For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Microsoft Lumia 950 XL.

Microsoft Lumia 950 XL

Microsoft Lumia 950 XL-ը
Կարգախոս«Հեռախոս, որն աշխատում է Ձեր PC-ի նման»
(անգլ.՝ The phone that works like your PC)
ԱրտադրողMicrosoft Mobile
Էկրան5.7 in (140 mm) WQHD (1440x2560) AMOLED, 518 ppi
Gorilla Glass 4
Տեսախցիկ20 ՄՊ 1/2.4 դյույմ PureView սենսոր
Zeiss օպտիկա f/1.9 ապերտուրայով
երեք RGB LED լուսարձակ
օպտիկական նկարի կայունացում
4K տեսանյութ (2160p) 30 fps
Օպերացիոն
համակարգ
Windows 10 Mobile
Պրոցեսոր2  ԳՀց չորս միջուկ Cortex-A57 + 1.5 ԳՀց չորս միջուկ Cortex-A53
Լռելյայն ռինգթոնMicrosoft Ringtone
Օպերատիվ
հիշողություն
3 ԳԲ LPDDR4
Հիշողության
քարտ
microSD մինչև 256 ԳԲ
Մշտական
հիշողություն
32 ԳԲ
ՑանցերGSM, HSPA, LTE
ԿապHSDPA (850, 900, 1700, 1900, 2100 MHz), GSM (850, 900, 1800, 1900 MHz), Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), Bluetooth 4.1, GPS, GLONASS
LTE (1, 2, 3, 4, 5, 7, 8, 12, 20, 28, 38, 40: 2100, 1900, 1800, 1700/2100, 850, 2600, 900, 700, 800, 700, 2600, 2300 բենդեր), USB-C
ՄարտկոցՕգտագործողի կողմից փոխարինելի 3340 մԱժ Li-Ion մարտկոց
Qi անլար լիցքավորում
Չափս151.9 mm (5.98 in) Ե
78.4 mm (3.09 in) Լ
8.1 mm (0.32 in) Խ
Քաշ165 g (5.82 oz)
Կորպուսի տեսակպոլիկարբոնատ
ՍերիաLumia
ՆախորդNokia Lumia 1520
Կապված թեմաներMicrosoft Lumia 950
ՈւրիշԾանցաթաղանթի սկաներ (մոտակա ինֆրակարմիր) Windows Hello-ի համար
Continuum հեռախոսի համր Microsoft Display Dock-ի կամ Miracast-ի միջոցով
Սկզբնական գին$649

Microsoft Lumia 950 XL (կոդային անվանումը՝ Cityman[1], հիշատակում հին Nokia Cityman-ին), սմարթֆոն մշակված Microsoft-ի կողմից, պաշտոապես ցուցադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին[2] և թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին ավելի փոքր Lumia 950-ի հետ[3]։ Lumia 950 XL-ը Nokia Lumia 1520-ի հաջորդողն է և առաջին հեռախոսներից մեկն է որ ի սկզբանե աշխատում է Windows 10 Mobile-ով։ Հեռախոսը հիմնականում նախատեսված էր դրոշակակիր սարքավորում ցանկացող օգագործողների համար, ի տարբերություն Microsoft-ի բյուջետային սարքերի շուկայի զարգացման վրա կենտրոնանալու նախկին ռազմավարության։

Lumia 950 XL-ն ունի պոլիկարբոնատ շրջանակ փոխարինելի ետևի կափարիչով, որը թույլ է տալիս մուտք գործել մարտկոց ինչպես նաև SIM և microSD քարտի սլոթներ։ Հեռախոսը հասանելի է երկու գույնով, սև և սպիտակ, սակայն երրորդ կողմի փոխարինման կափարիչները հասանելի են տարբեր գույներով և նյութերով[4][5]։

Lumia 950 XL-ը օգտագործում է Qualcomm Snapdragon 810 MSM8994 չիպ, որը համատեղում է չորս 2 ԳՀց Cortex-A57 և չորս 1.5 ԳՀց Cortex-A53 միջուկներ big.LITTLE ճարտարապետության մեջ, թույլ տալով առավել ինտենսիվ հաշվարկային աշխատանքներ "big" միջուկներում ավելի արագ աշխատեցնելու համար իսկ քիչ առաջնահերթությամբ հոսքերը աշխատեցնել դանդաղ "LITTLE" միջուկներում։ Չիպը նաև ներառում է Adreno 430 ԳՄ և սառեցվում է ջերմային խողովակով որը շեղում է հեռախոսի մեջ տաքությունը[6][7]։

Հեռախոսն ունի 3 ԳԲ LPDDR4-ով ՕՀՍ, և 32 ԳԲ ներքին հիշողություն որը կարող է ընդլայնվել microSD քարտերով մինչև 256 ԳԲ չափով։

Lumia 950 XL-ն ունի 5.7 դյույմ AMOLED էկրան 2560x1440 (WQHD) բանաձևով և 16:9 տեսանկյունային հարաբերակցություն։ Պիքսելի խտությունը 518 ppi է։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 4-ով և ունի ClearBlack տեխնոլոգիա արևի լույսի տակ տեսանելիության բարելավման համար, ինչպես նաև կրկնակի սեղմում արթնանալու համար[8], բայց ի տաբերություն նախկին Lumia դրոշակակիրների սա չի աջակցում գերզգայուն հպուման նման որոշ հատկություններ[9]։

