The Tonight Show
The Tonight Show | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ և հեռուստահաղորդում |
Ժանր | թոք շոու |
Ռեժիսոր | Dwight Hemion? |
Արտադրող երկիր | ԱՄՆ |
Լեզու(ներ) | ամերիկյան անգլերեն |
Հեռարձակում | |
Ալիք | NBC |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 27, 1954 |
«Այսօր երեկոյան» (անգլ.՝ The Tonight Show), ամերիկյան երեկոյան ժամանցային թոք շոու, որը եթերում է 1954 թվականից։ Համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար կանոնավոր հեռուստատեսային ժամանցային ծրագիրը, որը մինչ օրս շարունակվում է, ինչպես նաև, ըստ գոյության ժամկետի՝ NBC ալիքի երրորդ հաղորդումը՝ «Meet the Press»-ից (թողարկվում է 1947 թվականից) և առավոտյան «Today» նորությունների ծրագրից (թողարկվում է 1952 թվականից) հետո։ Ծրագիրը նաև ամենահին հեռուստատեսային թոք շոուն է պատմության մեջ։
Պատմության ընթացքում ծրագրի անունը փոփոխվել է։ Ի սկզբանե այն եթեր է հեռարձակվել «Tonight» խորագրի ներքո։ 1962 թվականին վերանվանվել է «The Tonight Show»: Այս անվան տակ շոուն 30 տարի վարել է Ջոնի Քարսոնը։ Վերջին տասնամյակներում վերնագրին սկսել են ավելացվել ընթացիկ հաղորդավարի անունը։ Այժմ այն կոչվում է «The Tonight Show Starring Jimmy Fallon»:
Ծրագրի ամենահայտնի հաղորդավարներն են.
- Սթիվ Ալեն (1954-1957)
- Ջեք Պաար (1957-1962)[1]
- Ջոնի Քարսոն (1962-1992)[2]
- Ջեյ Լենո (1992—2009, 2010-2014)[3]
- Կոնան Օ'Բրայեն (2009-2010)
- Ջիմի Ֆելոն (2014-մինչ օրս)
Շոուն ամենաերկարը վարել է Ջոնի Քարսոնը՝ 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը[4][5]։ Ամենաշատ թվով թողարկումներ վարել է Ջեյ Լենոն՝ 4610 թողարկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Susman, Gary (2004 թ․ հունվարի 27). «Tonight Show icon Jack Paar dies». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Carson Feeds Letterman Lines». New York Post. 2005 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Carter, Bill (1993 թ․ հունվարի 15). «Going Head to Head Late at Night: Letterman on CBS, Leno on NBC». The New York Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «A Johnny Carson timeline». Entertainment Weekly. 1992 թ․ մայիսի 8.
- ↑ O'Connor, John J. (1986 թ․ մայիսի 20). «Johnny Carson's Two New Rivals». The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The tonight show». Museum of broadcast communications. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Tonight Show» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.