For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օնիքս.

Օնիքս

Օնիքս

Պոկեմոնների ցանկ
Գենգար → Օնիքս (#095) → Դրոուզի
Անգլերեն անունOnix
Ճապոներեն անունイワーク
Տեսակ
Այս պոկեմոնը քար է
Այս պոկեմոնը քար է

Այս պոկեմոնը հող տիպի է
Այս պոկեմոնը հող տիպի է
Տեսքքարե անձրևաորդ
Հասակ8,8 մ
Քաշ210 կգ
ՊոկեմարզիչԲրուք
Բրուն
Նախորդ զարգացում Սթլիքս
Հաջորդ զարգացումչկա

Օնիքս (ճապ.՝ イワーク, անգլ.՝ Onix), թույն տեսակի պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։

Օնիքսի համարը պոկեմոնների ցանկում՝ #095[1]: Համարվում է Սթիլիքսի զարգացման առաջին մակարդակը։ Հասակը կազմում է 880 սմ, իսկ քաշը՝ 210 կգ[1]։

Ըստ Պոկեմոն անիմեի՝ Օնիքսի հիմնական պոկեմարզիչը համարվում է Բրուքը՝ Էշի ընկերը[2][3]։

Հազվադեպ հանդիպում է նաև Օնիքսի ադամանդե տեսակը։

Նկարագրություն և հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիքսը հող և քար տեսակի պոկեմոն է[1]։ Զարգացման երկրորդ ձևը Սթիլիքսն է։ Օնիքսից Սթիլիքս հատկությունները կտրուկ փոխվում են։ Սթիլիքսի մոտ հող հատկությունները ուժեղանում են, իսկ քար պոկեմոնին բնորոշ հատկանիշները փոխարինվում են պողպատով։

Օնիքսը քարե անձրևաորդ է։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Դրոուզիին և հաջորդում Գենգարին։ Ըստ պոկեդեքսի՝ Օնիքսի գլխում կա մագնիս, որը ստիպում է պոկեմոնին երբև չկորցնել սթափ մտածելու կարողությունը։ Տարիքի աճելու հետ մեկտեղ նրա մարմինը դառնում է ավելի հզոր և հարթ։ Կարողանում է հեշտությամբ սողոսկել գետնի տակ[1]։

Օնիքսի արտաքին տեսքը հիշեցնում է մեծ քարե շղթայի, որը դեպի ներքև գնալով փոքրանում է։ Այս պոկեմոնը ունի քարքարոտ ողնաշար, իսկ ուղեղին փոխարինում է մագնիտիկ մարմին, որը Օնիքիս մոտ ծառայում է, որպես «ներքին կողմնացույց»։ Նրա մարմնի մեջ ներծծվում են շատ ծանր առարկաներ՝ դարձնելով վերջինիս մարմինը չափազանց կոշտ և ծանր։

Օնիքսը կարող է խորանալ գետնի տակ մինչև 50 մղոն (80 կմ)՝ 1 ժամվա ընթացքում։ Մարտերի ընթացքում բազմիցս բղավում է՝ արձակելով չափազանց հզոր ձայն, որը ստիպում է հակառակորդ պոկեմոնին լքել մենամարտի դաշտը։ Օնիքսը սիրում է ուտել մեծ քարեր և ժայռի կտորներ։ Այս պոկեմոնը նույնիսկ ընդունակ է պտտել գլուխը և մարմնի բոլոր մասերը լիարժեք 360 աստիճանով։ Նա նաև շատ ագրեսիվ է և կարող է կամայական ժամանակ հարձակվել մարդկանց վրա։ Ապրում է լեռներում և քարայրներում, սակայն գերադասում է բնակվել ստորգետնյա թունելներում՝ քիչ լույսի ներքո։

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[3]։ Հիմնական կարողությունները երկուսն են։ Երկրորդ կարողության գլխավոր առանձնահատկությունը այն է, որ պոկեմոնը չի կարող պարտվել ցանկացած պոկեմոնի առաջին հարվածից[1]։

Արագությունը և պաշտպանությունը վիճակագրության մեջ գտանահատվում է գերազանց։

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն բուսական, ջուր, մարտական, հող, սառույց և պողպատ տեսակի պոկեմոնները[1][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Օնիքս պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  2. Օնիքս պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  3. 3,0 3,1 3,2 #095 Օնիքս, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օնիքս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?