For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Mitsuoka.

Mitsuoka

Mitsuoka
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
Երկիր Ճապոնիա
Հիմնադրված1968
Գլխադասային գրասենյակՏոյամա (քաղաք), Ճապոնիա
Կայքmitsuoka-motor.com(ճապոներեն)(անգլ.)

Mitsuoka Motor (ճապ.՝ 光岡自動車 Միցուոկա Ձիդոսյա, «Միցուոկա մեքենա»), ճապոնական փոքր ավտոարտադրող ընկերություն, որը հիմնականում արտադրում է ավտոմեքենաներ, որոնք իրենց դիզայնով հիշեցնում են 1950-ական և 1960-ական թվականների բրիտանական ավտոմեքենաները[1]։ Արտադրական շարքում կան նաև միկրոավտոմոբիլներ (Mitsuoka MC-1, Mitsuoka Convoy88 և այլն) և սպորտային ավտոմեքենա (Mitsuoka Orochi)[2][3]: Ընկերությունը նաև իր մոդելների և այլ մակնիշների հիման վրա ստեղծում է կատալոգներ։ Mitsuoka ավտոմեքենաների արտադրությունից բացի զբաղվում է արևմտյան բրենդների նոր և օգտագործված ավտոմեքենաների վաճառքով։ Mitsuoka-ն համարվում է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը։ Ներկայումս ընկերությունն արտադրում է հինգ մոդել՝ Mitsuoka Galue լիաչափ սեդան, Mitsuoka Ryugi միջին չափի սեդան, ենթակոմպակտ Mitsuoka Viewt, Mitsuoka Himiko ռոդստեր և Mitsuoka Like-T3 եռանիվ էլեկտրական միկրոավտոմոբիլ[4]։

Վաղ տարիներ (1968-1989)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Mitsuoka կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թվականին Սուսում Միցուոկոյի կողմից[5]։

Սկզբում ընկերությունը զբաղվում էր օգտագործված ավտոմեքենաների նախավաճառքով՝ դրանց հետագա վաճառքով, իսկ հետո՝ շուրջ 50 խորանարդ սանտիմետր ծավալով ֆրանսիական միկրոավտոմոբիլների ներկրմամբ։

1982 թվականին Mitsuoka ընկերությունը սկսել է սեփական տրանսպորտային միջոցների արտադրումը, որոնցից առաջինը դարձել է Mitsuoka Bubu Shuttle 50 եռանիվ միկրոավտոմոբիլը՝ 50 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով[4]։ Դրան հաջորդել են եռանիվ միկրոավտոմոբիլների ևս մի քանի տարբերակներ՝ Bubu 501, Bubu 502, Bubu 503, իսկ 1985 թվականին՝ քառանիվ միկրոավտոմոբիլ՝ Bubu 505-C ռետրոստիլում։

1987 թվականին գործարկվել է ընկերության առաջին ռեպլիկան՝ Mitsuoka Bubu Classic SSK-ը, որն արտաքնապես նմանվում էր 1920-ական թվականների Mercedes-Benz SSK-ին[4][6]։ Երկու տարի անց ներկայացվել է Mitsuoka Bubu 356 Speedstar-ը, որն արտաքուստ Porsche 356-ի կրկնօրինակն է։ Մեքենայի ստեղծման ժամանակ օգտագործվել են ֆոլկսվագենյան շասսիներ և շարժիչ[7]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 99 օրինակ[8]։

1990 թվականին ընկերությունը ներկայացրել է Mitsuoka Le-Seyde-ը, որը հինգերորդ սերնդի Nissan Silvia (S13)-ի մոդիֆիկացված տարբերակն է[9]։ Ստեղծվել է ընդամենը 500 օրինակ, որոնք վաճառվել են չորս օրում[9]։ 1991 թվականին հայտնված բաց տարբերակը՝ Mitsuoka Dore անվանումով, հիմնված էր երրորդ սերնդի Ford Mustang-ի վրա[10]։ Երկու մեքենաներն էլ արտադրվել են մինչև 1993 թվականը։ Mitsuoka Viewt ընտանիքի ավտոմեքենաների առաջին սերունդը, որը հիմնվել է երկրորդ սերնդի Nissan March-ի (K11) վրա, սկիզբ է առնում 1993 թվականին[11][12]։ Արտաքնապես մեքենան նման է 1960-ականների Jaguar Mark II-ին։ Ընկերության ամենավաճառվող մոդելն է, որի արտադրանքը տարեկան հասել է 1000 օրինակի[5]։

