For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ֆեմինիզմի չորրորդ ալիք.

Ֆեմինիզմի չորրորդ ալիք

Ֆեմինիզմի չորրորդ ալիքի ակտիվիստներ, Լոնդոն, 2017 թվական

Ֆեմինիզմի չորրորդ ալիք, ֆեմինիստական շարժման ճյուղ, որն առաջացել է մոտավորապես 2012 թվականին, որն ընդգծում է կանանց իրավունքների ընդլայնումն ու հզորացումը[1], ինտերնետ գործիքների օգտագործումը[2] և ինտերսեկսցիոնալությունը[3]: Չորրորդ ալիքը ձգտում է ավելի մեծ գենդերային հավասարության՝ կենտրոնանալով գենդերային նորմերի և հասարակության մեջ կանանց մարգինալացման վրա:

Ֆեմինիզմի չորրորդ ալիքն ընդգծում է ուժային համակարգերի ինտերսեկցիոնալությունն ու փոխկապակցվածությունը, ինչպես նաև այն, թե ինչպես են դրանք նպաստում ավանդաբար մարգինալացված խմբերի սոցիալական շերտավորմամբ՝ ինչպիսիք են գունավոր և տրանս կանայք։ Չորրորդ ալիքի ֆեմինիստները պաշտպանում են այս խմբերի ավելի լայն ներկայացուցչությունը քաղաքականության և բիզնեսի մեջ՝ պնդելով, որ հասարակությունը կլինի ավելի արդար, եթե քաղաքականությունը և դրա գործնական իրականացումը ներառեն բոլոր մարդկանց տեսակետները[3]։

Չորրորդ ալիքի ֆեմինիզմը պաշտպանում է հավասար վարձատրությունը: Եվ նաև, որ հավասար հնարավորությունները, որոնց ձգտում են աղջիկներն ու կանայք, պետք է տարածվեն նաև տղաների և տղամարդկանց վրա: Նրանք հանդես են գալիս գենդերային կարծրատիպերի հաղթահարման օգտին (օրինակ՝ հույզերը և զգացմունքներն ազատ արտահայտելու կարողություն, ֆիզիկական ինքնաարտահայտում, ծնողական իրավունք և մայրության արձակուրդի իրավունք)[4], ինչպես նաև ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը համագործակցելու, մոբիլիզացնելու և իշխանությունը չարաշահող մարդկանց դեմ արտահայտվելու համար: Չորրորդ ալիքի ֆեմինիստները ձգտում են հզորացնել կանանց և ապահովել արդար պատիժ բռնության և ոտնձգությունների դեմ[5]:

Ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ֆեմինիստներ պնդում են, որ 1980-ականներին պահպանողական գործիչները, ինչպիսիք են Մարգարեթ Թետչերը և Ռոնալդ Ռեյգանը, վիճարկել են ֆեմինիստական նվաճումները մինչև այդ պահը[6]: Միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ֆեմինիստները հաջողությամբ հասել են իրենց որոշ նպատակներին, ներառյալ պետական ինստիտուտների ստեղծումը, որոնք բացահայտորեն խթանում են կանանց իրավունքները կամ ֆեմինիստական մասնակցությունը կառավարությունում։ Այս ինստիտուտները, սակայն, նաև թուլացրել են ֆեմինիստական շարժումները՝ թույլ տալով պետությանը ստանձնել ֆեմինիստական նպատակների իրականացումը[7]:

