For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Alphabeta.

Alphabeta

Alphabeta
երաժշտական խումբ Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ1978 Խմբագրել Wikidata
Մասնակից էԵվրատեսիլ 1978 երգի մրցույթ Խմբագրել Wikidata
ԺանրՖանկ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻսրայել Խմբագրել Wikidata

Alphabeta (եբրայերեն՝ אלפא ביתא‎, «А́льфа бе́та»), իսրայելական փոփ խումբ, որը Իզհար Կոենի հետ միասին 1978 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Խմբի անունը նշանակում է «Այբուբեն»[1]։ Խմբի կազմում եղել են Ռեուվեն Էրեսը, Լիզա Գոլդ-Ռուբին, Նեչամա Շոթեն, Էթի Ցաբար և Յիցհակ Օկև[2]։ Խմբից երկուսը Եմենի համայնքի անդամներ էին[1]։ Մրցույթին արտիստները կատարել են «Ա-Բա-նի-բի» երգը։ Երգի անգլերեն տարբերակը Շվեյցարիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ շվեդական չարթերում՝ իններորդը։

Իսրայելական երգի փառատոն 1978 թ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Alphabeta-ն ստեղծվել է հատուկ 1978 թվականի Իսրայելի երգի փառատոնի ժամանակ Իզհար Կոենին աջակցելու համար, որտեղ նրանց կատարած «Ա-Բա-նի-բի» երգը գրավել է առաջին հորիզոնականը[3]։ Այդ տարիներին փառատոնը ճանաչվել է որպես Եվրատեսիլի ազգային ընտրանի, և մինչև փառատոնի չեղարկումը (1981) անցկացվել է հունվարից մինչև մարտ ամիսներին։ Նրանց մրցակիցները ևս 12 կատարողներ էին[4][5]։ Երգերի մեծ մասը գրվել է բալլադների կամ փոփ ռոքի ժանրում, Alphabeta-ն արագացրել է տեմպը՝ դիսկոտեկ ոճի պարերով, որն այդ ժամանակ իր զարգացման գագաթնակետին էր[1]։

Այնուամենայնիվ, Ցվիկա Պիկը դարձել է Իսրայելի «Տարվա երգչուհի» եբրայերեն իսրայելական երգերի ամենամյա վարկանիշում, և նրա հեղինակած «Սոբրան թիշրեյ» երգը (եբրայերեն՝ נאסף תשרי‎, «Неэса́ф тишре́й») գերազանցել է Եվրատեսիլը հաղթած ««Ա-Բա-նի-բի» երգը[6]։

Alphabeta խմբի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթի Ցաբարը սկսել է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակում, երբ Իզհար Կոենը պատրաստվում էր զորացրվել, բայց նրանք երկուսն էլ երգել են զինվորական անսամբլում, որը Հորդանանի հովտում ելույթ է ունեցել իսրայելցի զինվորների համար[7]։ 1978 թվականին, երբ երկուսն էլ արդեն զորացրված էին, Իզհար Քոհենը հրավիրել է Էթի Ցաբարիներգին Եվրատեսիլ երգի մրցույթի ընտրանիում երգը կատարելու[7]։ Խմբի մյուս անդամներին ընտրել են պրոդյուսերները[7]։

Alphabeta խմբի յուրաքանչյուր անդամի հետ կնքվել է պայմանագիր՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման, բայց Եվրատեսիլում հաղթելու դեպքում Եվրոպայում ելույթներից գումար ստանալու հեռանկարով[1]։

Արհեստականորեն ստեղծված խմբի անդամները հետագայում առանձին մասնակցել են հետագա Եվրատեսիլի մրցույթներին՝ որպես բեք վոկալիստներ[7]։ Շոու բիզնեսում շարունակել է աշխատել միայն Ռեուվեն Էրեսը[1]։

Alphabeta-ն եղել է առաջին խումբը, որը պարել է Եվրատեսիլում[7]։

Իզհար Կոենի և Alphabeta խմբի ելույթը Եվրատեսիլ 1978-ում, Իսրայելին առաջին հաղթանակն է բերել այս մրցույթում[8]։ Իսրայելը քվեարկության ժամանակ հինգ անընդմեջ առավելագույն՝ 12 միավոր է ստացել, ինչը Եվրատեսիլի ռեկորդ է համարվում։ Երգի ընդհանուր գնահատականը կազմել է 157 միավոր[9]։ Այս հաղթանակը Իսրայելին իրավունք է տվել 1979 թվականի մրցույթն անցկացնել Երուսաղեմում [8]։

Երբ պարզ է դարձել, որ մրցույթում հաղթելու է Իսրայելը, Հորդանանը դադարեցրել է ուղիղ հեռարձակումը տեխնիկական խնդիրների պատրվակով, իսկ մեկ օր անց հաղթող է հայտարարել երկրորդ տեղը զբաղեցրած Բելգիայի մասնակցին[9][10].

«Եվրատեսիլ»-ում հաղթելուց հետո Alphabeta խումբը մենակատար Իզհար Կոենի հետ մեկ տարի շրջագայել է եվրոպական տարբեր երկրներում և հայտնվել Գերմանիայի հեռուստաալիքներում, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ այն ժամանակվա լեգենդար ABBA խմբի հետ[7]։

Եվրատեսիլից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերները փորձել են խմբի ելույթը շարունակել Իզհար Կոենի հետ, սակայն խմբում փոփոխություններ են կատարվել[7]։ Լիզա Գոլդ-Ռուբինը վերադարձել է ԱՄՆ, և նրան փոխարինել է Քերոլայն Լանգֆորդը[7]։ Իզհար Կոենի մենակատար կարիերան Եվրոպայում շարունակելու որոշումից հետո խումբը ցրվել է[7]։ Էթի Ցաբարը, փոխել է իր անունը Էստի Ցաբար,և ԱՄՆ-ում դարձել է օպերային երգչուհի[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 דודי פטימר (2018-04-14). «40 שנה ל"אבניבי": סוויטות מלכותיות, התקפי חרדה ומכות בחדר התקשורת». Маарив (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Israel - 1978». http://diggiloo.net (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «אלפא ביתא». http://pizmonet.co.i (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Israel Song Festival 1978». https://www.discogs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Israel Song Festival 1978». https://eurovisionworld.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. אמיר קמינר (2005-09-28). «שיטת דירוג ילדותית». Ynet (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 אבי זייקנר (2019-05-14). «להקת אלף בית: מאחורי הקלעים». https://www.euromix.co.il (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 «Израиль (Israel) на Евровидении». https://euroinvision.com/ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 «Eurovision's top ten worst scandals». https://cphpost.dk (անգլերեն). 2013-05-16. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |website= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Israeli Eurovision Winners» (անգլերեն). https://www.il-lustrated.com. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-06-03-ին. ((cite web)): External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Alphabeta
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?