1994 թվականին կառուցվել է Mitsuoka Zero-1 ավտոմեքենան, արտաքնապես Lotus Super Seven կրկնօրինակը, որը 1996 թվականին որպես տրանսպորտային միջոց հավանության է արժանացել և Mitsuoka ընկերությունը դարձել Է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը[4][5][13]։ 1996 թվականի աշնանը թողարկվել է Zero-1 երկրորդ սերունդը, որը կոչվել է Zero-1 Classic Type-F[14]։

Առաջին սերնդի Mitsuoka Galue սեդանը ստեղծվել է Nissan Crew-ի հիման վրա և արտադրվել 1996-2001 թվականներին[15]։ 1996 թվականին ներկայացվել է նաև Mitsuoka Ray փոքր ավտոմեքենաների առաջին սերունդը, որոնց արտաքին տեսքը հիմնված է Wolseley ավտոմեքենաների վրա։ Առաջին՝ երեքդռնանի սերնդի հիմքում Autozam Carol-ն է (Mazda Carol)։ Ստեղծողները, աշխատելով արտաքին տեսքի վրա, ոգեշնչվել են 1961 թվականի Wolseley Hornet ավտոմեքենայով[16]։ Հաջորդ երկու սերունդները հինգդռնանի էին։

1998 թվականի փետրվարին գործարկվել է միջին դասի Mitsuoka Ryoga սեդանը, որը թողարկվել է մինչև 2000 թվականը, երկրորդ սերնդի Nissan Primera (P11) հիման վրա[17]։ Մեքենան նաև ունեցել է ունիվերսալ թափքի տարբերակ[18]։ Բացի այդ, այդ տարի ընկերությունը գործարկել է մեկտեղանոց միկրոավտոմոբիլների կազմ, որը սկսվել է Mitsuoka MC-1, K-1 և K-2 մոդելներից, իսկ ավելի ուշ ներկայացրել MC-1, MC-1EV էլեկտրական տարբերակները[19]։ Երկրորդ սերնդի Ray-ը, որում ընկերությունը փորձել է խուսափել Wolseley-ի ավտոմեքենաների հետ ակնհայտ նմանությունից, ներկայացվել է 1999 թվականի հոկտեմբերին և իրենից ներկայացնում է նոր Mazda Carol-ի մոդիֆիկացված տարբերակը[16]։ Galue-ի երկրորդ սերնդի համար, որը թողարկվել է նաև 1999 թվականին, փոփոխվել է Nissan Cedric տասներորդ սերնդի (Y34)[15]:

2000 թվականի գարնանը գործարկվել է լոնդոնյան տաքսիների դիզայնի վրա հիմնված Mitsuoka Yuga մոդելը[4]։ Ավելի ուշ ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ, որպես London Taxis International-ի մեքենաների դիստրիբյուտոր[20]։ Le-Seyde երկրորդ սերունդը, որը կոչվում է New Le-Seyde, հիմնված է արդեն յոթերորդ սերնդի Nissan Silvia-ի (S15) վրա, թողարկվել է 2000 թվականի նոյեմբերին և արտադրվել մինչև 2001 թվականը[4]։

2001 թվականի ամռանը գործարկվել է Ryoga ընտանիքի երկրորդ սերունդը՝ հիմնված Nissan Sunny (B15)-ի վրա[17]։ Ի տարբերություն առաջին սերնդի, որում փոփոխվել էր միայն մեքենայի դիմացի հատվածը, այստեղ ընկերությունը աշխատել է նաև մեքենայի ետին մասի փոփոխության վրա, ինչի շնորհիվ շատ բարդ էր դր ամեջ նկատել Nissan Sunny մոդելը[21]։ Այն արտադրվել է մինչև 2011 թվականը։ 2002 թվականին թողարկվել է Ray ընտանիքի երրորդ սերունդը, որի հիմքում ընկել է Daihatsu Mira Gino-ն[22]։ Մեքենայի առջևի մասը կառուցվել է 1965 թվականի Wolseley 1100-ի հիման վրա։ 2002 թվականին գործարկվել է նաև Mitsuoka Convoy88 Էլեկտրական միկրոավտոմոբիլը[19]։ Ավելի ուշ, ընկերությունը ներկայացրել է դրա բարելավված տարբերակը, սահմանելով Ճապոնիայի համար առաջին անգամ լիթիումա-իոնային հիմքով միկրոավտոմոբիլի շարժչների արտադրությունը[23]։