Չորրորդ ալիքի եվրոպական և լատինաամերիկյան ֆեմինիզմը սկիզբ է առել 1990-ականներին, երբ շրթներկային և սպառողական ֆեմինիզմը սկսել են ավարտվել, և ֆեմինիստ ակտիվիստները մերժել են քվիր տեսությունը, որին աջակցել են ամերիկացի գիտնականները[8][9][10]։ Չորրորդ ալիքի ֆեմինիզմը զարգացել է դանդաղ, բայց կարողացել է տարածվել գլոբալ լրատվամիջոցների և ինտերնետի միջոցով[11]։ Չորրորդ ալիքը ծագել է կանանց նոր սերնդից, որոնք հիմնականում տեղեկացված չեն եղել ֆեմինիզմի նախորդ փուլերի մասին՝ ավագ դպրոցում, քոլեջներում և համալսարանում իրենց կրթության պատճառով: Ֆեմինիզմի մասին գիտելիքները տարածվել են ոչ-ֆորմալ կերպով, և ստեղծվել վիրտուալ համայնք, որտեղ ֆեմինիստները իմացել են, որ «անձնականը քաղաքական է»: Այն առաջացել է ինքնաբուխ։ Չորրորդ ալիքի ֆեմինիզմը, ինչպես իրենից առաջ եղած մյուս ալիքները, այս ժամանակահատվածում չի ենթադրում միասնական գաղափարախոսության առկայություն, կողմնակիցների կամ կոլեկտիվի միաձայնություն[12]։ Խոսքն այն մասին է, որ միավորվեն խմբերի մեջ՝ համատեղ աշխատելու ընդհանուր նպատակի շուրջ՝ վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը, նրանց ազատություն տալ իրենց ուզած ուղին ընտրելու համար: Կանանց այս միավորումը հիմնված է փոխադարձ պարտավորությունների և աջակցության վրա[11][13]։

Իսպանիայում ֆեմինիզմի չորրորդ ալիքի սկիզբը կապված է Աննա Արանտեսի սպանության հետ[8][12]։ 1997 թվականի դեկտեմբերի 17-ին ամուսինը այրել է նրան Գրանադայի իրենց տանը։ Սպանության առիթը հանդիսացել է Աննա Արանտեսի հրապարակային ելույթը «Canal Sur» հեռուստաալիքում, որտեղ նա հայտարարել է ամուսնու կողմից ֆիզիկական բռնության մասին[14]։ Չորրորդ ալիքի սկզբում իսպանական ֆեմինիզմը որպես պայքարի հիմնական միջոց օգտագործել է հեռուստատեսությունը և թերթերը[15]։ Արանտեսի մահը գենդերային բռնության թեման դուրս է բերել ներընտանեկան խնդրի փակ լինելուց և դրա վրա գրավել ամբողջ երկրի ուշադրությունը[16]։ Դա հանգեցրել է նրան, որ Իսպանիայի հեռուստատեսային կորպորացիան փոխել է իր քաղաքականությունը, թե ինչպես պետք է հաղորդել գենդերային և սեռական բռնության մասին[15]։  Նմանատիպ քննարկումներ տեղի են ունեցել նաև երկրի այլ հեռուստաալիքներում և մեդիա կազմակերպություններում: Կանանց մասին կատակները, որոնց ծեծում են տղաներն ու ամուսինները, դադարել են ընդունելի լինել իսպանական հեռուստատեսությունում[15]։ El Mundo-ի, El País-ի և Infolibre-ի լրագրողները Իսպանիայում եղել են ֆեմինիզմի չորրորդ ալիքի առաջին ներկայացուցիչներից, որոնք օգտագործել են իրենց լրատվամիջոցները՝ քննարկելու հիմնականում սեռական բռնության և լրատվամիջոցներում դրա ներկայացման հետ կապված խնդիրները: Ավելի ուշ նրանք շարունակել են խոսել Իսպանիայում տղամարդկանց և կանանց հավասար վարձատրության հետ կապված խնդիրների և նրանց համար ապակե առաստաղ ստեղծելու մասին։ Շարժումը տարածում է գտել համացանցում[17]։

