջերն են։ Շրջանը ունի ցուրտ լեռնային կլիմա՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը սարահարթում –8 °C է, լեռնային բարձրադիր մասերում՝ –12 °C (նվազագույնը՝ -35 °C), հուլիսինը համապատասխանաբար՝ 16 °C և 8 °C (առավելագույնը՝ 30 °C)։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը բարձրադիր մասերում 600–800 մմ է, սարահարթում՝ 400–600 մմ։

Ջրագրություն և բնական լանդշաֆտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսային հոսքը թույլ է։ Գլխավոր գետը Գեղաձորն է (Քառանգուի վտակը)։ Շրջանից է սկիզբ է առնում Քասաղը։ Շատ են անուշահամ աղբյուրները։ Սարահարթի լեռնատափաստանային լանդշաֆտները բարձրադիր մասերում փոխվում են ալպյան մարգագետինների և ձյունամերձ լանդշաֆտի։ Զուրկ է անտառներից։ Շրջանը հարուստ է լավորակ շինանյութով (անդեզիտներ, անդեզիտաբագալտներ, բազալտներ)։

Բնակավայրեր և բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագածի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ալագյազ գյուղ 112 675
Ախուլա գյուղ 171 853
Գեղադիր գյուղ 120 598
Գեղաձոր գյուղ 173 864
Գեղարոտ գյուղ 106 529
Ծաղկահովիտ գյուղ 150 849
Ծիլքար գյուղ 101 507
Հնաբերդ ավան 342 1709
Ղոնդաղսազ գյուղ 93 506
Ղուռուբողազ գյուղ 52 232
Մելիքգյուղ գյուղ 156 891
Միրաք գյուղ 46 203
Նորաշեն գյուղ 26 155
Չոբանմազ գյուղ 71 410
Ջամշլու գյուղ 50 273
Ջառջառիս գյուղ 125 619
Սանգյառ գյուղ 68 377
Վարդաբլուր գյուղ 129 669
Փամբ Հայկական գյուղ 129 646
Փամբ Քրդական գյուղ 77 451
Քարվանսարա գյուղ 66 332
Քոռբուլաղ գյուղ 28 160

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի արլ․ և Նիգ գավառի հս–արմ․ տարածքը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի գավառի մասը։ Մինչև 1972-ը կազմել է ՀԱԱՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջանների մասը։ Ճարտարապետական հուշարձաններից շրջանի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (Ալագյազ), մ․ թ․ ա․ III–I հազարամյակի բնակատեղի (Գեղարոտ), ուրարտական ամրոց (Հնաբերդ, Ծաղկահովիտ), եկեղեցի (Հնաբերդ, V դ․, Դերեկ, V դ․, Ռյա Թազա, X–XIII դդ․)։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1972-ին։ Մինչև 1986-ը տեղի է ունեցել շրջանային կազմակերպության 7 կոնֆերանս։ 1986-ին շրջանում կար 61 սկզբնական կուսակցական, 89 կոմերիտական կազմակերպություն, որոնք միավորում էին 1025 կոմունիստների և 4265 կոմերիտականների։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը գյուղատնտեսական շրջան է։ Տնտեսության համախառն արտադրանքի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է 98%։ Առաջատար ճյուղերն են անասնապահությունն ու դաշտավարությունը։ Շրջանում կա 15 սովետական տնտեսություն։ Գործում է Ամրե Թազայի խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշների բտման միջտնտեսային ձեռնարկությունը։

Շրջանի հողային ֆոնդը 38237 հա է, որից վարելահող՝ 13896 հա, խոտհարք՝ 988 հա, անտառատընկված է 1234 հա տարածություն։ Ոռոգվող հողատարածությունները 700 հա են։ Մշակում են հիմնականում հացահատիկային և կերային բույսեր, որոշ հողատարածություններում՝ կարտոֆիլ։ Շրջանի տնտեսության մեջ կարևոր դեր ունի կաթնամսատու անասնապահությունը։ 1985-ին կար 11 հզ․ խոշոր (4 հզ–ը՝ կով), 40 հզ․ մանր եղջերավոր անասուն։ Գյուղատնտեսության մեջ աշխատում են բարձրագույն կրթությամբ 84 մասնագետ։ Արդյունաբերությունը շրջանում զարգացել է վերջին տասնամյակում։ 5 բնակավայրերում կան արդյունաբերության մասնաճյուղեր։ Ալագյազում և Վարդաբլուրում գործում են «Արագած» բամբակագործվածքային, Ծաղկահովտում և Գեղադիրում՝ Ալ․ Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժի արտադրական միավորում ների մասնաճյուղերը, Ծաղկահովտում՝ կենցաղսպասարկման շրջանային արտադրական վարչությունը, հացի գործարան, սննդի ձեռնարկություն, Պետագրոարդի Արագածի շրջանային միավորումը։ Շրջնում կա միջտնտեսային շինվերանորոգման վարչություն և շարժական մեքենայացված շարասյուն։

Շրջանը երկաթուղի չունի։ Երկաթուղու մոտակա կայարանը Արթիկն է։ Տարածքով են անցնում Երևան–Ապարան–Սպիտակ–Կիրովական և Երևան–Ապարան–Արթիկ–Լենինական ավտոխճուղիները։ Խճուղիների ընդհանուր երկարությունը 109,5 կմ է, որից 107 կմ–ը՝ կոշտ ծածկով։ Բոլոր բնակավայրերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ։ Շրջանում գործում է 12 կապի բաժանմունք։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում կա 1 շրջանային հիվանդանոց (Ծաղկահովտում, 75 մահճակալով), 17 բուժմանկաբարձական կայան, Հնաբերդում և Ալագյազում գործում է գյուղական բժշկական ամբուլատորիա։ Առողջապահաթյան բնագավառում աշխատում է 218 մարդ, այդ թվում՝ 24 բժիշկ, 102 միջին բուժաշխատող։ Կա 2 դեղատուն (Ծաղկահովտում և Ալագյազում)։

1985–86 ուսումնական տարում շրջանում գործում էր 22 դպրոց, որից 14-ը՝ միջնակարգ, 8-ը՝ ութամյա։ Գործում են 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 13 մսուր–մանկապարտեզ, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1985-ին շրջանում կար 22 մշակույթի տուն և ակումբ, 12 ստացիոնար կինո։ Գործում է Ալագյազի քրդական ժողովրդական թատրոնը։ Բնակիչները օգտվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներից։ 1973-ից լույս է տեսնում «Արագած» շրջանային թերթը։

Հայկական ԽՍՀ վարչական բաժանում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Արագածի շրջան» հոդվածից (հ․ 1, էջ 679 ) (հեղինակ — Ղ. Մուրադյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Արագածի շրջան» հոդվածից (հ․ 12, էջ 747-748 ) (հեղինակ — Լ․ Աբրահամյան, Ղ, Մուրադյան)։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արագածի շրջան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?