For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օգնություն:Քննարկման էջերի օգտագործում.

Օգնություն:Քննարկման էջերի օգտագործում

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ

ՎՊ:ՔԷՎՊ:ՔԷՕԳՆ

Քննարկման էջը վայր է, որտեղ խմբագրողները կարող են քննարկել իրենց դիտողությունները կամ առաջարկությունը հոդվածի կամ Վիքիպեդիայի էջի վերաբերյալ: Երբ դիտում եք հոդվածը (կամ այլ ոչ քննարկման էջ), վերևում աջ մասում կտեսնեք «Քննարկում» հղումը: Սեղմելով դրա վրա կհայտնվեք քննարկման էջում:

Քնարկման էջը կկոչվի «Քննարկում:Օրինակ», որտեղ «Օրինակ»-ը այն էջի անվանումն է, որի քննարկումը Դուք բացել եք: Օրինակ եթե Դուք ուզում եք բացել Հայաստան էջի քննարկման էջը, ապա այն կկոչվի Քննարկում:Հայաստան: Վիքիպեդիայի անվանատարածքում (երբ էջերի անվանումները ունեն հետևյալ տեսքը Վիքիպեդիա:Օրինակ) քննարկման էջերը կկոչվեն այլ կերպ, օրինակ` Վիքիպեդիա:Համաձայնություն էջի քննարկման էջը կկոչվի Վիքիպեդիայի քննարկում:Համաձայնություն:

Մասնակցի էջերի քննարկման էջերը նույնպես տարբեր են (օրինակ` Մասնակցի քննարկում:Օրինակ): Եթե այլ խմբագիրները ցանկանում են Ձեզ հաղորդագրություն թողնել, ապա նրանք կարող են գրել Ձեր մասնակցային էջում: Երբ ինչ-որ մեկը Ձեր քննարկման էջում հաղորդագրություն է թողնում, ապա Դուք Վիքիպեդիա մուտք գործելիս կտեսնեք նարնջագույն տեղեկատվական հաղորդագրություն եթե Դուք գրանցված չեք, կամ կարմիր տեղեկատվական հաղորդագրություն, եթե Դուք գրանցված եք:

Ինչպես գտնել քննարկման էջը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ դիտում եք հոդվածը (կամ այլ ոչ քննարկման էջ), վերևում ձախ մասում կա Քննարկում կոճակ, սեղմելով այդ կոճակի վրա կհայտնվեք քննարկման էջում:

Եթե քննարկման կոճակը կարմիր է, դա նշանակում է, որ քննարկման էջը դեռևս չի ստեղծել: Սեղմեք կարմիր հղման վրա և կարող եք սկսել տվյալ էջի քննարկումը:

Եթե ուզում եք վերադառնալ հոդվածի էջ ապա նույն աջ անկյունում, քննարկման կողքը գտնվում է Հոդված կոճակը, սեղմելով դրա վրա կվերադառնաք հոդված: Հոդվածներից բացի այլ էջերում այս հղումը կարող է լինել այլ, օրինակ Մասնակցի էջ կամ Նախագծի էջ:

Քննարկման էջի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ցանկանում եք նոր թեմա քննարկել, ապա սեղմեք Ավելացնել քննարկում հղման վրա վերևի աջ մասում: Նոր քննարկում կարող եք բացել նաև խմբագրելով քննարկման էջում, նոր տողից ավելացնելով == Գլխագիր ==, որտեղ «Գլխագիր»-ը ենթավերնագրի անվանումն է: Նոր քննարկումները տեղադրեք քննարկման ներքևում:

Եթե տվյալ թեմայով քննարկումը արդեն ընթանում է և ցանկանում եք հաղորդագրություն թողնել, սեղմեք «խմբագրել» կոճակը և ավելացրեք Ձեր հաղորդագրությունը վերջին հաղորդագրության ներքևում: Եթե դուք ցանկանում եք պատասխանել ինչ որ առանձին հաղորդագրության, ապա թողեք Ձեր հաղորդագրությունը տվյալ հաղորդագրության ներքևից: Հաղորդագրություն թողնելուց առաջ մի մոռացեք տարանջատման մասին, որը նկարագրված է ներքևում:

Ստորագրեք Ձեր հաղորդագրությունների վերջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է ստորագրել Ձեր հաղորդագրությունների տակ բոլոր քննարկման էջերում: Ստորագրելու հեշտ ձևը թողնել չորս ալիքանշան (~~~~) հաղորդագրության վերջում կամ սեղմել ստորագրման կոճակի վրա խմբագրման տուփի մեջ, որը գտնվում է խմբագրման տիրույթից դուրս վերևում: Այն ավտոմատ կվերածվի մասնակցի ստորագրության, ժամանակով և ամսաթվով:

Տարանջատումը գործածվում է որպեսզի քննարկման էջերը լինեն ընթեռնելի: Հաղորդագրությունները տարանջատվում են, որպեսզի հնարավոր լինի տարբերել, որ հաղորդագրության պատասխանը որտեղ է:

Հաղորդարդագրությունները տարանջատվում են (:) նշանի կամ որոշ դեպքերում աստղանիշի (*) միջոցով: Հիմնականում կամ պետք է օգտագործել վերջակետ կամ աստղանիշ, չպետք է խառնել: Յուրաքանչյուր վերջակետների կամ աստղանիշերի քանակը ցույց է տալիս տարանջատման մակարդակը: Դուք կտեսնեք վերջակետ կամ աստղանիշ երբ խմբագրում եք էջը, կարդալուց դրանք չեն երևում:

