For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քաջ դերձակը.

Քաջ դերձակը

Քաջ դերձակը
գերմ.՝ Das tapfere Schneiderlein
Հսկան և դերձակը տանում են ծառը (Կառլ Օֆթեռդինգերի)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
ԵրկիրԳերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1812
Հրատարակվել է1812[1]
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
Հայերեն հրատ.1914-1915
 The Valiant Little Tailor

Քաջ դերձակը (գերմ.՝ Das tapfere Schneiderlein), Գրիմ եղբայրների հեքիաթը, ներառվել է 1812 թվականին լույս ընծայված առաջին հրատարակության մեջ։ Պատմում է դերձակի մասին, ով մեկ հարվածով սպանել է 7 ճանճ և իրեն հռչակել հերոս։ Արդյունքում, շնորհիվ սրամտության, նա հաղթում է հսկաներին և իր հակառակորդներին և ամուսնանում է թագավորի աղջկա հետ՝ ստանալով թագավորության կեսը։

Աշխատանքից հետո խեղճ դերձակը պատրաստվում է ճաշել հացի կտորով և մուրաբայով, բայց նրա ուտելիքի մեջ թռչում էին ճանճերը։ Նա մեկ հարվածով սպանում է 7 ճանճ։ Հաշվում է սատկացրած ճանճերին, դերձակը վերցնում է մի կտոր, վրան գրում հետևյալը. «Մեկ հարվածով սպանում եմ յոթին»[2]։ Ներշնչված նա դուրս է գալիս մեծ քաղաք՝ փնտրելու իր երջանկությունը։ Մի սարի վրա նրան հանդիպում է հսկային, նրան ընկերանալ է առաջարկում։ Հսկան սկզբում ցանկանում է փորձել նոր ընկերոջը։ Երբ հսկան ժայռաբեկորից ջուր է քամում, դերձակը պանիրը ճզմում է ձեռքի մեջ և քամում է դրա հյութը։ Հսկան նետում է քարը օդ՝ տեսադաշտից դուրս, իսկ դերձակը՝ օդ է շպրտում մի թռչնակ, որն էլ հետ չի վերադառնում։ Վերջում հսկան առաջարկում է տապալել մեծ կաղնին։ Դերձակը հսկային է թողնում ծառի բունը, իսկ ինքը տանում է ճյուղերը։ Դերձակը, երգելով հեծնում է ճյուղերի խրձին, իսկ հսկան իր վրա է վերցնում ամբողջ ծանրությունը։

Հետո հսկան դերձակին տանում է քարանձավ, որտեղ ապրում էին նրա մյուս հայրենակիցները։ Գիշերը հսկան ուզում է սպանել մարդուն և նրա մահճակալի վրա է գցում երկաթե լինգը։ Սակայն դերձակի համար մահճակալը մեծ էր. նա հանգիստ քնում է մի անկյունում։ Առավոտյան հսկաները տեսնում են, որ նա ողջ է և անվնաս, և փախչում են։

Դերձակին ընդունուն են թագավորի մոտ ծառայության, բայց ռազմիկները վախենում էին, նրա հետ վիճել, որովհետև մեկ հարվածով նրանցից 7-ին կսպանի։ Ռազմիկները արքային ընտրության առաջ են կանգնեցնում. կա՛մ հերոսը, կա՛մ իրենք են թողնում ծառայությունը։ Չցանկանալով կորցնել հավատարին ծառաներին, բայց վախենալով քշել «դյուցազունին», արքան ուղարկում է երկու հսկաների հետ ճակատամարտելու՝ հաղթանակի դիմաց խոստանալով թագավորության կեսը և իր դստեր ձեռքը։ Քնած հսկաներին քարերով խփելով՝ նա նրանց իրար դեմ է հանում։ Դրանից հետո թագավորը նրան ևս երկու անգամ ուղարկում է անտառ, որպեսզի նա որսա միաեղջյուրին և կատաղի վարազին, որոնց ճարպիկ դերձակը գցում է թակարդը։

Չտեսնելով ամուսնությունը հետաձգելու համար այլ պատճառ՝ թագավորը հերոսին ամուսնացնում է իր դստեր հետ։ Որոշ ժամանակ անց արքայադուստրը լսելով իր ամուսնու քնած ժամանակվա խոսելը, հասկանում է, որ նա հասարակ դերձակ է և իր հորը համոզում է գիշերն ուղարկել, ծառաներ որպեսզի նրանք կապոտեն դերձակին։ Սակայն նրա հավատարիմ նիզակակիրը նրան զգուշացնում է այդ մասին։ Գիշերը դերձակը ձևացնում է, թե քնած է և սկսում է բարձր գոռալ իր քաջագործությունների մասին՝ նշելով, թե հեշտորեն կհաղթի դռան հետևում թաքնված մարդկանց։ Այս խոսքերից վախեցած՝ բոլորը փախչում են, իսկ դերձակը մինչև կյանքի վերջ մնում է արքա։

Հեքիաթի ուղերձն այն է, որ թույլ մարդը, ով վստահ է իր վրա և հնարամիտ է, կարող է կյանքում շատ բանի հասնել։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1938 - «Փոքրիկ քաջ դերձակը»։ Ուոլթ Դիսնեյի ստուդիայի մուլտֆիլմը (ԱՄՆ-ի արտադրություն)։ Դերձակի դերում՝ Միկի Մաուս։
  • 1941 — «Das tapfere Schneiderlein» — Գերմանիա (ռեժ. Hubert Schonger / Հուբերտ Շոնգեր), ֆիլմ-հեքիաթ.
  • 1954 — «The Gallant Little Tailor» — Մեծ Բրիտանիա (ռեժ. Lotte Reiniger / Լոթե Ռայնիգեր), մուլտֆիլմ.
  • 1956 — «Das tapfere Schneiderlein» — ԳԴՀ (ռեժ. Helmut Spieß / Հելմուտ Շփիս), ֆիլմ-հեքիաթ.
  • 1964ԽՍՀՄ (ռեժ. Վալենտինա և Զինաիդա Բռումբեռգներ, «Սոյուզմուլտֆիլմ»), մուլտֆիլմ.
  • 1989 — «Sedem jednou ranou» (Յոթին՝ մեկ հարվածով), արտադրությունը՝ Չեխոսլովակիա, Իտալիա, Ֆրանսիա (ռեժ. Dušan Trančík / Դուշան Տռանչիկ), ֆիլմ-հեքիաթ.
  • 2008 — «Das tapfere Schneiderlein» — Գերմանիա (ռեժ. Christian Theede /Քրիսթիան Թեեդե ), ֆիլմ-հեքիաթ.
  • 2014 — «Тайна принцесс» (Արքայադստրերի գաղտնիքը) — արտադրությունը՝ Ռուսաստան (ռեժ. Օլեգ Շտրոմ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քաջ դերձակը
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?