For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Tajik Air.

Tajik Air

Tajik Air (Բաց բաժնետիրական ընկերություն «Տաջիկ Էյր»[1]) , Տաջիկստանի ազգային ավիափոխադրողը։ Բազավորված է Դուշանբեի օդանավակայանում, օգտագործում է Խուջանդ երկրորդային օդանավակայանը

Տաջիկ Air Boeing 757-200
Tajik Air
ՕՏՄԱ
7J
ՔԱՄԿ
TJK
Պայմանականչ
TAJIKISTAN
Հիմնադրվել է3 սեպտեմբերի 1924
ԿենտրոններԴուշանբե օդանավակայան
ՄասնաճյուղերԽուջանդ, Դուշանբե
Նպատակակետեր18
ԳլխամասՏաջիկստան Դուշանբե, Տաջիկստան
ՂեկավարությունԴիլշոդ Իսմատուլլոզոդ
tajikairlines.com

«Տաջիկ Էյր» ավիաընկերության պատմությունը սկսվել է 1930 թվականից։ 1930-ի մայիսին ստեղծվել է Միջին Ասիայի օդային գծերի տաջիկական ավիահանգրվանը և Ստալինաբադ մշտական տեղակայման վայր են ժամանել երկու Յու-13 ինքնաթիռներ ՝ անձնակազմով, որոնք ձեռնամուխ են եղել կանոնավոր թռիչքների կատարմանը Ստալինաբադից դեպի Խոջենդ, Կուլյաբ, Գարմ, Դինգարու և Պյանջ։ Մեկ տարի անց, Պ-5 и Ռ-5 ինքնաթիռների ժամանելուն պես, սկսվել են թռիչքներ Շաարտուզ և Խորոգ։ 1933 թ. մարտին Ստալինաբադը ստացել է 25 Պո-2 ինքնաթիռներ, իսկ արդեն հունիսին ժամանել է ամբողջամետաղական ինքնաթիռ «Ստալ-2»։ Այնուհետև բացվել են ավիաուղիներ Ստալինաբադ-Ֆարխոր, Ստալինաբադ-Գարմ-Հաիթ-Տաջիկաբադ-Ջիրգիտալ, Ստալինաբադ-Խովալինգ ուղություններով։ 1935 թ. Ստալինաբադը ստացել է ԱՆՏ-9, ՀՁ-9, Շ-5 ինքնաթիռներ և բացվեցին Ստալինաբադ-Մումինաբադ, Ստալինաբադ-Վորոշիլովաբադ ավիաուղիները։ 1940 թվականին ստեղծվել է Քաղաքացիական օդային նավատորմի Տաջիկստանի վարչություն, որը հետագայում մի շարք վերակազմավորումների է ենթարկվել. քաղաքացիական ավիացիայի տաջիկական վարչություն, «Տոչիկիստոն» պետական ավիաընկերություն, «Տոչիկիստոն», «Տաջիկ Էյր»։ 2009 թվականի դեկտեմբերի 30-ին կառավարության թիվ 707 որոշմամբ ավիաընկերությունը վերակառուցվեց «Տաջիկ Էյր» ԲԲԸ։

Ավիաընկերությունը մասնագիտացած է ուղևորների, ուղեբեռի փոխադրումներով, ինչպես նաև կատարում է տեխնիկական սպասարկում և ավիացիոն տեխնիկայի վերանորոգում։

Թռիչքների աշխարհագրության ընդլայնումը, անվտանգության ապահովումը, հուսալիությունը և հարմարավետությունը հանդիսանում են ավիաընկերության ռազմավարությունը գերակա խնդիրները։

Այսօր «Տաջիկ Էյր»-ում աշխատում է ավելի քան 500 ավիացիոն մասնագետներ։ Ընկերության օդաչուների և բորտինժեներների մեծամասնությունը ունեն բարձր որակավորում և բարդ թռիչքների վարման մեծ փորձ։

Ընկերությունը իրականացնում է կանոնավոր թռիչքներ Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքների ուղղությամբ (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սուրգուտ, Նովոսիբիրսկ), ինչպես նաև Ղրղզստանի (Բիշքեկ), Ղազախստան (Ալմաթի), Իրան (Թեհրան), Հնդկաստան (Դելի), Չինաստան (Ուրումչի)։ Տեղական ուղղություններով կանոնավոր թռիչքներ իրականացվում են դեպի Խուջանդ և Խորոգ։

Առաջիկայում ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ բացել Դուշանբե-Պեկին-Դուշանբե, Կուրգան-տյուբե - Եկատերինբուրգ, Կուրգան-տյուբե - Նովոսիբիրսկ, Կուրգան-տյուբե - Կազան։

2016 թվականի հունվարից ավիաընկերությունը գլխավորել է Ռահիմով Հայրուլլո Զուբայդուլոևիչը։ 2019 թվականի հունվարի 22-ից նրան փոխարինեց Դիլշոդ Իսմատուլլոզոդը։

«Տաջիկ էյր» ավիաընկերության Boeing 757 օդանավ

Ժամանակակից իրավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Tajik Air-ը զգալի մրցակցություն է ապրում իր ոլորտում 2006 թվականի սեպտեմբերին շուկայի ապամենաշնորհացումից հետո։ Ավիաընկերությունը փոխադրել է ընդամենը 320 000 ուղևորների 2006 թվականի առաջին 9 ամիսներին. սա զգալի անկում է 2005 թվականից։ Ճգնաժամը հաղթահարելու համար, ավիաընկերությունը՝ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի օգնությամբ սկսել է շահագործել Airbus A320 և Boeing 737 ինքնաթիռներ։

2013 թվականին ըստ Business Insider- ի ընկերությունը գրավել է «20 վատագույն ավիաընկերությունների» շարքում իններորդ տեղը՝ էկոնոմ դասով ճանապարհորդության անվանակարգում[2]։

2015 թվականից ավիաընկերությունը զբաղեցնում է իր արժանի տեղը անվտանգ ավիափոխադրողների շարքում։

2019 թվականի հունվարի 11-ից՝տնտեսական դժվարությունների պատճառով, Tajik Air-ը դադարեցրել է թռիչքները։

Թռիչքների աշխարհագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուշանբե՝ ավիաընկերության օդանավակայանը: Դեկտեմբեր 2007թ.

Tajik Air-ը 2016 թվականի մատի դրությամբ թռիչքներ է կատարել հետևյալ ուղղություններով[3]։

Tajik Air-ի նավատորմը 09 Մարտի 2017թ.-ի դրությամբ։ Միջին տարիքը նավատորմի 17 է։

Tajik Air Boeing 767-300 EY-756 2016 թվական
Tajik Air-ի Boeing-ի 747SP (N149UA) Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ։ Դեկտեմբեր 1993
  1. Таджик Эйр. «ОБ авиакомпании» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 13 апреля 2010-ին.
  2. «The 20 Worst Airlines In The World». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «TajikAir.TJ — Таджикские Авиалинии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Tajik Air
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?