Քանի որ չորրորդ ալիքի լատինաամերիկյան ֆեմինիզմը միաժամանակ ընդգրկում է տարբեր շարժումներ, որոնցից շատերը հակասում են միմյանց, ոմանք համարում են, որ գոյություն ունի լատինաամերիկյան ֆեմինիզմների մի քանի տեսակներ։ Առավել հակասական շարժումներից մեկը առաջացել է որպես քվիր և պոստմոդեռն ֆեմինիզմի արձագանք այս տեսությունների ճանաչման մերժման պատճառով[18][19]։ Այս շարժումը բաղկացած է ընդդիմադիր ակտիվիստներից։ Նրանք մերժում են ֆեմինիստ գիտնականների աշխատանքը, ինչպիսիք են Ջուդիթ Բաթլերը, դեմ են ֆեմինիզմի տեսությունների մեծ մասին։ Միևնույն ժամանակ, նրանք ձգտում են ստեղծել ԼԳԲՏ իրավունքների դեմ ուղղված շարժում՝ ֆեմինիզմի հովանու ներքո, ինչպես նաև սահմանում է կանանց ցիսսեքսիզմի շրջանակներում, բացառապես համարելով նրանց ցիսգենդեր և ոչ ինտերսեքս։ Այս շարժման ներկայացուցիչները դեմ են քվիր ֆեմինիստական շարժման արժեքներին՝ այն անվանելով ոչ ներառական, ինչպես նաև թուլացնող ֆեմինիզմ և կանանց ջնջող[10]։ Ջուդիթ Բաթլերը և այլ հետմոդեռն ֆեմինիստներ ունեն ճիշտ հակառակ դիրքորոշում։ Նրանց կարծիքով՝ սեռական էսենցիալիզմ և տրանսֆոբիա խոչընդոտում են կանանց համախմբմանը և պատճառ են հանդիսանում, որ ֆեմինիստական շարժումը չկարողանա պահպանել իր դիրքերը[20]։

Մինչդեռ քվիր ֆեմինիզմը ներառական է ընդլայնման միջոցով երկուական ֆեմինիստները պնդել են, որ Բաթլերը փորձել է ջնջել կանացի բնույթը, հետևաբար, կանանց՝ որպես քաղաքական դերակատարների հայեցակարգը[10]։ Նրանք մերժում են գենդերային հետազոտությունները, որոնք ժամանակակից ֆեմինիզմի հիմնարար հիմքն են[21], նրանց անվանելով դավադրություն ակադեմիական կանանց թաքցնելու համար: Փոխարենը նույնականացնելով ինքնությունը կենսաբանության միջոցով գենդեր և կանացիության հետմոդեռն հասկացությունները փոխարինելով գենդերային էականության նահապետական գաղափարախոսությամբ, նրանք ներկայացնում են քվիր ֆեմինիզմը որպես դավադրություն՝ «արական» ագրեսորներին պատսպարելու համար (որոնց նրանք վերագրում են տրանս կանանց)[10][22]։ Ներկայումս տրանս մարդկանց բացառող ակտիվիստները փոքրամասնություն են ֆեմինիստական շարժման մեջ[23], և նրանց ինքնության իջեցումը պարզեցված կենսաբանության մեջ հակասում է հիմնական ֆեմինիզմին: Տրանսֆեմինիզմում նման տեսակետները նշվում են ոչ միայն որպես տրանսֆոբ, այլև որպես հակաֆեմինիստական[7]։ Մի շարք հետազոտողներ այս հակատրանսգենդերային շարժումը վերաբերում է ատելության խմբին, մեկնաբանելով որպես ֆեմինիստական (այսինքն՝ հակաֆեմինիստական)[7][7][24][25]։

Բրիտանացի լրագրող Կիռա Կոկրեյնը և ֆեմինիզմի բրիտանացի հետազոտող Պրուդենս Բասսի-Չեմբերլենը նկարագրում է չորրորդ ալիքի էությունը՝ կենտրոնանալով կանանց նկատմամաբ արդարության վրա, մասնավորապես՝ սեռական ոտնձգությունների (ներառյալ փողոցներում ոտնձգությունները), կանանց նկատմամբ բռնության, խտրականության և աշխատավայրում ոտնձգությունների դեմ պայքարի վրա, բոդիշեյմինգի, լրատվամիջոցների սեքսիստական պատկերներին, առցանց հայրիշխանությանը, ուսանողական միջավայրում սեռական բռնություններին և հասարակական տրանսպորտում ոտնձգություններին, ինչպես նաև բռնաբարության նորմալիզացմանը: Նրանք նաև ասում են, որ չորրորդ ալիքը աջակցում է ինտերսեկցիոնալությանը , սոցիալական մեդիայի գործունեությանն ու առցանց միջնորդագրերին[1][26][27]։ Դրա էությունը, ինչպես գրում է Չեմբեռլենը, «անվստահությունն է, որ հասարակության մեջ որոշակի հայացքներ դեռ կարող են գոյություն ունենալ»[4]։ Ֆեմինիզմի չորրորդ ալիքում ներգրավված միջոցառումներն ու կազմակերպությունները ներառում են «Everyday Sexism Project, UK Feminista, Reclaim the Night, One Billion Rising» և «Lose the Lady ' s magazine Protest»[26]։