Honda ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, 2004 թվականի գարնանը Mitsuoka Nouera սեդանի առաջին սերունդի մոդելը արտադրվել է Honda Accord-ում[24]։ 2005 թվականի հուլիսին ներկայացվել է Mitsuoka Galue երրորդ սերունդը՝ հիմնված արդեն առաջին սերնդի Nissan Fuga (Y50)-ի վրա[11]։ Օգոստոսին ներկայացվել է Mitsuoka Classic Type F՝ միկրոավտոմոբիլ Mitsuoka Micro Type-F մեքենայի միկրո-տարբերակը՝ 200 օրինակով[25]։ Այս տարվա սեպտեմբերին գործարկվել է Viewt-ի երկրորդ սերունդը, որի հիմքը նույնպես թարմացվել է մինչև երրորդ սերունդ՝ Nissan March (K12): 2006 թվականի աշնանը սկսվել է Mitsuoka Orochi-ի սեփական մշակման սպորտային մեքենայի արտադրանքը[26][27]։ Ճապոնիայում սպորտ-մեքենայի գինը հասել է 120 հազար դոլարի[5]։ Ավելի ուշ ներկայացվել է Mitsuoka Type R (Mitsuoka K-4) միկրոավտոմոբիլը՝ 240 օրինակով։ Galue-Mitsuoka Galue Convertible ընտանիքի կաբրիոլետը ներկայացվել է 2007 թվականին[28]։ Մեքենան ստեղծվել է Ford Mustang-ի հիման վրա։

2008 թվականի սկզբին ներկայացվել է Galue-Mitsuoka Galue 2-04 ընտանիքի «կոմպակտ» մոդելը, որի հիմքում ընկած է եղել է Toyota Corolla Axio-ն[29]։ Toyota Corolla Axio-ի հիման վրա Ամռանը գործարկվել է Nouera-Mitsuoka Nouera 6-02 սեդանի երկրորդ սերունդը[30]։

2008 թվականի հոկտեմբերին ներկայացվել է երկար լիմուզին Galue S50 երկարացված տարբերակը՝ Mitsuoka Galue-ն[31]։ Լիմուզինը վաճառքի է հանվել էր 84000 $-ով։ Դեկտեմբերին ներկայացվել է Mitsuoka Himiko ռոդսթերը[32]։ Մեքենան ստեղծվել է Mazda MX-5 երրորդ սերնդի (NC) հիման վրա, որի շասսին երկարացրել են 700 մմ-ով։ 2009 թվականին ընկերությունը սկսել է օգտագործել Mitsuoka Viewt մոդելը՝ դրանց ընթացքը վերափոխելով ավելի կոմպակտ Mitsuoka Cute-ի, որը դարձել է ընկերության մոդելային շարքի ամենաէժան ավտոմեքենան[33][34]։

2010 թվականի մարտին թողարկվել է Toyota Corolla Axio-ի հիման վրա ստեղծված Mitsuoka Galue Classic մոդելը, իսկ հաջորդ ամսին՝ 2010 թվականի ապրիլին, ներկայացվել է Mitsuoka Like էլեկտրական ավտոմեքենան, որը Mitsubishi i-MiEV-ի մոդիֆիկացված տարբերակն է՝ 175 մմ անիվային բազայով ավելացված և հինգ ուղևոր տեղավորող[35]։ Նույն տարվա նոյեմբերին ներկայացվել է Mitsuoka Galue-ի չորրորդ սերունդը։ Մոդելը ստեղծվել է Nissan Teana (J32) երկրորդ սերնդի հիման վրա[36]։

2012 թվականին ներկայացվել է Viewt ընտանիքի երրորդ սերունդը[37]։ Դրա հիմքում չորրորդ սերնդի Nissan March-ն է (K-13)[38]։ Այս տարի նորամուտը նշել է նաև ընկերության երկանիվ էլեկտրամոբիլը՝ Mitsuoka Like-T3-ը։ Միկրոավտոմոբիլը ունի 100 կգ բեռնունակություն։

