For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քրիստոֆեր Շոուլզ.

Քրիստոֆեր Շոուլզ

Քրիստոֆեր Շոուլզ
անգլ.՝ Christopher Latham Sholes
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2]
ԾննդավայրMooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 17, 1890(1890-02-17)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]
ԳերեզմանForest Home Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ, լրագրող, խմբագիր և հրատարակիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the State Senate of Wisconsin? և member of the Wisconsin State Assembly?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Christopher Latham Sholes Վիքիպահեստում

Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզ (Շոուլս)[7] (անգլ.՝ Christopher Latham Sholes, փետրվարի 14, 1819(1819-02-14)[1][2], Mooresburg, Մոնտուր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 17, 1890(1890-02-17)[1][2][3], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[3]), առաջին սերիական արտադրվող, կոմերցիոն հաջող տպագրական մեքենայի գյուտարարը։ Քրիստոֆերը գործընկերների հետ 1868 թվականին ստացել է տպագրական մեքենայի առաջին արտոնագիրը[8][9]։ Մի շարք տարիների ընթացքում աշխատել է գրամեքենայի կառուցվածքի կատարելագործման վրա, այդ աշխատանքի շրջանակներում 1871 թվականի ամռանը հայտնվել է QWERTY-ի դասավորության նախատիպը, սակայն ամբողջությամբ ձևավորվել է միայն 1878 թվականին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1819 թվականի փետրվարի 14-ին Փենսիլվանիա նահանգի Մուրսբերգ քաղաքում։ Քրիստոֆերը ուներ երկու ավագ եղբայրներ՝ Հենրի Շոուլզը և Չարլզ Շոուլզը։ 1816-1867 թվականներին Չարլզն ընտրվել Վիսկոնսինի Օրենսդիր ժողովի երկու պալատներում, ինչպես նաև եղել է Քենոշի քաղաքապետ։

Հրատարակչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆերը հետևել է ավագ եղբայրների օրինակին և 1837 թվականին ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաք։ Այնտեղ նա եղբայրների՝ Չարլզի և Հենրիի հետ համատեղ հրատարակել է «Green Bay Wisconsin Democrat» թերթը։ 1839 թվականին նա դարձել է «Madison Wisconsin Enquirer»-ի կառավարիչը։ 1840 թվականին սկսել է հրատարակել Քենոշիի «Southport Telegraph»-ը, որը տարբեր գործընկերների և փոքր ընդմիջումների հետ մեկտեղ հրատարակվել է 17 տարի։Հետագայում նա կարճ ժամանակ համագործակցել է Միլուոկի քաղաքի տարբեր թերթերի հետ, ինչպիսիք են «Wisconsin Free Democrat»-ը, «News»-ը և «Sentinel»-ը[10]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա աջակցում էր դեմոկրատ Էնդրյու Ջեքսոնին, չնայած դրան, նա օգնում է ստեղծել Ազատ երկրի կուսակցությունը (ԱՄՆ) և Հանրապետական կուսակցությունը։ Հետևողականորեն աջակցելով Աբրահամ Լինքոլնին, Էնդրյու Ջոնսոնին, իսկ ավելի ուշ Լիբերալ հանրապետականներին, ի վերջո, միացել է Գրինբեկերների կուսակցությանը։ Նա երկու անգամ ընտրվել է Վիսկոնսինի նահանգի Սենատ 1848-1849 թվականներին և 1856-1857 թվականներին՝ Քենոշի շրջանից, իսկ 1852-1853 թվականներին ընտրվել է Վիսկոնսինի նահանգի օրենսդիր ժողով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Քրիստոֆեր Շոուլզը որոշ ժամանակ ծառայել է որպես Միլուոկիի փոստային բաժանմունքի պետ, ավելի ուշ եղել է Միլուոկիի հանրային աշխատանքների հատուկ լիազոր[10]։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուղեկցում էր Աբրահամ Լինքոլնին՝ որպես Վիսկոնսին նահանգի ներկայացուցիչ։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտին Միլուոկիի նավահանգստում բացվել է մաքսային կետ, իսկ Շոուլզան նշանակվել է դրա կառավարիչ։