Երրորդ ալիքի ֆեմինիստները 1990-ականներին իրենց գրություններում սկսել են ններկայացնել տղամարդկանց արտոնություն հասկացությունը, իսկ չորրորդ ալիքի ֆեմինիստները շարունակում են դա քննարկել ակադեմիայում և սոցիալական ցանցերում[28]։ Ամերիկացի Փեգի Մաքինթոշը եղել է առաջին ֆեմինիստներից մեկը, որը նկարագրել է արտոնության երևույթը 1988 թվականին՝ այն անվանելով (սպիտակ արտոնությունների հետ կապված) «անտեսանելի, անկշիռ ուսապարկ՝ հատուկ պարագաներով, քարտերով, անձնագրերով, ծածկագրերով, վիզաներով, հագուստով, գործիքներով և ստուգման ձևերով»[29]։ Չորրորդ ալիքի ֆեմինիստները միջոցներ են ձեռնարկել տղամարդկանց արտոնությունները նվազեցնելու և այս «ուսապարկի» դեմ պայքարելու համար՝ բարձրացնելով իրազեկությունը արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի մասին: Այս ֆեմինիստները կարծում են, որ տղամարդիկ և այլ արտոնյալ խմբեր դեռ կարող են քայլեր ձեռնարկել իրենց համայնքներում սոցիալական փոփոխությունների համար[30]։

Լոնդոնցի գրող Նիկի վան դեր Հաագը քննարկել է փոքր տղաների դաստիարակության արտոնության վնասակար հետևանքները՝ վկայակոչելով կրտսեր երեխաների դաստիարակության և զարգացման խորհրդատվական խմբին, տղաներին նախապատվություն տալու միտումը չի սովորեցնում տղաներին պատասխանատվություն և չի հստակեցնում, թե հասարակությունը ինչ է ակնկալում նրանցից[28]։ Չորրորդ ալիքի ֆեմինիստները սկսել են առաջ մղել այդ խնդիրներից խուսափելու լուծումներ, ինչպիսիք են երեխաներին գենդերային չեզոք դաստիարակելը: Չիկագոյի բժշկական դպրոցինյարդակենսաբանության պրոֆեսոր Լիզ Էլիոտը նշում է, որ նորածիններն ու մեծացող երեխաներն այնքան տպավորիչ են, որ երեխայի դաստիարակության ցանկացած փոքր տարբերություն ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել անհատականության մեծ տարբերությունների՝ հանգեցնելով գենդերային կարծրատիպերի ուժեղացմանը[31]։

Չորրորդ ալիքի ֆեմինիստները պնդում են, որ գենդերային կարծրատիպերի ամրապնդումը տղամարդկանց դառնալէ կերակրողներ լինել, ի տարբերություն կանանց, որոնք իրենց պարտավորված են զգում ստանձնել օջախի պահապանի դերը: Ֆեմինիստները պնդում են, որ սոցիալական համապատասխանության այս պարտադրանքը կարող է գենդերային խտրականություն առաջացնել աշխատավայրում և ավելի լայն հասարակության մեջ: Ըստ «Pew Research»-ի ՝ տղամարդկանց գերակշռող կոլեկտիվներում աշխատող կանանց մեծամասնությունը կարծում է, որ սեռական ոտնձգությունները խնդիր են իրենց մոտ[32]։

Ինտերսեկցիոնալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի մարքեթինգի պրոֆեսոր և սպառման հետազոտող Պոլին Մաքլարանը պնդում է, որ չնայած հայտնիները չորրորդ ալիքի ֆեմինիզմի առաջնագծում են, տեղեկատվության ազատ հասանելիությունը թույլ է տվել շարժմանը ավելի մեծ ուշադրություն դարձնել կանանց առջև ծառացած տնտեսական անհավասարություններին, քան նախկինում հնարավոր էր[7]։

ԼԳԲՏ+ համայնքի համար ավելի ընդգրկուն չորրորդ ալիքի ֆեմինիստները, ինչպիսիք են Բեյքերի համալսարանի Ջեյքոբ Բուխերը, բողոքել են տղամարդկանց ենթադրյալ անվերահսկելի սեռական ցանկության և կանանց օբյեկտիվացման վերաբերյալ կարծրատիպերի դեմ: Նա ասում է, որ նման կարծրատիպերը դատապարտում են գեյ տղամարդկանց, քանի որ դրանք գերազանցում են տղամարդկության բնորոշ չափանիշները[33][34]։

Բրիտանացի պատմաբան Ամանդա Վիկերին պնդում է, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմը մարգինալացնում է գունավոր կանանց, որոնք պայքարում են ներառականության համար՝ անտեսելով իրենց առջև ծառացած հատուկ անարդարությունները՝ հօգուտ հիմնական պայքարի[7]։

Կանադացի արվեստի պատմաբան Ռութ Ֆիլիպսը պնդում է, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմը մտնում է ֆինանսական, քաղաքական և բնապահպանական խնդիրների ավելի լայն պլան և ճանաչվում է որպես աղքատության դեմ պայքարի, կանանց առողջության բարելավման և տնտեսական աճի հասնելու առանցքային գործոն[5]։

Լատինական Ամերիկայում չորրորդ ալիքի ֆեմինիզմում ինտերսեկցիոնալության նման հասկացություն դարձել է տրանսվերսալությունը[7][35]։ Այն նկարագրում է «ֆեմինիզմի մի ձև, որն անդրադառնում է հարցերի լայն շրջանակի՝ փորձելով ներկայացնել հասարակության տարասեռությունը»: Օրինակները ներառում են քննարկումներ գաղութատիրություն և ռասիզմի, տնտեսական հարցերի և ԼԳԲՏՔ խնդիրների[36]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ ալիքի ֆեմինիզմի վերաբերյալ քննադատություններից մեկն այն է, որ այն կախված է տեխնոլոգիայից: Ռագնա Րյոք Յոնսը պնդել է, որ չորրորդ ալիքի առջև հիմնական մարտահրավերը լինելու է թվային մեդիա սարքերի անհամաչափ հասանելիությունը և տիրապետումը: Չորրորդ ալիքը մնացել է «բնածին դասականության և էյբլիզմի» հետ, որը ստեղծվել է առավելագույն ձայն տալով նրանց, որոնք կարող են իրենց թույլ տալ և օգտագործել տեխնոլոգիան[37]։ Սոցիալական ցանցերի հասանելիության աճը համատարած սոցիալական անարդարությունից տուժած տարածաշրջաններում շարունակում է դանդաղել[3]։

Քննադատները պնդում են, որ խոշոր կորպորացիաների, ինչպիսիք են «Dove»[38], որը փորձում է կապիտալացնել ֆեմինիստական շարժումը ակտիվիստական գովազդի միջոցով, կարող է թշնամական լինել չորրորդ ալիքի ֆեմինիզմի նկատմամբ, որը քննադատում է կապիտալիզմը որպես տնտեսական համակարգ:

Չորրորդ ալիքի ֆեմինիզմի պահպանողական քննադատությունն այն է, որ եթե կանայք հավատում են, որ աշխարհը դեմ է նրանց սոցիալական համակարգերի միջոցով, ինչպիսին է հայրիշխանությունը, նրանք կհրաժարվեն պայքարից՝ տղամարդկանց հետ հավասար մրցելու փոխարեն: Հեղինակ Աաննա Ուիլյամսը «Ամերիկյան պահպանողականներ»-ում գրել է, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմը խրախուսում է կանանց «դիմել արտաքին օգնականներին, ինչպիսիք են պետությունը և ինքնության տգեղ քաղաքականությունը, որը վանում է լավ տղամարդկանց»: Ուիլյամսը նաև շարժումը կապում է «ռեգրեսիվ ձախերի» հետ՝ պնդելով, որ չորրորդ ալիքի ֆեմինիստները ավտորիտար և ոչ լիբերալ են, թելադրում են ընդունելի գաղափարախոսություններ և վերահսկում տղամարդկանց ու կանանց խոսքը[39]։

Չորրորդ ալիքի թույլ կողմերից մեկը համարվում է ինտերնետային ակտիվիզմը։ Երբ մարդիկ ներգրավված են ինտերնետային գործունեության մեջ, նրանք կարող են անհրաժեշտություն չզգալ որևէ այլ բան անել՝ իրական ջանքերին օգնելու համար: Գործունեության այս տեսակը դիտարկվում է Le Tigre ֆեմինիստական պանկ խմբի 2001 թվականի «Get Off the Internet» երգում, որն առաջացել է նույնիսկ սոցիալական ցանցերի հայտնվելուց առաջ: Ավելի ուշ՝ 2015-ին, Ալեքս Գուարդադոն թվիթթերի գործունեության մասին հոդվածում պնդել է, որ իրենց կարծիքը հայտնելուց հետո մարդիկ պարզապես շարունակում են իրենց օրը, լայքում են այլ հաղորդագրություններ կամ ռեթվիթ են անում[40]։ Ոմանք կարող են իրենց ակտիվիստ համարել, բայց երբեք չանհանգստանալ մասնակցել հանրահավաքների կամ իրենց հաղորդագրությունը տարածել իրենց հետևորդներից դուրս: Չնայած տարբեր ֆեմինիստական արշավներ տարածվել են սոցիալական մեդիայի միջոցով, «սլակտիվիզմ» տերմինը ստեղծվել է լրատվամիջոցների այն օգտվողների համար, որոնք կարող են բարձրաձայնել իրենց առցանց հարթակում, բայց շատ բան չեն անում իրենց առցանց հարթակից դուրս[7]։ Սա ավելի լայն երկխոսության մի մասն է, որը նվիրված է ինտերնետի դարաշրջանում ակտիվության դերերին և պահանջներին[7]։

Կանայք և նրանց գենդերային խնդիրները նույնը չեն, և շատ տարբերություններ կապված խնդիրների արդյունք են, ինչպիսիք են ռասան, սեռականությունը և դասը: Հաճախ քննադատության առարկա է դառնում այն, որ չորրորդ ալիքի ֆեմինիզմը կենտրոնանում է միջին դասի սպիտակամորթ կանանց իրավունքների համար պայքարի վրա: Սոցիալական արշավներ, որոնցում հայտնիները հանդես են գալիս որպես շարժման դեմք, ինչպիսիք են «Me Too» շարժումը, քննադատության են ենթարկվել, քանի որ հայտնիները հաճախ ներկայացնում են հասարակության արտոնյալ հատվածներ, ինչը, իր հերթին, ժխտում է ֆեմինիզմի ինտերսեկցիոնալությունը ընդլայնելու ջանքերը[7]։

Չորրորդ ալիքի ամբողջ պատմությունը քննադատվում է այն համոզմունքների համար, որ այն ներառում է միայն արևմտյան ֆեմինիստական շարժումները, և որ չորրորդ ալիքն ինքնին տեղի է ունենում գլոբալացված հյուսիսում՝ հաճախ անտեսելով կանանց պայքարը այլ շրջաններում[5]։