Toyota Corolla Axio-ի հիման վրա 2014 թվականին ներկայացվել է Mitsuoka Ryugi մոդելը, որը նույնպես հիբրիդային տարբերակ է ունեցել[39]։ Mitsuoka Galue-ի հինգերորդ սերունդը, որի հիմքում երրորդ սերնդի Nissan Teana-ն է (L33), ներկայացվել է 2015 թվականին[40][41]։ 2015 թվականին սկսվել են նաև Mitsuoka Himiko-ի վաճառքները Մեծ Բրիտանիայի տարածքում Mitsuoka Roadster անվանումով։ 2016 թվականի սկզբին Ryugi ընտանիքը համալրվել է Mitsuoka Ryugi Wagon ունիվերսալ մոդելով, որի հիմքում ընկած է եղել Toyota Corolla Fielder-ը[4][42][43]։ 2016 թվականի աշնանը ներկայացվել է Mitsuoka Galue ձախակողմյան ղեկով մոդելը՝ Չինաստանի և Մերձավոր Արևելքի վաճառքի համար[44]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hiroko Tashiro and Ian Rowley (2008). «In Japan, a Car Apart from the Pack». Bloomberg Business Week website. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  2. «Автобизнес на смерти. Mitsuoka выпустила новый катафалк». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  3. «Production History» (անգլերեն). Официальный сайт похоронного бизнеса компании. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «History of Mitsuoka» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Сбывшаяся мечта Сусуму Мицуоки». Авто Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  6. «Mitsuoka Bubu Classic SSK» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  7. «Mitsuoka Bubu 356 Speedstar» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  8. Brian Long Porsche 356. — Veloce Publishing Ltd, 2002. — С. 172. — 193 с. — ISBN 9781903706480
  9. 9,0 9,1 «Ретро-обманщица: опыт владения Mitsuoka Le-Seyde». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  10. «Le-Seyde». Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  11. 11,0 11,1 «Mitsuoka Viewt» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  12. «Japanische Kitsch-Kutschen» (գերմաներեն). Auto Motor Und Sport. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  13. «Mitsuoka Zero1» (ճապոներեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Mitsuoka Zero-1» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  15. 15,0 15,1 «Mitsuoka Galue» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  16. 16,0 16,1 «BMC 1100/1300: Japanese variations» (անգլերեն). AROnline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  17. 17,0 17,1 «Mitsuoka Ryoga» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  18. «Mitsuoka Ryoga Wagon (Мицуока Рёга Универсал)». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  19. 19,0 19,1 «Microcar Series» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  20. «Mitsuoka Yuga» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  21. «Mitsuoka Ryoga (Мицуока Рёга)». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  22. «Features: Faking it – Japan's BMCs» (անգլերեն). AROnline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  23. «Mitsuoka впервые в Японии установила литий-ионные аккумуляторы на «микромобиль»». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  24. «Новая модель Mitsuoka на базе Honda Accord». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  25. «Mitsuoka представила модель Micro Type-F». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  26. «Meet Japan's 180-KG Mitsuoka Micro Car» (անգլերեն). Motorauthority. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  27. «Mitsuoka представила новый автомобиль Micro Type-R». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  28. «Send it to the Galue factory: Mitsuoka's 'Stang/Rolls hybrid» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  29. «Mitsuoka Galue204 — почти Toyota Corolla». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  30. «Mitsuoka Nouera 2008, седан, II поколение (07.2008 - 05.2012) - технические характеристики и комплектации». Drom. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  31. «Mitsuoka сделала из Фуги эклектичный лимузин». Драйв. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  32. «Японские дизайнеры состарили родстер MX-5». Драйв. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  33. «Mitsuoka Cute» (ճապոներեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  34. «Колеса ужаса. Mitsuoka выпускает Cute — то ли новый то ли подержанный компакт-кар». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  35. «Mitsuoka turns i-MiEV into monster-Like 5-seater, now taking reservations» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  36. «Voitures du monde: Mitsuoka Galue» (ֆրանսերեն). Turbo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  37. «Mitsuoka Viewt: снова за старое». Top Gear Russia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  38. «Mitsuoka Debuts Like-T3 Electric Utility Vehicle» (անգլերեն). EV World. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  39. «Новая «Мицуока» стала гибридом». Motor.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  40. «Mitsuoka launches all-new Galue» (անգլերեն). Bangkok Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  41. «Announcement on release of new model, new grade and limited edition, and opening of new showroom from Mitsuoka Motor (Thailand)» (PDF) (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  42. «Mitsuoka Roadster (2015): meet the MX-5 that thinks it's a Morgan» (անգլերեն). Car Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  43. «Линейка моделей Mitsuoka пополнилась гибридным универсалом». Motor. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  44. «Японская Mitsuoka представила леворульный седан Galue». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Mitsuoka
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?