Տպագրական մեքենայի գյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուլզը 1867 թվականին ձևակերպել է իր ստեղծած գրամեքենայի արտոնագիրը։ Մոդելը բավական հեռու էր կատարելությունից, իսկ ֆինանասավորումը բացակայում էր։ Այդ ժամանակ նա իր գյուտը վաճառել է Ռեմինգթոնի մեքենաշինական գործարանի սեփականատիրոջը։ Նոր տեխնիկայի գնորդ են դարձել գրողներ, խմբագիրներ և գործարարներ։ Կարծում են, որ գրամեքենայի վրա տպված առաջին գրական ստեղծագործությունը եղել է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակը։

QWERTY-ի դասավորության ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեմայով կան բազմաթիվ առասպելներ, որոնք մշտապես հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլում[11]։ Քրիստոֆեր Շոուլզը, որին հովանավորում էր Ջեյմս Դենսմորը, ստեղծում էր մեկ փորձանմուշ մյուսի ետևից՝ մշտապես փոխելով ստեղնաշարները և դասավորությունը[12]։

Ստեղների քանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտարարների առջև տպագրական մեքենաների խնդիր էր դրված տեղադրել բոլոր տառերը, կետադրական նշանները և հատուկ նիշերը, որոնք անհրաժեշտ են լիարժեք գրելու համար։ Քանի որ Շոուլզը ամերիկացի էր, նրա համար այբուբենը բաղկացած էր անգլերեն այբուբենի 26 տառերից։ Թվարկելիս տառերի հաջորդականությունը հետևյալն է.

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Անհրաժեշտ էին նաև բոլոր թվերը․

1 2 3 4 5 6 7 8 9 0

և հիմնական սիմվոլներն ու կետադրական նշանները․

, . ? & : ; ' - — 

Գյուտարարները որոշել են տպել միայն մեծատառերը, այսպիսով, բոլոր տառերը, թվերը, կետադրական նշանները և նիշերը տեղադրելու համար անհրաժեշտ էր 45 ստեղներ և մեկ բացատ։ Դա ահռելի ծավալ էր։

1868 թվական՝ առաջին տպագրական մեքենա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին Քրիստոֆեր Շոուլզի առաջին արտոնագրված տպագիր մեքենայում գտվում էին տառերը՝ այբբենական կարգով և թվերը՝ 2-ից մինչև 9-ը։ 1-ի և 0-ի համար որոշել են հատուկ ստեղներ չստեղծել, դրանց փոխարեն աշխատել են I և O տառերով, այդպիսով նվազեցրել են ստեղների քանակը երկուսով։ Ըստ դիզայնի ստեղնաշարը հիշեցնում էր դաշնամուր և բավական լայն էր[13]

- 3 5 7 9 N O P Q R S T U V W X Y Z
 2 4 6 8 . A B C D E F G H I J K L M

Սակայն գրամեքենան մեծ էր և ավելի շուտ նման էր դաշնամուրի, այդ իսկ պատճառով տառերի նման դասավորությունը հանգեցրել է աշխատանքի հաճախակի ընդմիջումների և որոշակի խնդիրների։

Երեք շարքանի ստեղնաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականի ապրիլին ստեղնաշարի ձևը փոխում է «կոճականմանի», ինչը թույլ է տվել ստեղնաշարը դարձնել երեք շարքանի[8][14]։ Այսպիսով ստեղնաշարը ունեցել է հետևյալ տեսքը․

  A E I     Y U O 
 B C D F G H J K L M
  Z X W V T S R Q P N
   E I        
A   D F G H J K L M
   C     B  

Չորս շարքանի ստեղնաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար բարելավելով գրամեքենան՝ Շոուլզը կառուցել է մոտ 50 փորձանմուշ՝ մշտական տեխնիկական բարելավումներով, ընդ որում դասավորությունը գրեթե միշտ փոփոխվել է[15]։ 1872 թվականի հունիսին Scientific American գիտական ամսագրում հրապարակվել է տպագիր մեքենայի լուսանկարով հոդված, որի դիզայնը մոտ է առաջին արդյունաբերորեն թողարկվող մեքենային։ Նրա ստեղնաշարը մոտ է ժամանակակից նմուշին, երեք շարքանի ստեղնաշարը փոխարինվել է չորսով և ավելացվել է «?» «&» նշանները Դասավորությունը դարձել է այսպիսին[16]