Նաև չորրորդ ալիքի ֆեմինիզմի քննադատները մատնանշում են սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումների մեծ մասում հստակ ապացույցների և չափանիշների բացակայությունը: Սրա հետ մեկտեղ, ոմանք պնդում են, որ չնայած չորրորդ ալիքի ֆեմինիզմի կողմից բարձրացված խնդիրները արդիական են, ավելի փոքր խնդիրները չպետք է ուռճացվեն ֆեմինիստական շարժման կողմից: Դրա օրինակներից մեկը Մեթ Դեյմոնի պատասխանն է Հարվի Վայնշտեյնի «Ես իսկապես հավատում եմ, որ կա վարքի մի ամբողջ սպեկտր, այնպես չէ՞: Ես կարծում եմ, որ դա կարող է լինել։ Տարբերություն կա, ինչ-որ մեկի հետույքին հարվածելու և բռնաբարության կամ մանկապղծության միջև, այնպես չէ՞: Սոցիալական մեդիան կարող է նաև համարվել անարդյունավետ, քանի որ այն կեղծ անհատականություններ է առաջացնում, այլ ոչ թե "ստեղծում է այլ լեզու կամ տրամաբանություն, որը կարող է օգնել վերացնել ճնշումը», ինչպես նկարագրում է Սառա Ս. Բերգեսը[41]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Jessica Abrahams (2017-08-14). «Everything you wanted to know about fourth wave feminism—but were afraid to ask». Prospect Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-11-17-ին. Վերցված է 2021-06-01-ին.
  2. Constance Grady (2018-03-20). «The waves of feminism, and why people keep fighting over them, explained». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-05-ին. Վերցված է 2021-06-01-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Feminism: A fourth wave? | The Political Studies Association (PSA)». Feminism: A fourth wave? | The Political Studies Association (PSA) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-12-10-ին. Վերցված է 2021-06-01-ին.
  4. 4,0 4,1 (({վերնագիր))}. — ISBN 978-3-319-53682-8. — doi:10.1007/978-3-319-53682-8_1
  5. 5,0 5,1 5,2 (({վերնագիր))}. — doi:10.1080/02615479.2014.885007
  6. «La cuarta ola feminista ha llegado y esto es lo que debes saber». Código Nuevo (իսպաներեն). 2018-03-05. Արխիվացված օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 (({վերնագիր))}.
  8. 8,0 8,1 Begoña Gómez Urzaiz (2017-12-21). «Ana de Miguel: "Considerar que dar las campanadas medio desnuda es un acto feminista es un error garrafal"». S Moda EL PAÍS (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  9. webdeveloper. «Estudio sobre la recuperación integral de las mujeres víctimas de violencia de género en Cantabria». Dirección General de Igualdad y Mujer (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Somos la Cuarta Ola; el feminismo estratégico». Kamchatka (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  11. 11,0 11,1 Estrella Digital. «La cuarta ola del movimiento feminista». Estrella Digital (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  12. 12,0 12,1 ALBA MARTÍN (2018-11-05). «Pepa Bueno: "Estamos en una cuarta ola imparable de feminismo"». El Periódico de Aragón (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  13. «Yolanda Besteiro defiende un 8-M que se sienta "en cada uno de los rincones del planeta", también en los pueblos». Lanza Digital (իսպաներեն). 2019-03-09. Արխիվացված օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  14. Miriam Ruiz Castro / J. G. Albalat (2018-11-06). «Juicio a 'la Manada', segunda parte». elperiodico (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  15. 15,0 15,1 15,2 ConcienciaCultural. «Nuria Coronado, periodista y activista de género: «Sin feminismo, no hay democracia» – Conciencia Cultural» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  16. «FEMINISMO AL PODER». Qué Leer (իսպաներեն). 2019-03-08. Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  17. Tatiana Matiushkov Badia, Luisa del Carmen Martínez García Las narrativas de Twitter sobre violencia machista. — 2018. — 47 с.
  18. Luisa Posada Kubissa (2018-10-22). «El sujeto político feminista en la 4ª ola». ElDiario.es (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  19. «Cinzia Arruzza: "Las mujeres son las que están enfrentando el ascenso de la extrema derecha en todo el mundo"». infobae (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  20. Булавина Т. В. Эссенциализм // Словарь гендерных терминов / Под ред. А. А. Денисовой / Региональная общественная организация «Восток-Запад: Женские Инновационные Проекты». — М.: Информация XXI век, 2002. — 256 с.