Առաջին հաղորդագրությունը պետք է չունենա վերջակետ կամ աստղանիշ, երկրորդը կունենա մեկ և այդպես շարունակ: Որպեսզի պատասխանեք վերջին հաղորդագրությանը մետք է գրել մեկով ավելի վերջակետ կամ աստղանիշ քան նախորդ հաղորդագրությունում էր: Օրինակ երբ Դուք պատասխանում եք հաղորդագրության, որը ունի 2 վերջակետ, ապա դուք պետք է օգտագործեք երեք վերջակետ:

Ներքևում քննարկման օրինակ է, որտեղ օգտագործված է տարանջատումը: Հավաքած տեքստը երևում է ձախ հատվածում, իսկ աջում կտեսնեք ինչ կերևա, եթե սեղմեք Հիշել կոճակը:

Ողջույն: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:Ողջույն, ինչպես ե՞ս: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
::Լավ եմ, հաճելի օր: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:::Շնորհակալություն, քեզ նույնպես: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]

Ողջույն: – Օրինակ

Ողջույն, ինչպես ե՞ս: – Օրինակ1
Լավ եմ, հաճելի օր: – Օրինակ
Շնորհակալություն, քեզ նույնպես: – Օրինակ1

Եթե Դուք ցանկանում եք պատասխանել առաջին հաղորդագրությանը, որն արդեն ունի պատասխաններ, ապա պետք է հաղորդագրություն թողնել բոլոր պատասխաններից հետո: Ստորև բերված օրինակում ցույց է տրված թե ինչպես են Օրինակ1, Օրինակ2, Օրինակ3-ը պատասխանում Օրինակի հաղորդագրությանը:

Ինչպիսի՞ն էր ապուրը – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:Շատ լավը: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
:Վատը չէր.. – [[Մասնակից:Օրինակ2|Օրինակ2]]
:Վատն էր: – [[Մասնակից:Օրինակ3|Օրինակ3]]

Ինչպիսի՞ն էր ապուրը – Օրինակ

Շատ լավը: – Օրինակ1
Վատը չէր.. – Օրինակ2
Վատն էր: – Օրինակ3


Ներքևում ցույց է տրված քննարկում, որտեղ օգտագործվում են աստղանիշներ:

Ողջույն: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
*Ողջույն, ինչպես ե՞ս: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
**Լավ եմ, հաճելի օր: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
***Շնորհակալություն, քեզ նույնպես: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]

Ողջույն: – Օրինակ

  • Ողջույն, ինչպես ե՞ս: – Օրինակ1
    • Լավ եմ, հաճելի օր: – Օրինակ
      • Շնորհակալություն, քեզ նույնպես: – Օրինակ1

Երբ քննարկումը շատ երկար է և ընթերցելը դժվարանում է, ապա կարող եք օգտագործել ((outdent)) կաղապարը, որպեսզի քննարկումը բաժանեք մասերի:

Դուք ունեք նոր հաղորդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուք կտեղեկացվեք, եթե որևէ մեկը բացի ձեզանից խմբագրի Ձեր քննարկման էջում: Հաղորդագրության տեքստը կլինի հետևյալը`

Ենթաէջեր և արխիվացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում քննարկման էջի ծավալը դառնում է հսկայական և դժվար է լինում որևէ քննարկում գտնելը, այս դեպքերում կարելի է քննարկման էջի ստեղծել ենթաէջ։ Ենթաէջի ստեղծման համար քննարկման էջի վերջում դրեք / նշանը և ենթաէջի անվանումը, օրինակ «Քննարկում:ԱԲԳ»-ի համար «Քննարկում:ԱԲԳ/ԲԳԱ», որտեղ ԲԳԱ-ն կլինի ենթաէջի անվանումը: Քննարկման էջում թողեք հղում ենթաէջին:

Քննարկման էջում հին քննարկումները, որոնք արդեն փակված են կարելի է արխիվացնել: Արխիվացում կարելի է կատարել ձեռքով կամ բոտի օգնությամբ: Արխիվացման էջերը քննարկման էջի ենթաէջերն են, և անհրաժեշտ է արխիվացման ենթաէջերի հղումները դնել քննարկման էջի վերևում:

Քննարկման էջում օգտագործվող տուփեր և գրաֆիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածքներ

Հաճախ անհրաժեշտ է լինում բերել որևէ հոդվածից մեջբերում, որի մասին ընթանում է քննարկումը:

Դրա հեշտ ձևը ((Քաղվածք)) կաղապարի օգտագործումն է: Դրա համար պետք է գրել ((Քաղվածք|Հոդվածից մեջբերում:)) որպեսզի երևա

Հոդվածից մեջբերում:


Քննարկման էջի գրաֆիկա է իկոնաներ

((Արված է))  կստեղծվի  Արված է

((Դրոշակ))  կստեղծվի  ԱյոY


((Կարևոր է))  կստեղծվի   Կարևոր է՝

((Հարց))  կստեղծվի  Հարց

((Մեկնաբանություն))  կստեղծվի  (!) Մեկնաբանություն՝

((Ջ))  կստեղծվի  Ջնջել

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օգնություն:Քննարկման էջերի օգտագործում
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?