For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Փող (հրազենի).

Փող (հրազենի)

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փող (այլ կիրառումներ)
105 մմ տրամաչափի տանկային հրանոթի փողի ուսումնական մոդել
Փողի հատույթները      Հարթ փող      Ակոսավոր փող (A-ն ու B-ն տրամաչափերն են)      Բազմանկյուն հատույթով փող
Փող      Rohrlänge — փողի երկարությունը      Lauflänge — փողի աշխատող երկարությունը

Փողը հրազենի հիմնական մասն է, նախատեսված է արկը (ականը, նռնակը, գնդակը) ցանկալի ուղղությամբ ու որոշակի սկզբնական արագությամբ նետելու համար։ Փողը հիմնականում մետաղական խողովակ է, որը լիցքի բռնկումից առաջացած գազերի շնորհիվ արկին հաղորդում է ուղղորդված արագացված շարժում։ Փողանցքը բաղկացած է, լիցքախցից(փամփշտանոց) և հիմնական մասից։ Փողի ետնամասի(լիցքախցին համապատասխան մասի) հակառակ մասը կոչվում է փողաբերան։ Փողի այն մասը, որ ընկած է լիցքախցի և փողաբերանի միջև կոչվում է փողի աշխատող երկարություն։ Փողի երկարությունը չափվում է փողի տրամաչափի քանակներով կամ միլիմետրերով (որոշ երկրներում դյույմերով

Հրազենը կարող է լիցքավորվել փողի կամ ետնամասից կամ բերանից։ Փողաբերանից լիցքավորվող զենքերի դեպքում փողի ետնամասը փակ է լինում։ Ժամանակակից զինատեսակները հիմնականում լիցքավորվում են փողի ետնամասից՝ լիցքախցից, այն ձեռքի հրազենների դեպքում կոչվում է փամփշտանոց։ Լիցքավորելուց հետո փողի լիցքախուցը փակվում է փակաղակով։ Որոշ հրանոթների դեպքում փակաղակը փակվելիս մտնում է փողի ետնամասի մեջ ընդհուպ մինչև լիցքախուց։ Փողանցքի խոռոչի այդ մասը, որը փակվելիս գրավում է փակաղակը կոչվում է լցամաս։ Շատ հաճախ կրակոցի հետևանքով առաջացած ետհարվածը մեղմացնելու նպատակով թնդանոթների փողաբերանին ամրացվում է փողային արգելակ։ Տանկային և որոշ հրետանային փողերը վառոդային գազերից մաքրելու համար փողի վրա պատրաստված է հատուկ արտարկիչ։

Փողի հիմնական մասը ծառայում է պահանջվող սկզբնական արագությամբ արկին (գնդակին) ուղղորդված արագացում հաղորդելու համար։ Ակոսափող հրազենի դեպքում արկին թռիչքը ավելի կայունացնելու համար, փողանցքի մակերևույթին իրականացվում են հատուկ ակոսներ՝ արկին իր թռիչքի ուղղության շուրջ պտտեցնելու համար։

Անետգլորք հրանոթների և ականանետերի փողերը հիմնականում հարթ են։ Անետգլորք հրանոթների փողը լցամասում ունեն հատուկ լայնացում, որը ծառայում է կրակոցից առաջացած գազերի մի մասը փողի ետնամասից բաց թողնելու համար։ Ձեռքի հրազենների փողը համեմատաբար ավելի բարակապատ է և կրակելիս քիչ է տաքանում։ Որոշ դեպքերում միջին և մանր տրամաչափի ավտոմատ հրազենների փողերը ունենում են հիդրավլիկ հովացման համակարգ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Փող (հրազենի)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?