For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ֆուադ Շեհաբ.

Ֆուադ Շեհաբ

Ֆուադ Շեհաբ
արաբ․՝ فؤاد شهاب‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1902(1902-03-19)[1][2]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էապրիլի 25, 1973(1973-04-25)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԼիբանանյան բանակի զորահրամանատար և Լիբանանի նախագահ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Fouad Chehab Վիքիպահեստում

Ֆուադ Շեհաբ, (1902-1973, արաբ. فؤاد شهاب‎), լիբանանցի քաղաքագետ, Լիբանանի նախագահը 1958-1964 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեհաբի ամենաազդեցիկ կլանի ներկայացուցիչ է, ծնվել է Բեյրութում, 1945 թվականին դարձել է Լիբանանի զինված ուժերի հրամանատար[3]։ 1952 թվականին քաղաքական ճգնաժամի ընթացքում որպես զինված ուժերի հրամանատար, արգելեց բանակին մկիջամտել ա նկարգությունների մեջ, որոնք բերեցին Բիշար էլ-Հուրիի նախագահական պաշտոնանկությանը։ Բիշար էլ-Հուրիի հեռացումից հետո, Շեհաբը ժողովրդավարական նախագահական ընտրությունների ժամանակ նշանակվել է նախագահի պաշտոնակատար։ Չորս օր անց, Լիբանանի կառավարությունն ընտրեց Քամիլ Շամունին որպես նախագահ։

1958 թվականին Լիբանանի ճգնաժամի ընթացքում ամերիկյան զինված ուժերը կարողացան երկրում ստեղծված իկրավիճակն արագ վերցնել վերահսկողության տակ[4], ինչից հետո նախագահ Դ. Էյզենհաուերը դիվանագետ Ռոբերտ Դ. Մերֆիին որպես անձնական ներկայացուցիչ, ուղարկեց Լիբանան։ Մերֆին նախագահ Շամունին համոզեց հրաժարական տալ, ինչպես նաև զգալի դերակատարում ունեցավ Լիբանանի նախագահի պաշտոնում Շամունի փոխարեն թեկնածություն առաջադրած Ֆուադ Շեհաբի ընտրության հարցում։ Շեհաբը դարձավ կոնսենսուսային կերպար, որը կառուցում էր հիմնական քաղաքական ուժերը, իսկ 1958 թվականի սեպտեմբերի 23-ին Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրվեց նախագահ։ Պաշտոնին անցնելու ժամանակ Շեհաբը հայտարարեց.

«Հեղափոխությունը չունի հաղթողներ ու պարտվողներ»։

1960 թվականին, տեսնելով, որ երկրի քաղաքական իրավիճակը կայունացել է և բարեփոխումների նախադրյալներ կան, Շեհաբը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, բայց Լիբանանի խորհրդարանի անդամների խնդրանքների պնդմամբ մնաց իր պաշտոնում մինչև մանդատի վերջը։ 1961 թվականին փորձեց պետական հեղաշրջում կատարել, որը նախաձեռնել էր Սիրիայի սոցիալիստական ազգայնական կուսակցությունը, ամրապնդում էր Լիբանանի հետախուզական օրգաններն ու անվտանգությունը, այդ կերպ կանխելով հետագա օտար միկջամտությունները Լիբանանի ներքին գործերին։

Ֆուադ Շեհաբն իր քաղաքականության մեջ կարողանում էր գտնել շահերի հավասարակշռություն, պահպանելով երկրի մուսուլման ու քրիստոնյա բնակչության միջև ներդաշնակություն։ Նրա քաղաքականության սկզբունքները՝ երկխոսությունն ու հաշտեցումը պետական բարեփոխումների համադրության մեջ, Լիբանանում ստացան «շեհաբականություն» անվանումը։ Ֆուադ Շեհաբը մեծ հեղինակություն էր վայելում, արդար և կարգապահ մարդ էր։

1964 թվականին լրացավ Ֆ. Շեհաբի նախագահական պարտականությունների ժամկետը, բայց շատ քաղաքագետներ շարունակում էին ուսումնասիրել նրա թեկնածությունը որպես կայունության ու բարեփոխումների ապահովման լավ տարբերակ, առաջարկում էին փոխել սահմանադրությունը, որպեսզի հնարավորություն տրվեր Շեհաբին կրկին մասնակցել նախագահական ընտրություններին (Լիբանանի Սահմանադրության համաձայն, նախագահը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու անգամ), սակայն հենց ինքը՝ Շեհաբը, այդ առաջարկները մերժեց և առաջադրեց Շառլ Էլուի թեկնածությունը, ով դարձավ հաջորդ նախագահը; Հետագայում Ֆ. Շեհաբը քննադատեց Շ. Էլուի գործունեությունը, որը վերաբերում էր Հարավային Լիբանանում պաղեստինյան զինյալների զինված ներկայությանը։

1970 թվականին շատերը սպասում էին, որ Ֆ. Շեհաբը նախագահական ընտրություններում կրկին կառաջադրի իր թեկնածությունը, բայց նա հրաժարվեց աջակցել Ի. Սարգիսի թեկնածությունը։ Բայց խորհրդարանի քվեարկության ժամանակ Ի. Սարգիսը մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Սուլեյման Ֆրանժյեին, ինչը վերագնահատվեց որպես «շեհաբականության դարաշրջանի» ավարտ Լիբանանի քաղաքական շրջանակներում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. Lebanonwire.com | Role of army generals in Lebanese politics Արխիվացված 2013-01-20 Wayback Machine
  4. Operation Blue Bat
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուադ Շեհաբ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ֆուադ Շեհաբ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?