2 3 4 5 6 7 8 9 — , ' |
 Q W E . T Y I U O -
  A S D F G H J K L M 
 & Z C X V B N ? : R P

Ժամանակակից դասավորությունը ի տարբերություն այս դասավորության ունի ընդամենը չորս տարբերություն։ Ժամանակակից դասավորությունը ստանալու համար անհրաժեշտ էր կատարել հետևյալ փոփոխությունները. X-ի տեղը փոխել «C» «M» տառերով, «?»-ը «R»-ը «.»-ով, իսկ «P»-ի տեղը պետք է լինի «-»-ը։

1873 թվական՝ Sholes & Glidden

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստորեն, հենց այդ մեքենան գնացել է սերիական արտադրության, հետագայում այն անվանեցին Remington No.I, թողարկվել է նրա մոտ 5000 օրինակ։

Շոուլզի գրամեքենան, 1873 թվական

.

QWERTY, 1875 թվական
2 3 4 5 6 7 8 9 - , ?
 Q W E R T Y U I O P :
| A S D F G H J K L M
 & Z C X V B N ? ; . '

'[9]

Այս տարբերակում, ինչպես երևում է, իրենց տեղը գտել են P, R տառերը, կետը նույնպես տեղափոխվել է ներքևի ձախ անկյուն։

1878 թվական՝ Remington No.2

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տառերի ստեղների դասավորությունը լիովին համապատասխանում է QWERTY-ի ժամանակակից դասավորությանը։ Այսպիսով, կարելի է պնդել, որ QWERTY-ի տառային դասավորությունը ամբողջությամբ ձևավորվել է 1878 թվականին[17]։

 “ ” $ r — & ′ ( )
 2 3 4 5 6 7 8 9 -
Q W E R T Y U I O P
 A S D F G H J K L :;
  Z X C V B N M ,? |.

Շոուլզը 23 արտոնագրերի հեղինակ է, որոնցից 22-ը, այսպես թե այնպես, կապված են գրամեքենայի կամ էջերի ավտոմատ համարակալման մեքենայի հետ։ Ստորև բերված ցանկը դասավորված է ըստ լրացման ամսաթվի․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The Scranton TribuneScranton.
  4. Find A Grave — 1996.
  5. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  6. https://thejohnscottaward.github.io/jsc/1822-1900.html
  7. Транслитерация имени.
  8. 8,0 8,1 (անգլ.) Weller, Charles Edward (1918), The early history of the typewriter, New York: Henry Holt and Company
  9. 9,0 9,1 (անգլ.) Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company
  10. 10,0 10,1 (անգլ.) Sholes, Christopher Latham 1819—1890 Արխիվացված 2009-02-10 Wayback Machine Исторический портал штата Висконсин
  11. (անգլ.) The Truth of QWERTY Официальный блог Koichi Yasuoka известного специалиста по данной теме.
  12. Е. И. ДМИТРЕВСКАЯ и Н. Н. ДМИТРЕВСКИЙ МЕТОДИКА ПРЕПОДАВАНИЯ МАШИНОПИСИ ТЕОРИЯ МАШИНОПИСИ И МЕТОДИКА ИЗУЧЕНИЯ ТЕХНИКИ ПИСЬМА (С КУРСОМ УПРАЖНЕНИЙ) М. 1948
  13. Патент № 79868 14 июня 1868 года Исправлена явная ошибка с цифрой 9 которая в патенте отображена в виде цифры 6, в результате шестёрок получилось две
  14. (անգլ.) The Truth of QWERTY- Koichi Yasuoka
  15. (անգլ.) James Densmore: «Typewriting and Telegraphy», The Phonographic World, Vol.2, No.1 (September 1886), pp.6-7.
  16. (անգլ.) The Type Writer(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1872. — В. 27. — № 6. — С. 79.
  17. Remington Standard 2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Շոուլզ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քրիստոֆեր Շոուլզ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?