For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ծով.

Ծով

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծով (այլ կիրառումներ)
Սև ծով

Ծով, Համաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով (թերակղզիներով, կղզիներով) կամ ստորջրյա բարձունքներով։ Աշխարհում կա 63 ծով,իսկ ամենամեծը`Սարգասսոն է։Օվկիանոսի բաց մասերից գլխավորապես տարբերվում է ջրաբանական, օդերևութաբանական և կլիմայական ռեժիմով։ Որոշ ծովեր հանդիսանում են այլ ծովերի մասեր (օրինակ՝ Էգեյան ծովը Միջերկրական ծովի մասն է)։ Մի քանի տիպիկ ծովեր ավանդաբար կրում են «ծոց» սխալ անվանումը (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից)։ Դրան հակառակ ծով են կոչվում մի քանի լճեր (Կասպից, Արալյան, Մեռյալ), օվկիանոսային բաց տարածություններ (Սարգասյան, Ֆիլիպինյան)։Ջրային տարածքը զբաղեցնում է մոլորակի 71 տոկոսը։

Ծովերը երկրաբանական առումով երիտասարդ են։ Դրանք առաջացել են պալեոգեն-նեոգենում և վերջնականապես ձևավորվել անթրոպոգենում։ Կլիման և ջրի ջերմաստիճանը կախված են ծովի աշխարհագրական լայնությունից, ջրային զանգվածի ծավալից ու խորությունից, հարակից ցամաքների կլիմայից։ Դրանցից շատերի (Միջերկրական ծով, Կարմիր ծով, Ավստրալա-Ասիական ծով, Պարսից ծոց) ջուրը թե՛ մակերեսին և թե՛ խորքում ավելի տաք է, քան օվկիանոսի հարևան տարածություններինը, իսկ մյուսներինը (Օխոտի, Բերինգի ծովեր, Ա. Լավրենտիոսի, Հուդզոնի ծոցեր)՝ ավելի սառը։ Աշխարհում ջրոլորտի մակերևութային առավելագույն ջերմաստիճանները գրանցված են ոչ թե օվկիանոսներում (32 °C), այլ՝ ծովերում (Կարմիր ծովում, Պարսից ծոցում՝ մինչև 35 °C): Ծովի ջրի աղիությունը, ի տարբերություն օվկիանոսի, խիստ տատանվում է։ Սև ծովի մակերեսին աղիությունը 18‰ է, իսկ հյուսիսային ափերի մոտ, թափվող գետերի շնորհիվ, հասնում է 5-6‰-ի։ Խոնավ ու ցուրտ շրջանում գտնվող Բալթիկ ծովի աղիությունը 6-8‰ է։ Չորային կլիմա ունեցող երկրներով շրջապատված ծովերի աղիությունը բարձր է, Միջերկրական ծովինը 38-39‰ է, Կարմիր ծովինը՝ մինչև 41,5‰: Ծովի և օվկիանոսի միջև տեղի է ունենում ջրափոխանակություն (նեղուցներով)։ Սառցակալումն ինտենսիվ է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծովերում, որտեղ սառույցները պահպանվում են նաև ամռանը։ Բարեխառն գոտու հյուսիսային մասի ծովերում սառցապատումն ավելի վաղ է սկսվում (հոկտեմբեր-նոյեմբեր)՝ ջրի նվազ աղիության և ցամաքի շուտ սառչելու հետևանքով։ Ամռանը, ցամաքի տաքացման և գետային տաք ջրերի ներհոսքի շնորհիվ, սառցապատումը շուտ է վերանում, քան օվկիանոսում։ Ծովի ջրի գույնը բարձր ջերմաստիճանի և զգալի աղիության պայմաններում կապույտ է, մերձբևեռային սառը և նվազ աղիության դեպքում՝ կանաչավուն։

Ծովային հոսանքներ առկա են համարյա բոլոր ծովերում։ Դրանց առաջացման պատճառը քամիները և գետերն են։ Գերակշռող ուղղությունը ցիկլոնային է։ Ծովի օրգանական աշխարհը, ի տարբերություն բաց օվկիանոսի, ներկայացված է զգալի թվով էնդեմիկ տեսակներով և հաճախ ավելի բազմազան է, որի պատճառները, բացի մեկուսացվածությունից, հանդիսանում են ծովում կյանքի բազմազան պայմաններն ու ջրավազանների երկրաբանական առանձնահատկությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 133
Ընթերցե՛ք «ծով» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ծով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?