Lumia 950 XL-ի ետևը

Lumia 950 XL-ը ունի 20 ՄՊ PureView-բռենդավորված ետևի տեսախցիկ, որը պարունակում է1/2.4 դյույմ BSI սենսոր1.12 μm պիքսելներով և ֆազային ավտոֆոկուս, 6-տարր Carl Zeiss լինզա f/1.9 ապերկտուրայով, 5-րդ սենդի օպտիկական նկարի կայունացում, և եռակի-LED RGB լուսարձակ, որը կարող է կարգավորվել շրջակա լույսի գույնին համապատասխանեցնելու համար[10][11]։ Նկարի առավելագույն բանաձևը 4:3 տեսանկյունային հարաբերակցությամբ 4992x3744 պիքսելն է (18.7 ՄՊ) և 16:9 տեսանկյունային հարաբերակցությամբ 5344x3008 պիքսելը (16.1 ՄՊ)։

Ծրագրային ապահովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lumia 950 XL-ը սկզբնապես մեկնարկել է Windows 10 Mobile տարբերակ 1511-ով. Microsoft-ը թողարկել է Windows 10 Mobile տարբերակ 1607-ը (Anniversary Update) 2016 թվականի օգոստոսին[12][13], տարբերակ 1703-ը (Creators Update) 2017 թվականի ապրիլին[14][15] և տարբերակ 1709-ը (Fall Creators Update) 2017 թվականի հոկտեմբերին։ Հեռախոսը կստանա ծրագրային ապահովման թարմացումներ մինչև 2019 թվականի դեպտեմբեր[16]։

Երրորդ կողմի մշակողներին հաջողվել է տեղափոխել Windows 10 ARM-ը Lumia 950 XL-ի մեջ, հեռախոսին հնարավորություն ընձեռելով աշխատեցնել Windows-ի ամբողջական աշխատասեղանային տարբերակը[17][18][19][20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rubino, Daniel (2015 թ․ հուլիսի 23). «Microsoft's Cityman and Talkman flagship Lumia phones and what you need to know». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  2. Callaham, John (2015 թ․ հոկտեմբերի 6). «Microsoft Lumia 950 and Lumia 950 XL smartphones officially announced». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  3. Rubino, Daniel (2015 թ․ նոյեմբերի 9). «Sources say AT&T is set to release the Lumia 950 on Friday, November 20». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  4. «Genuine leather backs for Microsoft Lumia 950 and 950 XL from Mozo». GSMArena.com. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  5. Rubino, Daniel (2016 թ․ հունվարի 20). «Review of the Orange and Blue replacement shells for the Lumia 950 and Lumia 950 XL». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  6. «Does my Lumia 950 XL have liquid cooling?». Microsoft. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  7. Levi, Joe (2015 թ․ հոկտեմբերի 6). «A liquid cooled smartphone: an inevitable, and very smart move». PocketNow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  8. Rubino, Daniel (2016 թ․ հուլիսի 7). «Lumia 950 and Lumia 950 XL getting double-tap to wake, WiFi fixes in new firmware». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. K., Paul (2016 թ․ հունվարի 19). «The Microsoft Lumia 950's Super sensitive touch screen – neither super, nor that sensitive?». PhoneArena.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  10. Caldwell, Jonathan (2015 թ․ հոկտեմբերի 27). «Microsoft Lumia 950 XL's 20MP camera is quite impressive». WinBeta. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  11. Alakarhu, Juha (2015 թ․ հոկտեմբերի 15). «Camera magic on Microsoft Lumia 950 and Lumia 950 XL». Microsoft Devices Blog. Microsoft. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  12. Brengel, Kellogg (2016 թ․ օգոստոսի 16). «Windows 10 Mobile Anniversary Update now available for some». WinBeta. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Fortin, Michael (2016 թ․ օգոստոսի 2). «How to get the Windows 10 Anniversary Update». Windows Blogs. Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  14. Bowden, Zac (2017 թ․ ապրիլի 26). «Windows 10 Mobile Creators Update begins phased rollout for supported handsets». Windows Central. Mobile Nations. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  15. Cable, John (2017 թ․ մարտի 30). «Managing the Windows 10 Creators Update rollout for a seamless experience». Windows Blogs. Microsoft. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  16. «When will Microsoft end support for your Windows Phone?». Windows Phone Area. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  17. Hanson, Matt (2019 թ․ հունվարի 22). «Windows 10 ARM shown running on an old Lumia 950 XL». TechRadar. Future US. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  18. Then, Ewdison (2019 թ․ ապրիլի 11). «Windows 10 ARM on Lumia 950 XL is one step closer to full usability». SlashGear. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  19. Sachdeva, Anmol (2019 թ․ մայիսի 3). «Microsoft Azure's CTO Is Running Windows 10 ARM On Lumia 950 XL». Fossbytes. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  20. Merriman, Chris (2018 թ․ մայիսի 15). «Windows 10 on ARM can run on the Nokia Lumia 950 XL». The Inquirer. Incisive Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Microsoft Lumia 950 XL
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?