  21. Введение в гендерные исследования. Ч. I: Учебное пособие / Под ред. И. А. Жеребкиной. — СПб.: Алетейя, 2001. — 708 с. — ISBN 5-89329-397-5
  22. El Cuaderno (2018-10-29). «Entrevista a Beatriz Gimeno». El Cuaderno (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  23. Flaherty Colleen (2018-08-29). «'TERF' War – Philosophers object to a journal's publication 'TERF,' in reference to some feminists. Is it really a slur?». Inside Higher Ed (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2019-04-12-ին.
  24. Allen, E. (2013-08-09). «Unpacking Transphobia in Feminism». TransAdvocate (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-31-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  25. Audrey Miano (2017-07-15). «Feminism 101: What Is A SWERF?». FEM Newsmagazine (անգլերեն). UCLA Student Media. Արխիվացված օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  26. 26,0 26,1 «The fourth wave of feminism: meet the rebel women». the Guardian (անգլերեն). 2013-12-10. Արխիվացված օրիգինալից 2021-07-26-ին. Վերցված է 2021-07-20-ին.
  27. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2016-05-26. Արխիվացված օրիգինալից 2016-05-26. Վերցված է 2021-07-20-ին.((cite web)): CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  28. 28,0 28,1 Nikki Van der Gaag Feminism and Men. — London; Halifax: Zed Books ; Fernwood Publishing, 2014. — ISBN 978-1-78032-913-0, 978-1-322-02384-7, 978-1-78032-914-7
  29. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2019-04-02. Արխիվացված օրիգինալից 2019-04-02. Վերցված է 2021-07-20-ին.((cite web)): CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  30. Kim A Case Systems of privilege: intersections, awareness, and applications. — Hoboken, NJ: Wiley-Blackwell, 2012.
  31. Lise Eliot Pink brain, blue brain: how small differences grow into troublesome gaps--and what we can do about it. — Boston: Mariner Books, 2010. — ISBN 978-0-547-39155-7
  32. 1615 L. St NW, Suite 800Washington, DC 20036USA202-419-4300 | Main202-857-8562 | Fax202-419-4372 | Media Inquiries. «Gender discrimination more common for women in mostly male workplaces». Pew Research Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-02-ին. Վերցված է 2021-07-21-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. (({վերնագիր))}. Արխիվացված է 25 Օգոստոսի 2021 սկզբնաղբյուրից:
  34. (({վերնագիր))}. Արխիվացված է 25 Օգոստոսի 2021 սկզբնաղբյուրից:
  35. February 10th, 2020|Featured, History, Politics, Society|0 Comments (2020-02-10). «#NiUnaMenos: countering hegemonies in Argentina». Engenderings (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. S. A. Hamed Hosseini, James Goodman, Sara C. Motta, Barry K. Gills The Routledge Handbook of Transformative Global Studies. — Routledge, 2020-06-09. — 583 с. — ISBN 978-0-429-89339-1
  37. «Is the "4th Wave" of Feminism Digital?». bluestockings magazine (ամերիկյան անգլերեն). 2013-08-19. Արխիվացված օրիգինալից 2016-03-27-ին. Վերցված է 2021-08-25-ին.
  38. Avi Dan. «Dove Invented 'Femvertising' But Its Latest Stunt Didn't Wash With Consumers». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-21-ին. Վերցված է 2021-08-25-ին.
  39. «Fourth Wave Feminism: Why No One Escapes». The American Conservative (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-02-ին. Վերցված է 2021-08-25-ին.
  40. «Hashtag Activism: The Benefits and Limitations of #Activism». New University | UC Irvine (անգլերեն). 2015-03-03. Արխիվացված օրիգինալից 2016-10-18-ին. Վերցված է 2021-11-18-ին.
  41. (({վերնագիր))}. — ISSN 0031-8213. — doi:10.5325/philrhet.51.4.0342 Արխիվացված է 13 Նոյեմբերի 2021 սկզբնաղբյուրից:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ֆեմինիզմի չորրորդ ալիք
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?