Ավազ, մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1-1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դասակարգումով՝ 0,05 - 2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ ավազը լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (ոչ ավելի, քան 3 %) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև։ Խտությունը՝ 2500-2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 1,5 - 1, 7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ավազները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20 %-ը։ Բնական և արհեստական ավազները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկանյութ), մետաղաձուլական արտադրությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։
This browser is not supported by Wikiwand :( Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience. Please download and use one of the following browsers:
Your input will affect cover photo selection, along with input from other users.
X
Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?
Oh no, there's been an error
Please help us solve this error by emailing us at support@wikiwand.com
Let us know what you've done that caused this error, what browser you're using, and whether you have any special extensions/add-ons installed.
Thank you!