For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրբ Գևորգ եկեղեցի (Ախթալա).

Սուրբ Գևորգ եկեղեցի (Ախթալա)

Ախթալայի սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵվրոպա
ՏարածաշրջանՀայաստան Հայաստան Լոռու մարզ
ՀասցեԱխթալա գյուղից 200 մ արևելք, բարձր բլրի վրա
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Օծման թվական1250 թվական
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԳերեզմանոց և Կառույցներ` օժանդակ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱռաջնորդՊետրեն
ՊատվիրողՊետրեն
Ճարտարապետական ոճՀայ քաղկեդոնական եկեղեցի
Կառուցման սկիզբ1242 թվական
Կառուցման ավարտ1250 թվական
Առաջին հիշատակում1250 թվական՝ վրացերեն արձանագրություն
Գմբեթ0
Շինանյութկապտագույն բազալտ

Սուրբ Գևորգ եկեղեցի, միջնադարյան քաղկեդոնական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղից 200 մ արևելք՝ բարձր բլրի վրա։ Ընդգրկված է Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (պետական ցուցիչ՝ 7.5.1/8)[2]: Արձանագրությունների մեջ հիշատակվում է առաքյալների անունով՝ Առաքելոց եկեղեցի[3], սակայն տեղացիներն այն անվանում են սուրբ Գևորգ։

Հիշատակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքուստ, արևմտյան պատի վրա, մուտքից վերև փորագրված վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Պղնձահանից վանքի առաջնորդ Պետրեն Ավագի աթաբեկության ժամանակ՝ առաքյալների անունով։

Արձանագրությունը տարեթիվ չունի, ուստի եկեղեցու կառուցման ճիշտ ժամանակը որոշված չէ։ Բայց որովհետև Ավագն աթաբեկության տիտղոսն ստացավ 1242 թվականին (մինչ այդ նա սպասալար էր կոչվում), երբ առաջին անգամ նա այցելության գնաց մոնղոլական Օքադա մեծ Ղանին՝ Կարակուրում, ապա եկեղեցու կառուցումը պետք է լինի 1242 թվականից հետո, մինչև Ավագի մահը, որը տեղի է ունեցել 1250 թվականին, ինչպես այդ մասին տեղեկացնում են աղբյուրները[4]։

«Ի վեց հարիւր իննսուն և ինն թուին մեռաւ Աւագն՝ որդի Իւանեի, և թաղեցաւ ի Պղնձահանքն ընդ հօր իւրում»
- քաղվածքում ներկայացված է թարգմանությունը

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շենքը փոքր է, երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագծով, ծածկը թաղակապ է։ Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ շատ ցածր բեմով։ Միակ մուտքը արևմտյան կողմից է։ Արևելյան, արևմտյան և հարավային պատերի մեջ բացվում են մեկական լուսամուտներ, իսկ հյուսիսային պատի մեջ՝ մի շատ փոքր կլորանցք։ Պատերն արտաքուստ ունեն երկու կարգ ցոգոլ։

Բեմի կենտրոնում կանգնեցված վեմքարի վրա, որպես սեղանաքար, դրված է մի խաչքար, որի վրա վրացերեն լեզվով փորագրված է.

«Աստված ողորմի Հորդանային, որն այդ ամայի վայրը դարձրց պիտանի»
- Такайшвили Е.С., Сборник материалов для описания местностей и племен Кавказа, 1920, с 124. Քաղվածքում ներկայացված է թարգմանությունը

Եկեղեցին կառուցված է կապտագույն բազալտի մաքուր տաշած քարերով՝ կրաշաղախոի միացությամբ։ Սալահատակված է եղել, տանիքը պատած է եղել սալաքարերով, որոնք այժմ ամբողջովին քանդված ու թափված են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29 ՀՈՒՆՎԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ N 49-Ն ՈՐՈՇՈՒՄ
  3. Մեծին Վարդանայ բարձրբերդեցւոյ-պատմութեան տիեզերական, Մոսկվա, 1861 թվական, էջ 194
  4. Такайшвили Е.С., Сборник материалов для описания местностей и племен Кавказа, 1920, с 124

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազգագրական հանդես, գիրք 7-8, Թիֆլիս, 1901 թվական, էջ 450-480
  • Ա. Թադևոսյան, Հայաստանի պատմական հուշարձաններ՝ ԱԽԹԱԼԱ, Երևան, 2007 թվական
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ախթալա)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?