For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հացահատիկային բույսեր.

Հացահատիկային բույսեր

Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է:Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ցորեն

Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմնական սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսական կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։

Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հա տարածք, որից առայժմ մոտ 1 միլիարդ հա-ը մարդն օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։

Բաժանվում են 3 խմբի՝

  • Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն

ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։

  • Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
  • Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։

Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հացահատիկային բույսեր աշխարհի խոշոր արտադրողներ (2009)[1]
Դասակարգում Երկիր Գումար Դասակարգում Երկիր Գումար
1 (({2))} Չինաստան 483.679.700 13  Պակիստան 38.373.500
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 419.810.449 14  Թաիլանդ 36.280.383
3 (({2))} Հնդկաստան 246.774.000 15 (({2))} Ավստրալիա 34.942.459
4  Ռուսաստան 95.079.470 16 (({2))} Թուրքիա 33.569.627
5  Ինդոնեզիա 82.028.630 17 (({2))} Մյանմա 31.950.000
6 (({2))} Բրազիլիա 71.288.144 18 (({2))} Մեքսիկա 31.675.966
7 (({2))} Ֆրանսիա 70.040.000 19 (({2))} Նիգերիա 30.209.000
8 (({2))} Գերմանիա 49.748.185 20  Լեհաստան 29.826.471
9  Կանադա 49.059.300
10 (({2))} Բանգլադեշ 46.812.170 50  Ավստրիա 5.141.838
11 (({2))} Ուկրաինա 46.906.000 102 (({2))} Շվեյցարիա 1.006.326
12 (({2))} Վիետնամ 43.278.900 Ընդհանուրը է աշխարհում 2.489.301.668

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] Արխիվացված 2012-04-07 Wayback Machine, статистика FAO

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Подгорный П. И. Растениеводство. — 2-е изд. — М., 1963.
  • Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Изд. 3-е, перераб. и доп. — Л.: Колос, 1971. — 752 с.
  • Растениеводство / Под ред. В. Н. Степанова. — 2-е изд. — М., 1965.
  • Пути повышения урожайности зерновых колосовых культур. — М., 1966.
  • Сельское хозяйство СССР. — М., 1967.
  • Гончаров Н. П., Кондратенко Е. Я. Происхождение, доместикация и эволюция пшениц(ռուս.) // Информационный вестник ВОГиС : журнал. — 2008. — Т. 12. — № 1/2. — С. 159—179. — ISSN 1814-554X.
  • Цвелев Н. Н. Род 22. Пшеница — Triticum L. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Федоров. — Л.: Наука, 1976. — С. 160—170. — 788 с. — 2900 экз.
  • «Triticum». The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (accessed 1st January) (անգլերեն). 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
  • Невский С. А. Материалы к познанию дикорастущих ячменей // Тр. Ботан. ин-та АН СССР. — 1941. — Сер. I. — Вып. 5. — С. 64—255.
  • Антроповы В. И. и В. Ф. Рожь — Secale L. // Культурная флора СССР. Т. 2. М.; Л.։ ГИЗ колх. и совх. лит-ры, 1936. С. 3—95.
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 187. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 29—33. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
  • Румянцева Е. Е., Жоголев Д. А. Китайская кухня. — М: Мир книги, 2000.
  • Похлёбкин В. В. Национальные кухни наших народов. — М: Центрполиграф, 1999. — 639 с. — ISBN 5-227-00462-5
  • Букасов С. М. Возделываемые растения Мексики, Гватемалы и Колумбии. — Л.: Ин-т растениеводства ВАСХНИЛ, 1930. — С. 109—150. — 470 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հացահատիկային բույսեր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?