For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քրդերը Հայաստանում.

Քրդերը Հայաստանում

Քրդերը Հայաստանում
Ընդհանուր քանակ

37 470 (2011[1])

Բնակեցում
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
քրդերեն (Կուրմանջի), հայերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Եզդիականություն

Քրդերը Հայաստանում (քրդ.՝ Kurdên Ermenistanê) կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ-ի քրդերը Նոր տնտեսական քաղաքականության տարիներին՝ 1920-ական թվականներին, սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին՝ լատինատառ, ապա 1945 թվականին՝ կյուրեղագիր, իսկ հիմա՝ և՛ կյուրեղագիր, և՛ լատինատառ[2]։

Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդալեզու ռադիո։ Քրդերի մասին առաջին ֆիլմը՝ Զարեն, նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը՝ «Քուրդ հովիվը», որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին[2]։

ՀՀ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում էր 35 308 եզդի և 2 162 քուրդ բնակիչ[1]։ Քրականան և եզդիական համայնքներն ունեն մեկական ներկայացուցիչ ՀՀ Ազգային ժողովում։ Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայումս ներկայացնում է Կնյազ Հասանովը, իսկ եզդիական համայնքը՝ Ռուստամ Բաքոյանը[3][4]։

Քրդերը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդական ծագմամբ Շադդադյանների հարստությունը, որը տիրել է ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների X-XII դդ․, Արևելյան Հայստանում քրդերի ներկայության առաջին վկայությունն է[5]։ Միջնադարում քրդերի ներկայությունը Հարավային Կովկասում փոքր է եղել[5]։ Քրդական ցեղախմբեր XVIII դարում հարավից սկսել են չվել Արևելյան Հայաստան, հաստատվելով հիմնականում Արարատյան դաշտավայրում[5]։ Որոշ մուսուլման քրդեր հաստատվել էին Արևելյան Հայաստանում XIX դարի սկզբին, սակայն նրանց մեծ մասը մինչև XX դարի սկիզբը վերաբնակվել էր ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին եզդիները հաստատվել են Անդրկովկասում՝ փախչելով Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի իրականացրած հալածանքներից[5][6]։

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր[7]։ Քրդերի մի մասը, մասնավորապես Կարսի մարզում, միացել է Հայաստանի թյուրքախոս բնակչության խռովություններին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը[8]։

Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել[9]։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ[10]։

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և կենտրոնական Ասիայի հանրապետություններ[5][11]։

Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել է երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով[6]։ Այնուհետ նրանք մնացել են Ադրբեջանում կամ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն (մասնավորապես՝ Կրասնոդար)[5][12]։ Այժմ Հայաստանում չափազանց քիչ քրդեր են մնացել (ըստ քրդագետ Գառնիկ Ասատրյանի՝ 1998 թվականի դրությամբ նրանց թիվը մոտ հարյուր հոգի էր կազմում)[13]։

Խորհրդային ժամանակաշրջանում քրդերն ու եզդիները նույնացվում էին։ 1980-ական թվականներին եզդիական համայնքի որոշ առաջնորդներ պահանջել են իշխանություններից, որպեսզի եզդիները ճանաչվեն իբրև ինքնուրույն և առանձին ազգություն։ 1989 թվականի խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, նախկինում քուրդ համարվող 60 000 հոգուց 52 700 հոգի որպես եզդի է ներկայացել[6]։ 1989 թվականից ի վեր մարդահամարներում քրդերը և եզդիները առանձին են հաշվվում, իսկ եզդիների բարբառը, որը քուրմանջիի բարբառ է, համարվում է առանձին լեզու՝ եզդիերեն (էզդիկի)[6][14]։

Այնուամենայնիվ, որոշ եզդիներ չեն ժխտում իրենց մշակութային և այլ կապերը քրդերի հետ և կամ իրենք իրենց քուրդ են համարում[12][14][15][16]։

Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է և նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա[12]։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը քրդական փոքրամասնության ներկայացուցչության համար Ազգային ժողովում նախատեսում է մեկ տեղ[17]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրդերի բնակության վայրը նշված է մուգ կանաչով
Քուրդ և եզդի բնակչությունը Հայաստանում (2001-2011)
Մարզ 2001[18] 2011[19]
Քանակ % Քանակ %
Հայաստան 42,139 1.3% 37,470 1.2%
Արմավիր 17,793 6.4% 17,063 6.4%
Արագածոտն 7,251 5.2% 7,090 5.3%
Արարատ 5,972 2.2% 5,001 1.9%
Երևան 4,825 0.4% 3,361 0.3%
Կոտայք 4,326 1.6% 3,305 1.3%
Շիրակ 981 0.3% 763 0.3%
Լոռի 802 0.3% 663 0.3%
Գեղարքունիք 124 0.1% 114 0%
Տավուշ 60 0% 44 0%
Սյունիք 4 0% 26 0%
Վայոց ձոր 1 0% 10 0%

Հայ-քրդական մշակութային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուրդ ուսանողները Խորհրդային Հայաստանում

Ռուսական կայսրությունում քրդերի և եզդիների վերաբերյալ առաջին գիտական աշխատությունը գրել է Խաչատուր Աբովյանը («Քրդեր և եզդիներ» Երկերի լիակատար ժողովածու, հ․ 8, Երևան, 1958)[20]։

Հայտնի հայ երգահան Կոմիտասը գրի է առել հայկական, քրդական և թուրքական մի շարք ազգային երգեր[21], իսկ 1897 թվականին ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր քրդական երաժշտություն։

Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, օգտագործելով քրդական լեգենդը, գրել է իր հայտնի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Մարդահամար 2011. Աղյուսակ 5.1 Բնակչությունը (քաղաքային, գյուղական) ըստ ազգության, սեռի և տարիքի» (PDF).
  2. 2,0 2,1 Leezenberg, Michiel (2015). «Soviet Kurdology and Kurdish Orientalism». In Kemper, Michael; Conermann, Stephan (eds.). The Heritage of Soviet Oriental Studies. London: Routledge. էջեր 89–90. ISBN 9780415838207.
  3. «Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ռուստամ Բաքոյանի հետ». www.parliament.am. 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  4. «ԱԺ նախագահը հանդիպեց խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցչի հետ». www.parliament.am. 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 McDowall, David (2007). A Modern History of the Kurds. London and New York: I. B. Tauris. էջեր 491–494. ISBN 9781850434160. OCLC 939584596.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Asatryan, Garnik; Arakelova, Victoria (2002). «THE ETHNIC MINORITIES OF ARMENIA» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Гажар Аскеров КУРДСКАЯ ДИАСПОРА». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Hovannisian, Richard G. (1982). The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919–1920. Berkeley: University of California Press. էջեր 80–81. ISBN 0-520-04186-0.
  9. «Kurds at Great Soviet Encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. Encyclopedia of World Cultures - P 225. by David Levinson
  11. Kurdish Culture and Society: An Annotated Bibliography - P. 22. by Lokman I. Meho, Kelly L. Maglaughlin
  12. 12,0 12,1 12,2 Минасян, Армила (2006). «Шакро Мгои: «После распада СССР многие курды так и не получили гражданства России»». noev-kovcheg.ru (ռուսերեն). Ноев Ковчег N 13 (108) Сентябрь 2006 года. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  13. Krikorian, Onnik (1998 թ․ հունիսի 8). «An Interview With Professor Garnik Asatrian». www.groong.com. Armenian News Network/Groong. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  14. 14,0 14,1 Krikorian, Onnik (2004). «Being Yezidi». onnik-krikorian.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  15. Krikorian, Onnik (2019 թ․ մարտի 10). «Yezidis in Armenia». yazidis.info. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  16. Krikorian, Onnik (1998 թ․ հունիսի 9). «An Interview With Dr. Karlene Chachani». www.groong.com. Armenian News Network/Groong. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  17. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  18. «Ethnic composition: 2001 census». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Armenia ethnicity 2011».
  20. Leezenberg, Michiel (2015). «Soviet Kurdology and Kurdish Orientalism». In Kemper, Michael; Conermann, Stephan (eds.). The Heritage of Soviet Oriental Studies. London: Routledge. էջեր 87, 89–91. ISBN 9780415838207.
  21. Petsche, Johanna (2015). Gurdjieff and Music: The Gurdjieff/de Hartmann Piano Music and Its Esoteric. էջ 121.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քրդերը Հայաստանում
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?