For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Փիթեր Էնգլունդ.

Փիթեր Էնգլունդ

Փիթեր Էնգլունդ
Ծնվել էապրիլի 4, 1957(1957-04-04)[1][2][3] (67 տարեկան)
Överluleå church parish, Boden Municipality, Նորրբոտտեն, Շվեդիա[3]
Բնակության վայր(եր)Ուփսալա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունպատմաբան, գրող և լրագրող
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Պաշտոն(ներ)seat 10 of the Swedish Academy? և Swedish Academy permanent secretary?
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա և Շվեդական ակադեմիա
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[4]
Պարգևներ
 Peter Englund (writer) Վիքիպահեստում

Փիթեր Միքայել Էնգլունդ (շվեդ.՝ Peter Englund, ապրիլի 4, 1957(1957-04-04)[1][2][3], Överluleå church parish, Boden Municipality, Նորրբոտտեն, Շվեդիա[3]), շվեդ գրող, պատմաբան։ Էնգլունդը գրում է գիտական գրքեր և էսսեներ, հիմնականում պատմության մասին և հատկապես Շվեդական կայսրության մասին։ Սակայն նա նաև գրի է առնում պատմական իրադարձություններ։ Նա շատ մատչելի ոճով է գրում, ապահովելով պատմական կարևորագույն դետալներ, որոնք նմանատիպ պատմական գրքերում սովորաբար բաց են թողնված։ Նրա գրքերը մեծ ժողովրդավարություն են ձեռք բերել և թարգմանվել են մի շարք լեզուներով ինչպիսիք են ՝ գերմաներենը, չեխերենը և այլն։ 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի մայիսի 31-ը Էնգլունդը Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղարն էր[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգլունդը ծնվել է Բոդենում, որտեղ էլ 2 տարի անցել է նախապատրաստական դասընթացներ։ Այնուհետև ևս երկու տարի հումանիստական առարկաներ է ուսումնասիրել միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո նա զորակոչվել է և 15 ամիս ծառայել Բոդենի Նորբոթըն շվեդական բանակում։ Նա երիտասարդ տարիներին քաղաքականապես շատ ակտիվ է եղել և աջակցել է FNL-ին։

Էնգլունդը ուսումնասիրել է հնագիտություն, պատմություն և տեսական փիլիսոփայություն Ուփսալայի համալսարանում, 1983 թվականին ստացել է Բակալավրի աստիճան, ինչից հետո նա սկսել է իր դոկտորական ուսումը պատմության մեջ։ 1989 թվականին նա արժանացել է իր գիտությունների թեկնածույի կոչմանը՝ պաշտպանելով Det hotade huse դիսերտացիան (դիսերտացիայի անգլերեն անվանումն է «The House in peril»), որում նա հետաքննել է 17-րդ դարում Շվեդիայի ազնվականության աշխարհայացքը։ Նա նաև աշխատել է Շվեդիայի ռազմական հետազոտության և անվտանգության ծառայությունում։ Իր դոկտոր դառնալուց մեկ տարի առաջ նա տպագրում է «Պոլտավա» գիրքը, որում մանրամասն նկարագրված է 1709 թվականին տեղի ունեցած Պոլտավայի ճակատամարտը, որտեղ Շվեդիայի թագավոր Չարլզ XII-ի զորքերը պարտության մատնեցին Ռուսական կայսրության թագավոր Պետրոս Առաջինին։

1993 թվականին Էնգլունդը ստացել է Օգոստոս մրցանակը, իսկ 2002 թվականին արժանացել է Selma Lagerlöf գրական մրցանակին։ 2002 թվականին նա ընտրվել է Շվեդիայի ակադեմիայի անդամ։ 2009 թվականի հունիսի 1-ին նա հաջողություն ունեցավ ակադեմիայում որպես մշտական քարտուղար աշխատելու։

2009 թվականին Էնգլունդը քննադատեց նախկին Նոբելյան քարտուղարին և նույնիսկ ժյուրիին, ասելով, որ նրանք չափազանք Եվրոսենտրիկ են գտնվել[7]։ Այնուհետև նա Ասոշիեյթիդ մամուլին ասաց, որ եվրոպացիներն ավելի հեշտ են ընդունում եվրոպական գրականությունը։ 2014 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ լքում է քարտուղարի իր պաշտոնը[8][9], և 2015 թվականի մայիսի 30-ին նրան փոխարինում է Սառա Դենիուսը:

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնգլունդը Շվեդական ակադեմիայում կոնֆերանսի ժամանակ
  • Holowczyn: Battle of the Moscow Road (boardgame, 1980)[10]
  • Peter the Great (boardgame, 1980)[10]
  • Poltava ("Poltava") (1988)
  • Det hotade huset ("A House in Peril") (1989)
  • Förflutenhetens landskap ("The Landscape of Times Past") (1991), collection of essays
  • Ofredsår ("Years of War") (1993), Sweden during Thirty Years' War with Erik Dahlberg at the centre of the book
  • Brev från nollpunkten ("Letters from Ground Zero") (1996), collection of essays about modern history
  • Den oövervinnerlige ("The Invincible") (2000), on Sweden’s period as a Great Power. Sequel to Ofredsår
  • Erik Lönnroth : inträdestal i Svenska akademien (2002)
  • Tystnadens historia och andra essäer (2003)
  • Jag skall dundra (2005)
  • Tystnadens historia ("History of Silence") (2004), collection of essays
  • Spegelscener : minnesfragment från fyra krig (2006)
  • Silvermasken ("The Silver Mask") (2006), a short biography of Queen Kristina of Sweden
  • Stridens skönhet och sorg ("The Beauty and the Sorrow") (2008), a biography-based book about 19 people who lived during World War I
  • Det stora svalget : en finlandssvensk i första världskriget (2010)
  • 1914 Stridens skönhet och sorg : Första världskrigets inledande år i 68 korta kapitel (2014)
  • 1915 Stridens skönhet och sorg : Första världskrigets andra år i 108 korta kapitel (2015)
  • 1916 Stridens skönhet och sorg (2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.kungahuset.se/arkiv/pressmeddelanden/2024-06-06-medaljforlaningar-6-juni-2024
  6. Jan Arnald (2015). «Peter Englund's Biography at the Website of the Swedish Academy». Stockholm: The Swedish Academy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  7. Herta Müller Wins Nobel Prize in Literature. By MOTOKO RICH and NICHOLAS KULISH. Published: 8 October 2009. NY Times
  8. Lindahl, Charlotte. «Peter Englund slutar som ständig sekreterare i Svenska Akademien» (շվեդերեն). SVT. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. http://www.nobelprize.org/press/nobelfoundation/#/pressreleases/favourable-financial-earnings-for-the-nobel-foundation-again-1148373
  10. 10,0 10,1 See http://www.boardgamegeek.com/designer/2962

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Էնգլունդ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Փիթեր Էնգլունդ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?